Հասարակություն 09:33 27/05/2020 Հայաստան

Հարութ Սասունյան. Հերոս հայը, որը հայ որբերին վերադարձրեց սիրիական անապատից

Փառնակ Շիշիկյանը մի հերոս զեյթունցի է, որը Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրավոր հայ որբեր վերադարձրեց սիրիական անապատի արաբական ընտանիքներից։ Նրա անունը հայտնի չէ հայերի մեծ մասին, ուստի արժե ուշադրությունը սևեռել նրա կյանքի ու բարի գործերի վրա։ Նա թաղված է Երևանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հովտաշատ գյուղում։
Անցյալ ամիս Զարմիկ Սարգսյանը Երևանից իր ֆեյբուքյան էջում շատ հուզիչ հարգանքի տուրք էր մատուցել Փառնակ Շիշիկյանի հիշատակին՝ նրա շիրիմին այցելելուց հետո։ Նրա բացառիկ վաստակի մասին միակ հիշատակումը մի փոքրիկ գրքույկ է, որը 30 տարի առաջ հրատարակել է իր իսկ փրկած գերդաստանի շառավիղ Հակոբ Ճղլյանը։ Գիրքը դիպուկ վերնագրված էր՝ «Ստվերում մնացած կյանք»: Սարգսյանը փորձել է ստվերից դուրս բերել Շիշիկյանի կյանքը և նրան ներկայացնել լայն հասարակությանը։

1915-ի ապրիլի 10-ից մինչև մայիսի 18-ը Կիլիկիայի հերոսական քաղաք Զեյթունը դատարկվել էր։ Տղամարդկանց ստիպել էին միանալ օսմանյան թուրքական տխրահռչակ «բանվորական ջոկատներին»։ 14-ամյա Փառնակը Սիրիայի Դեյր Զորի ճամփին, անտեսելով օձերն ու կարիճներն իր շուրջը, օրեր անցկացրեց թուրք ասկյարի թրից ընկած մոր դիակին փարված։ Նրան փրկեց շամմառ ցեղի մի քոչվոր արաբ, որը դաշույնով փոս փորելուց և Փառնակի մոր մարմինը ավազին հանձնելուց հետո, տղային նստեցրեց ձիուն և տարավ իր տուն։

Երիտասարդ Փառնակը, որն արդեն գիտեր հայերեն, գերմաներեն և թուրքերեն, շուտով սովորեց նաև արաբերեն։ Գառներ և ուղտեր արածացնելուց բացի, Փառնակը, որին վերանվանեցին Էհմեդ էլ Ճեզզա, ցեղակիցներին սովորեցնում էր արաբերեն գրել։ Նա դարձավ բորլորի սիրելին շրջանում՝ իր աշխատասիրության, համեստության և լրջմտության շնորհիվ ։

Շուտով, ոչխարներն արածացնելիս, Փառնակն անապատում հանդիպեց տեղի արաբների կողմից որդեգրված բազմաթիվ հայ երեխաների։ Նա հիշեցրեց նրանց իրենց հայկական ծագման մասին և սկսեց գրառել նրանց անուններն ու բնակության վայրերը տետրում ։
1924 թվին 23-ամյա «Էհմեդին»՝ որպես վստահելի և գրագետ երիտասարդի, հանձնարարեցին Հալեպ հասցնել հարուստ արաբների գնած ոչխարի հոտը։ Հայտնվելով Հալեպում՝ նա զարմանքից քարացավ, երբ տեսավ խանութների հայկական ցուցանակներն ու հայերեն խոսող մարդկանց։ Տեղի հայերը նրան աշխատանք և մնալու տեղ առաջարկեցին, սակայն նա մերժեց՝ ասելով, որ շատ հարազատներ ունի անապատում և չի կարող լքել նրանց։ Այնուհետև հայ կոշկակարին ցույց տվեց իր տետրը, որտեղ այն բոլոր հայ մանուկների անուններն էին, որոնք անապատում ապրում էին արաբների ընտանիքներում։ Նա ինքն իրեն խոստացել էր հավաքել այդ հայ երեխաներին, օգնել ամուսնանալ իրար հետ և գտնել նրանց հարազատներին, եթե ողջ են։ Դա շատ բարդ խնդիր էր։ Երեխաների մեծ մասը, որոնք մի քանի տարի ապրել էին արաբների ընտանիքներում, չէին հիշում իրենց ծագման մասին և չգիտեին, որ դեռ գոյություն ունեին այլ հայեր։ Բայց Փառնակը հաստատկամ էր՝ չնայած խոչընդոտներին։

Կոշկակար Փանոսը, որն արաբների ու քրդերի մոտ ապաստանած հայ որբերին որոնող հանձնաժողովի նախագահն էր, ուղղակի ապշել էր։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում հանձնաժողովին դժվարությամբ հաջողվել էր գտնել ընդամենը մեկ-երկու հայ մանուկների, իսկ հիմա Փանոսի առջև դրված էր հայկական անուններով մի ամբողջ տետր։
Իր ցեղի մոտ վերադառնալուց հետո Փառնակը շարունակում էր հայ երեխաների ցուցակները իրար հետևից ուղարկել Հալեպ։ Որոնող հանձնաժողովը հետո գնալու էր անապատը, վճարելու էր հայ մանուկների համար և նրանց բերելու էր Հալեպ կամ Բեյրութ։
Ի վերջո, Սիրիայի կառավարությունը երկու գյուղ հատկացրեց հայերին անապատում ։ Փառնակն ամուսնացավ Վաթհա անունով մի հայ կնոջ հետ, որը հետո փոխեց իր անունը ու դարձավ Սիրանուշ։ Ի հարգանս իրենց արաբ ծնողների՝ նրանք համաձայնեցին, որ ամուսնության արարողությունը կատարվի մահմեդական շեյխի կողմից: Զույգը ծրագրեց հետագայում հայկական հարսանիք անել հայկական եկեղեցում։ Փառնակի չորս արաբ «եղբայրները» տխրեցին, որ նա թողնելու է իրենց և բնակվելու է հայկական նորաստեղծ Թել էլ Պրաք գյուղում։ Նրանք ընտանիքի ունեցվածքը բաժանեցին հինգ մասի։ Փառնակն իր հետ տարավ հարյուր ոչխար, հինգ ուղտ, մի հրացան և տան պիտույքներ։

Փառնակը հարյուրավոր արաբացած հայերի բերեց իրենց գյուղը, նրանց հայկական անուններ տվեց, կազմակերպեց նրանց ամուսնությունները։ Նա երիտասարդների հետ կազմակերպեց հայերի ոսկորների հավաքումը Դեյր Զորից, Ռաքքայից, Եփրատ ու Խաբուր գետերի շրջակայքից և Շեդդեդիեի եղերական քարանձավից, որտեղ ողջակիզել էին հայերին։  Փառնակը հիշատակի արարողություն կազմակերպեց ննջեցյալների հոգիների համար․․․
Անապատի երկու հայկական գյուղերը շուտով բարգավաճեցին: Նրանք ստեղծեցին մարզական միություն և փողային նվագախումբ: 1947-ին, երբ Փառնակը տեղեկացավ Խորհրդային Հայաստան վերադառնալու զանգվածային գաղթի մասին, ինքն էլ  որոշեց վերադառնալ հայրենիք․․․ Նա թողեց իր ամբողջ ունեցվածքը, բացառությամբ մի բանի՝ իր արաբական ազնվացեղ ձիու, որն էլ Հայաստան ժամանելուն պես նվիրաբերեց ձիաբուծարանին։
Փառնակի ընտանիքը բնակություն հաստատեց Էջմիածնի մերձակայքում գտնվող Հովտաշատ գյուղում, որտեղ աշխատեց որպես հողագործ։ Նրա կինը՝ Սիրանուշը, ևս հինգ երեխա ունեցավ Հայաստանում։ Թեև Փառնակը հարյուրավոր հայ երեխաների էր վերադարձրել, նա միշտ տանջվում էր հարյուրավոր այլ երեխաների համար, որոնց չհաջողվեց գտնել, այդ թվում  նաև իր կնոջ՝ Սիրանուշի քրոջը։

Հովտաշատի գերեզմանոցում կանգնած է Փառնակի մահարձանը՝ արաբական տարազով։ Այդ գյուղում 1956-ին Փառնակի կառուցած տունն այժմ թանգարանի է նման, որտեղ ցուցադրվում են նրա հագուստներն ու լուսանկարները: Զարմիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ հիշում է Փառնակի ծոռանը՝ Հակոբին, որը 1997-ի ապրիլի 17-ին ամուսնացել էր Լոս Անջելեսում՝ իր յոթ քույրերի ու եղբայրների ներկայությամբ։ Զարմանալի է՝ ժառանգներն այն մարդու, որն այդքան զոհաբերել էր հայերին փրկելու և հայրենիք տեղափոխելու համար, այժմ ապրում են Հայաստանից շատ հեռու՝ Լոս Անջելեսում․․․

Հայերը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, պետք է այցելեն Հովտաշատ գյուղը և Փառնակի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելու այն մարդուն, որը հարյուրավոր հայ որբերի է փրկել ու վերադարձրել իրենց արմատներին․․․

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:39
Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը  մեկնաբանություն է տարածել Նիժնի Նովգորոդի օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող քաղաքացիների...
Աղբյուր` Panorama.am
20:38
Moderna-ն ստորագրել է համաձայնագիր իսպանական ընկերության հետ
Հայազգի գործարար Նուբար Աֆեյանի Moderna Inc ընկերությունը ստորագրել է համաձայնագիր    իսպանական Laboratorios Farmacéuticos Rovi...
Աղբյուր` Panorama.am
20:22
Վրաստանը բաց է 18 երկրի համար
Վրաստանի կառավարությունը շարունակում է հրապարակել այն երկրների ցանկը, որոնց համար Վրաստանն արդեն բաց  է: Այս մասին գրում է aliq.ge-ն: ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդականներ
Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդականներ, տեղեկացնում է ՀՖՖ-ն:  ԱԺ պատգամավոր,...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մենք բոլորս պետք է հիվանդանանք ու լավանանք, չկա ուրիշ մեթոդ. Արմեն Գրիգորյան
«Մինչև հիմա ոչ մի ճիշտ քայլ չեմ գտել իրենց արածներում»,- ANN լրատվականի հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թուրքիայի նախագահական. Երկրում սոցցանցերը չեն փակվի, սակայն կսահմանվեն կարգավորումներ
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը անդրադարձել է սոցցանցերի գործունեությունը վերահսկելու համար մեջլիսում նոր օրենք ընդունելու...
Աղբյուր` Panorama.am
19:52
«Պատկերը սարսափելի էր». Ինչպես ռուսները հաղթեցին թուրքերին Հայաստանում
1915-ի հուլիսի 9-ին Արևմտյան Հայաստանում սկսվեց ռուսական զորքերի Ալաշկերտի օպերացիան: Ասվում է «Գազետա ռու»-ի հրապարակած ծավալուն...
Աղբյուր` Panorama.am
19:44
Հրաչյա Թաշչյանը՝ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ 3 տարի ժամկետով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:37
Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունին մահացած են գտել
Հարավային Կորեայի իշխանությունները հայտնաբերել են կորած համարվող Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունի դին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հինգշաբթի օրը...
Աղբյուր` Panorama.am
19:31
ՌԴ-ն և Չինաստանը ՄԱԿ-ում վետո են դրել Թուրքիայով Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու բանաձևի վրա
Ռուսաստան և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո են դրել Սիրիայի վերաբերյալ Գերմանիայի ու Բելգիայի բանաձևի վրա։ Այդ բանաձևով առաջարկվում...
Աղբյուր` Panorama.am
19:25
ՄԻՊ-ը ռեստորանային ոլորտի հետ կապված գրություններ է հասեցագրել Պարետատուն
Ռեստորանների և սրճարանների չգործելու հետևանքով տուժում են նաև մի շարք այլ ոլորտներ. Մարդու իրավունքների պաշտպանը ռեստորանային ոլորտի հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
19:19
Հայտնաբերվել է օրինախախտման 3089 դեպք. ոստիկանություն
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:12
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
19:06
Փոխվարչապետն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է իր դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Վաղն Էրեբունիի մի քանի փողոցներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 10-ին...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հույս ունենք՝ առաջիկայում մեր երկիրն էլ ավելի հետաքրքրիր կդառնա ձեր երկրի բիզնեսի համար. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին, ով ավարտում է...
Աղբյուր` Panorama.am
18:49
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ է արձակվել
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
18:45
Փրկարարները վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները
Ժամը 17։06-ին քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և...
Աղբյուր` Panorama.am
18:41
Կայացել է Դավիթ Տոնոյանի և դեսպան Թիան Էրլունի հանդիպումը
Հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում, երկկողմ համաձայնությամբ, բացօթյա ձևաչափով, կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ալեքսանդր Ազարյանին կրկին բարեվարքության կոչ ենք անում.ՀՔԾ
Դատավոր Ալեքսանդր Ազարյանին կոչ ենք անում ՀՀ հատուկ քննչական ծառայության և  նրա ղեկավարին վերաբերող կարծիք հնչեցնելիս դրսևորել առավելագույն...
Աղբյուր` Panorama.am
18:30
Դադարեցվել է 4304 կազմակերպության գործունեություն
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 8-ի դրությամբ կայացվել է 4304 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Այս...
Աղբյուր` Panorama.am
18:24
Հրաժեշտ տվեք Ձեր պատրանքներին, եթե նույնիսկ այն ցավոտ է. Արման Սաղաթելյան
«Քառյակ մեդիան»-ի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը «ֆեսյուք»-ի իր էջում անդրադարձել է արևմտյան...
Աղբյուր` Panorama.am
18:17
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը
Մեկնարկում է Հայոց եկեղեցու և Հայ ազգային արժեքների պահպանման նախաձեռնությունը։
Աղբյուր` Panorama.am
18:10
Շուշիի կենտրոնում հողատարածքների տրամադրումը պետք է ժամանակավորապես դադարեցվի
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 9-ին ընդունել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Էրիկ Հարությունյանին: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
18:04
Վրաստանում հուլիսի 13-ից բաց տարածքում կացկացվեն մշակութային միջոցառումներ
Վրաստանում հուլիսի 13-ից բաց տարածքում թույլատրելի կլինի մշակութային միջոցառումների անցկացումը: 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
ԱԱՏՄ. Խախտումները կտրուկ նվազել են
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով քաղաքացիներից ստացվող զանգերի թվաքանակը հուլիսի առաջին շաբաթում կտրուկ նվազել է, հունիսի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Դատարանը չդադարեցրեց Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը
«Դատարանը համարձակություն չունեցավ իրականացնել իրական արդարադատություն»։
Աղբյուր` Panorama.am
17:46
Դեպի Իրան տանող ճանապարհը փակ է
Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 363+700 հատվածում կողաշրջվել է բեռնատար մեքենա։ ՏԿԵ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Թուրքիայում պայթյունի հետևանքով զինծառայողներ են մահացել
Թուրքիայի հյուսիս-արևմտյան Սաքարիա նահանգում բեռնատարի պայթյունի հետևանքով երեք զինծառայող է մահացել, վեցը վիրավորվել են, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}