Իրավունք 16:50 27/05/2020 Հայաստան

ԳԱԱ ինստիտուտներից մեկում հափշտակություն է տեղի ունեցել

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից ստացված փաստաթղթերը՝  2013-2019թթ. ընթացքում «Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ում շահագործվող ավտոմեքենաների վառելիքի ծախսման վերաբերյալ, ինչի կապակցությամբ լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև նշված ՊՈԱԿ-ից:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել առերևույթ պաշտոնեական չարաշահումներ, որոնք դրսևորվել են 2013-2019թթ․«Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից ուղեթերթերում մեքենաների կատարած վազքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ և գրառումներ մտցնելու, դրանց հիման վրա յուրացման և վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միջոցով:

Մասնավորապես՝  ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի շահագործմանը վերաբերող  ուղեթերթերի և տեխնիկական զննման հաշիվ-ապրանքագրերի համադրությամբ պարզվել է, որ 2013թ. հունիս-հոկտեմբեր ժամանակահատվածի կտրվածքով  ավտոմեքենայի վազքն ավել է ներկայացվել 5531 կմ-ով, որի համար դուրս է գրվել շուրջ 660 լիտր բենզին։

Կամ՝ 2013թ. նոյեմբերից մինչև 2018թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ուղեթերթերի և  ՊՈԱԿ-ի հանձնաժողովի կողմից կազմված՝ նշված ավտոմեքենայի անվադողերի մաշվածության վերաբերյալ ակտի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ ընթացքում ավել է ցույց տրվել շուրջ 44000 կմ վազք, որի համար դուրս է գրվել 5280 լիտր բենզին։ 

Ըստ աղբյուրի, պարզվել է նաև, որ չնայած ավտոմեքենայի վառելիքի ծախսի բազային նորմաները 100 կմ վազքի համար կազմում է 12լ. բենզին, սակայն, 2013-2019թթ ընկած ժամանակահատվածում նշված ավտոմեքենային հատկացվել է սահմանված չափից շուրջ 6000լ ավելի բենզին։  

2013-2020թթ․ ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի կարիքների համար ձեռքբերված 37300լ բենզինից 13980լ-ն հատկացվել է ինստիտուտի կողմից անհատույց օգտագործվող՝ ինստիտուտի տնօրենի հորը պականող մեքենայի շահագործման համար։ Սակայն այդ մեքենայի շահագործման համար լրացված ուղեթերթերում բացակայում են պարտադիր նշման ենթակա՝ ավտոմեքենայի վազքի ցուցիչի, մեկնելու և նշանակման կոնկրետ վայրերի տվյալները, ինչը առերևույթ վկայում է, որ շահագործման համար հատկացված 13980լ՝ բենզինի ծախսը հիմնավորված չէ։

Ընդհանուր առմամբ նշված գործողությունների արդյունքում ենթադրաբար հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 9․750․000 ՀՀ դրամ արժողությամբ 25920 լիտր բենզին։

«Նկատի ունենալով, որ առկա են պաշտոնատար անձանց կողմից շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, ինչպես նաև  պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ, 179-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»,-նշում են դատախազությունից։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:00
Բրիտանիայում կարանտինից ազատում են սպորտի և կինոյի աստղերին
Մեծ Բրիտանիայում շուտով կարանտինի սահմանափակումները կհանվեն այդ երկիր ժամանած մարզական և կինոյի աստղերի համար: Միևնույն ժամանակ, մարզական...
Աղբյուր` Panorama.am
14:53
Արցախում կխստացվեն միջոցառումները
Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել
Աղբյուր` Panorama.am
14:48
Գաղտնալսել են ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին և հրապարակել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեղեկացնում է, որ իրեն սադրել են, ձայնագրել ու հրապարակել։ Նա...
Աղբյուր` Panorama.am
14:43
Տարհանում է իրականացվում «Դալմա մոլ»-ում
Այս պահին ոստիկանության աշխատակիցները տարհանում են իրականացնում «Դալմա մոլ»-ի տարածքից։ ԱԻՆ-ը ստացել է պայթուցիկ սարքի տեղադրման...
Աղբյուր` Panorama.am
14:40
Իրաքը Թուրքիայի ռազմագործողությունների դադարեցման համար կարող է դիմել միջազգային կառույցներին
Իրաքի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ահմադ աս-Սահաֆը հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական...
Աղբյուր` Panorama.am
14:34
«Ոչ վարկային թալանին». Բեռնատարով ակցիա
«Ոչ վարկային թալանին»։ Այս ու այլ պահանջներ էին բղավում Երևանի կենտրոնով՝ Վազգեն Սարգսյան փողոցով ընթացող բեռնատարում եղած մի քանի...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով մարդիկ են մահացել
Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների զոհ են դարձել 25 քաղաքացիներ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
14:24
Իսրայելը հետաձգում է Արևմտյան ափի անեքսիան
Իսրայելը որոշել է հետաձգել Արևմտյան ափի անեքսիան, առաջիկա օրերին գործողությունը չի իրականացվի: Այս մասին, Lenta-ի հաղորդմամբ, հայտնել է Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
14:19
«Մեգամոլ Արմենիա»-ում ռումբերի տեղադրման մասին հաղորդագրություն է տարածվել
Այսօր ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել՝  ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ...
Աղբյուր` Panorama.am
14:16
ԶԼՄ-ները նշել են՝ որքան գումար է վճարել Գերմանիան ԱՄՆ բանակի տեղակայման համար
Գերմանիան վճարել է մոտ մեկ միլիարդ եվրո 10 տարվա ընթացքում` ԱՄՆ-ի բանակը երկրի ներսում տեղակայելու համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կորոնավիրուսը կարող է ախտահարել ոչ միայն թոքերը, այլ նաև՝ գլխուղեղը. բժիշկ
«Սա իսկապես լուրջ խնդիր է, մոտենում ենք հիվանդության 30 հազար հաստատված դեպքերի շեմին»,- այսօր «COVID-19. Հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մյունխենի ավանդական մարաթոնը կանցկացվի նոր ձևաչափով
Մյունխենի ավանդական մարաթոնի կազմակերպիչները հայտնել են, որ հոկտեմբերի 11-ին նախատեսված վազքարշավը կանցկացվի նոր ձևաչափով: ՀԱՕԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:52
Ղևոնդ Ալիշան-200
«Ալիշանը մեծ ու հեռատես աչք է, որ Վենետիկում ապրելով` կարողանում է համրել Հայաստանի բոլոր քարերը»:
Աղբյուր` Panorama.am
13:43
«Եղեգ» ՓՀԷԿ-ն իրականացրել է սահմանված ջրաքանակից ավելի ջրառ
Հարուցվել է վարչական վարույթ։
Աղբյուր` Panorama.am
13:38
Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 205․000-ը
Թուրքիայում հուլիսի 5-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
13:32
«Նոր ալիքը» չեղարկվել է
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթը չեղարկվել է։ news.ru-ն գրում է, որ որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
13:24
Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյա­նի ամբող­ջա­կան գրական ժա­ռան­գու­թյու­նը
Այն ներկայացվելու է կից հիմ­նա­րար նալ­բան­դյա­նա­գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րով:
Աղբյուր` Panorama.am
13:15
Իրաքում հերքել են Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման մասին տեղեկությունները
Երկուշաբթի օրը Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչները հերքել են Իրաքի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի տարածքում հրթիռային հարված...
Աղբյուր` Panorama.am
13:06
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6611 դեպք
Ռուսաստանում մեկ օրական հայտնաբերվել է կորոնավիրուսի 6 611 դեպք, որի արդյունքում վարակների ընդհանուր թիվը դարձել է 687 862-ը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:00
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Երաժշտական ողջույնը»
Թատրոնի նոր շենքի շինհրապարակից
Աղբյուր` Panorama.am
12:52
Համավարակի ընթացքում առնետներն ավելի վտանգավոր են դարձել
Համավարակի ընթացքում թափոնների և դուրս նետվող աղբի քանակի կրճատման պատճառով կրծողներն ավելի ու ավելի հաճախ են ներխուժում բնակելի տներ։...
Աղբյուր` Panorama.am
12:45
Կանսկի տեսափառատոնը կանցկացվի շուրջօրյա հեռարձակման ֆորմատով
Կանսկի 19-րդ միջազգային տեսափառատոնի մրցութային ծրագրում 35 ֆիլմ է 18 երկրից: Փառատոնը կանցկացվի օգոստոսի 23-29-ը:  kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
12:38
Վիետնամի Vingroup-ն արտադրում է առաջին 5G սմարթֆոնները Vsmart ապրանքանիշի ներքո
Վիետնամի VinSmart-ը՝ Vingroup-ի միավորը, արտադրել է իր առաջին 5G սմարթֆոնները՝ ԱՄՆ Qualcomm-ի հետ համագործակցությամբ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
12:32
Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանում Մագնիտսկու սպանության մեջ ներգրավվածների նկատմամբ
Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի այն քաղաքացիների նկատմամբ, որոնց անունները Բրիտանիայի արտաքին գործերի նախարար...
Աղբյուր` Panorama.am
12:25
Արտակարգ դրությանն առնչվող հարցերով ՄԻՊ-ը ստացել է 2249 բողոք
Մարդու իրավունքների պաշտպանը նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատում է...
Աղբյուր` Panorama.am
12:20
Մեկ շաբաթում գրանցվել է 379 արտակարգ դեպք
Հունիսի 29-ից հուլիսի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 577 դեպք, որից 379-ը՝ արտակարգ․ Մասնավորապես, 272-ը...
Աղբյուր` Panorama.am
12:12
Արվեստին աջակցելու համար Մեծ Բրիտանիան կտրամադրի 1,57 միլիարդ ֆունտ
Մասնագետները վստահ են, որ համավարակի պատճառով բրիտանական մշակույթի ոլորտը լուրջ խնդիրների է բախվել, կառավարության մեծ աջակցությունը կարող է փոխել իրավիճակը։
Աղբյուր` Panorama.am
12:05
Իրանը Պարսից ծոցի ամբողջ երկայնքով «հրթիռային քաղաքներ» է ստեղծել․ հրամանատար
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Ալի Ռեզա Թանգսիրին հայտարարել է, որ Իրանը ստեղծել է...
Աղբյուր` Panorama.am
11:59
Իշխանյան. Փաշինյանը գերազանցել կամ գերազանցում է նախորդ բոլոր գործիչների ռեկորդները
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է. «Այն որ քաղաքական, պետական գործիչները ողջ աշխարհում և բոլոր ժամանակներում, մեղմ ասած ճշմարտախոս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}