ԱՅԼՄԱՄՈՒԼ 10:25 27/05/2020 Հայաստան

«Փաստ». Իշխանությունները նախնական որոշում են կայացրել անժամկետ դադարեցնել այս տարի նախատեսված բոլոր ՏԻՄ ընտրությունները

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, համավարակով պայմանավորված՝ երկրում բոլոր զանգվածային միջոցառումներն ու մարդաշատ վայրերում նախատեսված գործընթացները դադարեցվել են, այդ ամենի հետ կապված առկա է հանրապետության պարետի համապատասխան որոշումը (որոշումները)։ Մյուս կողմից՝ դեռևս հայտնի չէ, թե որքան կշարունակվի այս վիճակը: Այդ իսկ պատճառով խնդիրներ են առաջացել նաև համապետական միջոցառումների անցկացման առումով:

Օրինակ՝ արդեն պարզ է, որ սահմանադրական հանրաքվեն չի անցկացվի։ Իշխանություններն արդեն իսկ պատրաստել են նախագծերի փաթեթ, որը հնարավորություն է տալիս արտակարգ կամ ռազմական դրության ընթացքում չեղարկել արդեն նշանակված հանրաքվեն: Մինչ այդ էլ վարչապետն էր նշել, որ գոնե մեկ տարի հանրաքվեն անցկացնել հնարավոր չի լինի: «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ, ստեղծված իրավիճակով պայմանավորված, իշխանությունները նախնական որոշում են կայացրել անժամկետ դադարեցնել նաև այս տարի նախատեսված բոլոր ՏԻՄ ընտրությունները։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս առիթով ԿԸՀ նախագահի հետ կառավարությունում քննարկում է տեղի ունեցել, թե ինչպես է հնարավոր ընտրությունները գոնե մեկ տարով հետաձգել հատկապես խոշորացման ենթակա համայնքների մասով։ Մեր ունեցած տեղեկություններով, ներկայումս իշխանությունները իրավական համապատասխան հիմքեր են փնտրում՝ ընտրությունները հետաձգելու և լիազորություններն ավարտած համայնքապետների խնդիրը կարգավորելու համար»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:17
ԱՎԿ. Այս տարվա հինգ ամիսներին մահվան դեպքերը նվազել են
Այս տարվա առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գրանցված մահվան դեպքերը նվազել են 248-ով։ ԱՎԿ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:15
«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել
Տեղազննման արդյունքում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել։ Հայտնում են ԱԻ նախարարությունից։ Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
16:09
Ի՞նչ խնդիրներ կարող է բերել աշակերտներին մինչև 5-րդ դասարանը չգնահատելը
«Հիմա ունենք բազմաթիվ աշակերտներ, որոնք սովորում են թվանշանի համար, դա վատ է, սակայն այդ թվանշանը կարճաժամկետ պարգևատրում է աշակերտի...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իրավախախտման 2806 դեպք՝ մեկ օրում
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Մահացել է 105-ամյա Նուրհան Յոսուփովիչը
Մահացել է 105-ամյա Նուրհան Յոսուփովիչը։ Այդ մասին թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մարտի 6-ին...
Աղբյուր` Panorama.am
15:00
Բրիտանիայում կարանտինից ազատում են սպորտի և կինոյի աստղերին
Մեծ Բրիտանիայում շուտով կարանտինի սահմանափակումները կհանվեն այդ երկիր ժամանած մարզական և կինոյի աստղերի համար: Միևնույն ժամանակ, մարզական...
Աղբյուր` Panorama.am
14:53
Արցախում կխստացվեն միջոցառումները
Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել
Աղբյուր` Panorama.am
14:48
Գաղտնալսել են ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին և հրապարակել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեղեկացնում է, որ իրեն սադրել են, ձայնագրել ու հրապարակել։ Նա...
Աղբյուր` Panorama.am
14:43
Տարհանում է իրականացվում «Դալմա մոլ»-ում
Այս պահին ոստիկանության աշխատակիցները տարհանում են իրականացնում «Դալմա մոլ»-ի տարածքից։ ԱԻՆ-ը ստացել է պայթուցիկ սարքի տեղադրման...
Աղբյուր` Panorama.am
14:40
Իրաքը Թուրքիայի ռազմագործողությունների դադարեցման համար կարող է դիմել միջազգային կառույցներին
Իրաքի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ահմադ աս-Սահաֆը հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական...
Աղբյուր` Panorama.am
14:34
«Ոչ վարկային թալանին». Բեռնատարով ակցիա
«Ոչ վարկային թալանին»։ Այս ու այլ պահանջներ էին բղավում Երևանի կենտրոնով՝ Վազգեն Սարգսյան փողոցով ընթացող բեռնատարում եղած մի քանի...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով մարդիկ են մահացել
Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների զոհ են դարձել 25 քաղաքացիներ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
14:24
Իսրայելը հետաձգում է Արևմտյան ափի անեքսիան
Իսրայելը որոշել է հետաձգել Արևմտյան ափի անեքսիան, առաջիկա օրերին գործողությունը չի իրականացվի: Այս մասին, Lenta-ի հաղորդմամբ, հայտնել է Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
14:19
«Մեգամոլ Արմենիա»-ում ռումբերի տեղադրման մասին հաղորդագրություն է տարածվել
Այսօր ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել՝  ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ...
Աղբյուր` Panorama.am
14:16
ԶԼՄ-ները նշել են՝ որքան գումար է վճարել Գերմանիան ԱՄՆ բանակի տեղակայման համար
Գերմանիան վճարել է մոտ մեկ միլիարդ եվրո 10 տարվա ընթացքում` ԱՄՆ-ի բանակը երկրի ներսում տեղակայելու համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կորոնավիրուսը կարող է ախտահարել ոչ միայն թոքերը, այլ նաև՝ գլխուղեղը. բժիշկ
«Սա իսկապես լուրջ խնդիր է, մոտենում ենք հիվանդության 30 հազար հաստատված դեպքերի շեմին»,- այսօր «COVID-19. Հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մյունխենի ավանդական մարաթոնը կանցկացվի նոր ձևաչափով
Մյունխենի ավանդական մարաթոնի կազմակերպիչները հայտնել են, որ հոկտեմբերի 11-ին նախատեսված վազքարշավը կանցկացվի նոր ձևաչափով: ՀԱՕԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:52
Ղևոնդ Ալիշան-200
«Ալիշանը մեծ ու հեռատես աչք է, որ Վենետիկում ապրելով` կարողանում է համրել Հայաստանի բոլոր քարերը»:
Աղբյուր` Panorama.am
13:43
«Եղեգ» ՓՀԷԿ-ն իրականացրել է սահմանված ջրաքանակից ավելի ջրառ
Հարուցվել է վարչական վարույթ։
Աղբյուր` Panorama.am
13:38
Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 205․000-ը
Թուրքիայում հուլիսի 5-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
13:32
«Նոր ալիքը» չեղարկվել է
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթը չեղարկվել է։ news.ru-ն գրում է, որ որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
13:24
Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյա­նի ամբող­ջա­կան գրական ժա­ռան­գու­թյու­նը
Այն ներկայացվելու է կից հիմ­նա­րար նալ­բան­դյա­նա­գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րով:
Աղբյուր` Panorama.am
13:15
Իրաքում հերքել են Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման մասին տեղեկությունները
Երկուշաբթի օրը Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչները հերքել են Իրաքի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի տարածքում հրթիռային հարված...
Աղբյուր` Panorama.am
13:06
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6611 դեպք
Ռուսաստանում մեկ օրական հայտնաբերվել է կորոնավիրուսի 6 611 դեպք, որի արդյունքում վարակների ընդհանուր թիվը դարձել է 687 862-ը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:00
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Երաժշտական ողջույնը»
Թատրոնի նոր շենքի շինհրապարակից
Աղբյուր` Panorama.am
12:52
Համավարակի ընթացքում առնետներն ավելի վտանգավոր են դարձել
Համավարակի ընթացքում թափոնների և դուրս նետվող աղբի քանակի կրճատման պատճառով կրծողներն ավելի ու ավելի հաճախ են ներխուժում բնակելի տներ։...
Աղբյուր` Panorama.am
12:45
Կանսկի տեսափառատոնը կանցկացվի շուրջօրյա հեռարձակման ֆորմատով
Կանսկի 19-րդ միջազգային տեսափառատոնի մրցութային ծրագրում 35 ֆիլմ է 18 երկրից: Փառատոնը կանցկացվի օգոստոսի 23-29-ը:  kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
12:38
Վիետնամի Vingroup-ն արտադրում է առաջին 5G սմարթֆոնները Vsmart ապրանքանիշի ներքո
Վիետնամի VinSmart-ը՝ Vingroup-ի միավորը, արտադրել է իր առաջին 5G սմարթֆոնները՝ ԱՄՆ Qualcomm-ի հետ համագործակցությամբ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}