Մարության. Կարծում եմ՝ հողերի, անշարժ գույքի գները մեծ անկում են ապրելու մոտակա ժամանակները
«Չափից շատ է քաղաքապետարանի հողամասերի գինը բարձր։ Մենք մեր ենթակայության տակ չունենք այդքան հողամասեր, ավտոմատ երկրորդական շուկայում գինն արհեստական փուչիկ ենք փչում։ Մեծ պրոբլեմի առաջ է կանգնեցնելու»,- Երևանի ավագանու նիտում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը:
Նա նշեց, որ, օրինակ, Աջափնյակում հող է վաճառվում քաղաքապետարանի աճուրդային ցանկով. «Բոլորը խոսում են՝ եթե քաղաքապետարանն է այս գնով ծախում, դե պատկերացրեք, թե հողն ինչ ..: Մանավանդ, որ 2021-ից այդ թանկացումներն ունենալու ենք։ Կարծում եմ՝ արհեստական ձևով այս բարձր թանկացումները պետք չէ անել»։
Քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Խոսքը մեր եկամուտների մասին է և մենք մաքսիմալ մեծ եկամուտ պետք է ստանանք տարածքների վաճառքից: Բայց ուզում եմ նաև ձեզ, ցավոք սրտի, վստահեցնել, թե հողերի, թե անշարժ գույքի գները մեծ անկում են ապրելու, կարծում եմ, մոտակա ժամանակները: Այնպես որ, քանի հնարավորություն ունենք ինչ-որ բան բարձր գնով վաճառելու, շատ արագ պետք է վաճառենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ