Այ ընկեր ինչի՞ ես պանիկա տարածում.Ռ.Բաղդասարյան
Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Երևանի քաղաքապետի այսօրվա հայտարարությանը, թե հողերի, անշարժ գույքի գները մեծ անկում են ապրելու մոտակա ժամանակներում։
«Սրանք խելագար են:
Մարդ ինչքան կարող է ոչ կոմպետենտ լինի, չիմանա իր խոսքի արժեքը և չիմանա դրա հետևանքները, որ նման բան հայտարարի:
Այ ընկեր ինչի՞ ես պանիկա տարածում, գոնե հասկանում ե՞ս, որ, եթե նույնիսկ գնանկում լինելու էր, ապա դու արագացրեցիր»,- գրել է նա: