Ինչո՞ւ են հենց 9-ամյա երեխային տվել այդ գիրքը. պատգամավորը դիմել է ոստիկանություն
Դեռ երկրորդ երեխային չենք գտել, ում նման գրքույկ տված լինեն, բայց խոսել եմ հրապարակում արած անձի հետ, որը վստահեցրեց, որ իր 9-ամյա տղային տվել են այդ գիրքը, և անմիջապես հետո դիմել եմ ոստիկանություն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Իմ քահլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից արաված հայտարարությանը, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով գրքեր են բաժանել երեխաներին:
«Ինչո՞ւ են հենց 9-ամյա երեխային տվել, արդյո՞ք քայլեր չի արվում հերթական անգամ ծնողների մոտ էմոցիոնալ խնդիրներ առաջացնելու առումով»«-հարցնում է պատգմավորը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍՆ-ն հորդորում է օրգազմի մասին գրքերի հարցով դիմել իրավապահներին, ոչ թե իրենց
- Երեխաներին օրգազմի մասին գրքեր բաժանելու մասին պատգամավորը հարց է ուղղել նախարարին
- Ծնողն ահազանգում է. 9 տարեկան որդուն օրգազմի մասին գիրք են բաժանել