Իրավունք 16:28 27/05/2020 Հայաստան

ԱԱԾ. Բացահայտվել է պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափի կաշառք տալու հերթական դեպքը

ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 34-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ԱԱԾ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել կանխարգելել բժշկական կեղծ փաստաթղթերի հիման վրա ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքը, ինչպես նաև բացահայտել առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու դեպք:

Ծառայության մամուլի կենտրոնից հայտնում են, որ ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ եղանակով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու կասկածանքով 2020թ. մայիսի 24-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման են ենթարկվել Ս. Ն-ն, Ն. Գ-ն, Ն. Մ-ն և Ռ. Մ-ն, ովքեր նույն օրը քրեադատավարական օրենքով նախատեսված համապատասխան հիմքերի առկայության պայմաններում ներգրավվել են որպես կասկածյալ:

Նույն օրը պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու կասկածանքի մեջ ներգրավված անձինք պաշտպանների ներկայությամբ տվել են խոստովանական ցուցմունքներ՝ բացահայտելով կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց շրջանակը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը՝ պատրաստակամություն հայտնելով ներկայացնել նաև քրեական գործի քննության համար նշանակություն ունեցող ապացուցողական նյութեր:

Արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Ն. Գ-ն, նպատակ ունենալով  որդու՝ Ս. Ն-ին հերթական անգամ կեղծ փաստաթղթերի հիման վրա երկարացնել նախկինում 5 տարով տրված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման ժամկետը, իր ընկերուհու միջոցով համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ հանրապետական զինվորական հոսպիտալի նախկին  աշխատակից Ռ. Մ-ի հետ, որպեսզի վերջինս, օգտագործելով իր կապերը,  պաշտոնատար անձանց 3.000 ԱՄՆ դոլար գումարի չափով կաշառք տալու եղանակով, լուծի որդու զինվորական ծառայության ժամկետի հերթական  տարեկետման հարցը և ստացել վերջինիս համաձայնությունը:

Այնուհետև, Ռ. Մ-ն, տալով իր համաձայնությունը Ն. Գ-ին և Ս. Ն-ին օժանդակելու նրանց հանցավոր մտադրությունն իրականացնելու հարցում, 2020թ. ապրիլին հանդիպել է զինվորական կոմիսարիատի համապատասխան պաշտոնատար անձին և առաջարկել է գումարի դիմաց հերթական անգամ հետաձգել Ս. Ն-ի ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչը՝ պայմանավորվելով որոշ ժամանակ անց հանդիպել:

Ըստ աղբյուրի, Ռ. Մ-ն համապատասխան պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարը փոխանցելու նպատակով 2020թ. մայիսին Ն. Գ-ից ստացել է 3.000 ԱՄՆ դոլար և հանդիպել է զինվորական կոմիսարիատի համապատասխան պաշտոնատար անձին, սակայն քանի որ վերջինս հրաժարվել է ստանալ կաշառքի առարկան, Ռ. Մ-ն 3.000 ԱՄՆ դոլարից 2.000 ԱՄՆ դոլարը հետ է վերադարձրել Ն. Գ-ի որդուն՝ Ս. Ն-ին, իսկ 1.000 ԱՄՆ դոլարի կապակցությամբ պատճառաբանել, որ նրանց օգտին որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ լինելու դիմաց փոխանցել է զինվորական կոմիսարիատի համապատասխան պաշտոնատար անձին՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակել այն:

Բերման ենթարկվածների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով հիշյալ անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ, որի ընթացքում առգրավվել են համակարգիչներ, բժշկական փաստաթղթեր, զինվորական գրքույկ, բջջային հեռախոսներ, ձեռնարկվում են միջոցառումներ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:19
Արամ Ա կաթողիկոսը իր օրհնությունն ու զորակցությունն է հայտնել հայոց քաջարի բանակին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում իր զորակցությունն է հայտնել Հայոց բանակին: Այս մասին տեղեկանում...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մայր Աթոռ. Մեր զորակցությունն ենք բերում ՀՀ իշխանություններին, Հայոց հաղթական բանակի մեր զինվորներին
Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է...
Աղբյուր` Panorama.am
20:48
Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համարժեք գնահատական տալ.ԱՀ ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել դատապարտելով Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ...
Աղբյուր` Panorama.am
20:42
Խաղաղությունը մեր տարածաշրջանում շատ կարևոր է.Սալոմե Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ափսոսանք է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ,որը տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:33
Թե զարգացումներն ինչ ուղղություն կստանան՝ քիչ քիչ սկսվում է ուրվագծվել. Տ.Աբրահամյան
Սահմանին իրադրության այսպիսի զարգացումները ուղիղ պատճառահետևանքային կապ ունեն բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի հետ:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:30
ԱՀ առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերը կտրուկ կբարձրանան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված առողջապահության ոլորտի...
Աղբյուր` Panorama.am
20:29
«Գյումրիում աննախադեպ տեղումների հասցրած վնասը մեծ է»
Շիրակի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած հորդառատ անձրևների հետևանքներին: «Հարգելի...
Աղբյուր` Panorama.am
20:24
ԵՄ-ն ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է անում էներգիան և ռեսուրսներն ուղղել պանդեմիայի դեմ պայքարին
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ուժեղացված ստուգումներ զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեսարժան վայրերում
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ ուժեղացված ստուգայց է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան...
Աղբյուր` Panorama.am
20:19
Ուղիղ միացում՝ Չինարի գյուղից, որի ուղղությամբ թշնամին արկեր էր արձակել
Այս պահին Tert.am-ի նկարահանող խումբը ուղիղ եթեր է ապահովում Տավուշի մարզի Չինարի գյուղից։ Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶՈՒ-ն 120 մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Պետրոս Ղազարյանի վերաբերմունքը եկեղեցու հանդեպ.«Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անդրադարձել է նախօրեին Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի հեղինակային...
Աղբյուր` Panorama.am
20:11
Վթարային ջրանջատում են սպասվում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ...
Աղբյուր` Panorama.am
20:03
Վաղվա դատը սիմվոլիկ է. այն բառի բուն իմաստով կայանալու է ադրբեջանական արկերի տակ. Մարինե Սուքիասյան
Այլընտրանքային նախագծեր խմբի ներկայացուցիչ Մարինե Սուքիասյանը հաղորդագրություն է տարածել նշելով. «Վաղը, ըստ գրաֆիկի, Աննա...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թուրքիայի կառավարությունը մի շարք մարդկանց զրկեց հպարտությունից.Օրհան Փամուք
Թուրք հայտնի գրող, վիպասան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:57
Կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման Բողոքարկման կոմիտեի նիստը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման Բողոքարկման կոմիտեի նիստը, որում քննության էին դրվել...
Աղբյուր` Panorama.am
19:55
Մինսկի խումբը կոչ է անում հնարավորինս արագ վերսկսել բանակցային գործընթացները
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել, որում ասվում է,...
Աղբյուր` Panorama.am
19:52
Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում նկարահանված ավտոմեքենան վաճառվում է
Դերասան Փիրս Բրոսնանի մասնակցությամբ Ջեյմս Բոնդի մասին  պատմող «Մեռիր, բայց ոչ հիմա» ֆիլմում նկարահանված ավտոմեքենան վաճառվում...
Աղբյուր` Panorama.am
19:49
Արցախում իրականացվում է 300 բնակարան ունեցող թաղամասի կառուցման ծրագիրը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հուլիսի 13-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցում...
Աղբյուր` Panorama.am
19:46
Արմեն Աֆանդյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
Առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հրավիրված...
Աղբյուր` Panorama.am
19:35
Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է 12 զոհի մասին հայտարարության պատճառով
Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունն այսօր ձերբակալել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևին (1992-1993թթ):Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:26
Գերմանիայից Հայաստան է ժամանել բժիշկներից և առողջապահության ոլորտի մասնագետներից կազմված առաքելությունը
Հուլիսի 13-ին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում հատուկ ինքնաթիռով Գերմանիայից...
Աղբյուր` Panorama.am
19:19
Գյումրի. ԱԻՆ աշխատակիցները ռետինե նավակներով օգնության են շտապում հեղեղից տուժածներին
«Իսկապես տարօրինակ 2020. Գյումրին է, երևի ԱԻՆ աշխատակիցներն են, ռետինե նավակներով օգնության են շտապում հեղհեղից...
Աղբյուր` Panorama.am
19:17
Սիսիանն ու Գորիսը խախտումների նվազման բարվոք պատկեր են գրանցում․ԱԱՏՄ
Սիսիանն ու Գորիսը ՀՀ առողջապահական  և  աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված անակնկալ ստուգայցերի այսօրվա օրակարգում էին․ համավարակի...
Աղբյուր` Panorama.am
19:08
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները:Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական բարեփոխումների...
Աղբյուր` Panorama.am
19:00
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին
Հուլիսի 13-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
18:58
Հազարավոր մարդիկ կորանավիրուսով վարակված են, իսկ դուք ծիծաղո՞ւմ եք. Մարուքյանը՝ «Իմ քայլ»-ին
Մարդկանց պետք է փող տայինք, որ մարդիկ տանը մնային, չտվեցինք, բացեցինք, որ փող չտանք և ունենք այն, ին-որ ունենք»,- ԱԺ-ում հայտարարեց էդմոն...
Աղբյուր` Panorama.am
18:54
Մալյան. Նիկոլ Փաշինյանի իրական հենարանը ոստիկանության զորքերն են
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի համար անհասկանալի է, թե ինչու այսօր երկրորդ անգամ իրեն բերման ենթարկեցին։...
Աղբյուր` Panorama.am
18:52
ՄԻՊ-ը շարունակում է անմիջական կապ պահպանել Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի բնակիչների հետ.Ա.Թաթոյան
Ադրբեջանական կողմը 2020 թվականի հուլիսի 13-ին թիրախային հրետանակոծման է ենթարկել Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղը:Այս մասին ֆեյսբուքյան իր...
Աղբյուր` Panorama.am
18:46
Հուլիսի 12-ի դրությամբ իրականացվել է 48917 ստուգում
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման  նպատակով՝  հուլիսի 12-ի դրությամբ իրականացվել է 48917 ստուգում, որից միայն 322-ը՝ նշված...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Եղեգնաձորի համայնքապետի կողմից առերևույթ չարաշահումների բոլոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}