Տնտեսություն 14:56 27/05/2020 Հայաստան

Փաշինյան. Ընդհանուր առմամբ գույքահարկն ավելանալու է

Կառավարությունն ընդունեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ  նախագծով առաջարկում են փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում այն տրամաբանությամբ, որպեսզի հնարավոր լինի հարկել տեսանելի հարստությունը համարժեքորեն։

Նա ասաց, որ անշարժ գույքի հարկման բազայի համար հիմք է  ընդունվում կադասրտային արժեքը, որը, ինչպես հայտնի է, էականորեն տարբերվում է  դրանց շուկայական արժեքներից։  Նախարարի խոսքով, առաջարկվող փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ գույքային հարկերի հարկման  պոտենցիալը մոտ 4,3 անգամ կաճի:

«Սա նշանակում է, որ հնարավորություն կընձեռվի համայնքներին՝ իրենց առաջ ծառացած խնդիրների այլ որակի լուծման հասնել», - ասաց նախարարը:

Ա.Ջանջուղազյանի խոսքով, ներկայում մինչև 3 միլիոն դրամ գնահատված բնակելի տների համար հարկ չի գանձվում և հիմա առաջարկվում է թեկուզ փոքր, բայց որոշակի  դրույքաչափ սահմանել ցանկացած արժեք ունեցող անշարժ գույքի համար։ Առաջարկվել  է, որ համակարգը ներդրվի աստիճանաբար՝ երեք տարվա ընթացքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե նախագիծը կարևորագույն ռեֆորմներից մեկն է, որ ստանձնում է իրենց կառավարությունը։

«Այստեղ, իմ կարծիքով, տեղի են ունենում մի շարք կարևոր հեղափոխական նշանակության փոփոխություններ: Առաջինը՝ չհարկվող անշարժ գույք հասկացությունը վերացվում է», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով, պետական բյուջեի նկատմամբ կա երկու վերաբերմունք. «Երբ պետական պաշտոնյաները կամ համակարգը դա համարում են իրենցը, իսկ հանրությունը բյուջե վճարած ամեն կոպեկ համարում է, ըստ էության, կորսված փող ենթագիտակցության մեջ։ Սա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:  Մենք ասում ենք, որ պետական և տեղական բյուջեի նկատմամաբ պետք է վերաբերմունք փոխվի։ Դա մեր համախառն ազգային գրպանն է, որը պատկանում է բոլորիս և մեր յուրաքանչյուրի բարեկեցությունը և անվտանգությունը կախված է նրանից, թե ինչքան գումար է հավաքվում այդտեղ, հետևաբար, մենք պետական բյուջեին պետք է վերաբվենք այնպես, ինչպես վերաբերվում ենք ընտանեկան բյուջեին»:

Կառավարության ղեկավարի խոսքով, հաշվարկները ցույց են տվել, որ  կլինի գույք, որի հարկը կլինի տարեկան 100 դրամ. «Ֆիսկալ առումով սա որևէ նշանակություն չունեցող հարաբերություն է, բայց հոգեբանական, քաղաքական, քաղաքացիական առումով հսկայական նշանակություն ունեցող հարաբերություն է»։

Ն.Փաշինյանն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ գույքահարկն ավելանալու է և առավելապես ավելանալու է այն գույքերի վրա, որոնք «մենք պայմանականորեն անվանում ենք դղյակներ, ապարանքներ և այդպես շարունակ»:

Վարչապետի խոսքով,  մեծադղիրդ առանձնատներն այսօր  սիմվոլիկ գույքահարկ են վճարում։

«Այստեղ ճոխության հարկի կոմպոնենտ նույնպես կա: Սա շատ կաևոր դեր է խաղալու Հայաստանում քաղաքաշինական կուլտուրայի զարգացման գործում։ Հիմա մարդիկ տներ կառուցում են առանց որևէ հարակից գործոն հաշվի առնելու, մտածում են՝ ինչքան մեծ, ինչքան բարձր, ինչքան ուրիշներին ճնշող, այնքան ավելի լավ: Եթե այդպես է, ուրեմն պետք է վճարեն այդպիսի սեփականությունների տնօրինողները»,-ասաց Ն. Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, ըստ էության,  չորս փուլային հարկային բարեփոխումների համակարգ են ներդնում և ճգնաժամային այս ժամանակահատվածում առաջին տարում մոտավորապես 500 հազար շահառուի գույքահարկը կնվազի, հաջորդ տարվանից կսկսի կամաց-կամաց ավելանալ։
Ն. Փաշինյանի խոսքով, 2021 թվականին ճգնաժամային տրամաբանաության մեջ կլինեն գույքահարկի առումով, իսկ հետագայում տնտեսական ակտվությունն ու աճի տեմպը կվերականգնեն և բարձրացրումը կլինի իրավիճակին համարժեք:

«Մենք հանել ենք  կամայական հասցեներ և համեմատել ենք այսօրվա գույքահարկի կիրառումն ապագա գույքահարկի վճարի հետ: Մենք զուտ բանաձևով ստանում էինք դեպքեր, երբ գույքահարկը 300-400 անգամ բարձրանում է: Որոշեցինք տեղայնացնել և պարզեցինք, օրինակ, որ դա այն դեպքերն են, երբ այսօր վճարվում է 1 դրամ, օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարի 300 դրամ: Կամ հարկը 200 տոկոսով բարձրանում է, պարզեցինք, որ  վճարում է 500 դրամ, հիմա պետք է վճարի տարեկան 1000 դրամ: Իհարկե, ունենք դեպքեր, երբ  հարկը 2-3 անգամ ավելանում է, բայց  արդարացի ենք համարում, որովհետև այսօր դղյակներ կան, որոնք տարեկան վճարում են 800 հազար դրամ, բայց օրենքի փոփոխությունից հետո պետք է վճարեն 15 միլիոն դրամ: Ակնհայտ է, որ այդ սեփականատերերի համար այդ 15 միլիոն  դրամը ոչ մի բան է, ըստ էության: Եթե մարդը այդ կարգի դղյակ է կառուցել, պետք է այդպես էլ լինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:17
ԱՎԿ. Այս տարվա հինգ ամիսներին մահվան դեպքերը նվազել են
Այս տարվա առաջին հինգ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գրանցված մահվան դեպքերը նվազել են 248-ով։ ԱՎԿ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:15
«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել
Տեղազննման արդյունքում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել։ Հայտնում են ԱԻ նախարարությունից։ Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
16:09
Ի՞նչ խնդիրներ կարող է բերել աշակերտներին մինչև 5-րդ դասարանը գնահատական չնշանակելը
«Հիմա ունենք բազմաթիվ աշակերտներ, որոնք սովորում են թվանշանի համար, դա վատ է, սակայն այդ թվանշանը կարճաժամկետ պարգևատրում է աշակերտի...
Աղբյուր` Panorama.am
15:59
Իրավախախտման 2806 դեպք՝ մեկ օրում
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Մահացել է 105-ամյա Նուրհան Յոսուփովիչը
Մահացել է 105-ամյա Նուրհան Յոսուփովիչը։ Այդ մասին թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մարտի 6-ին...
Աղբյուր` Panorama.am
15:00
Բրիտանիայում կարանտինից ազատում են սպորտի և կինոյի աստղերին
Մեծ Բրիտանիայում շուտով կարանտինի սահմանափակումները կհանվեն այդ երկիր ժամանած մարզական և կինոյի աստղերի համար: Միևնույն ժամանակ, մարզական...
Աղբյուր` Panorama.am
14:53
Արցախում կխստացվեն միջոցառումները
Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել
Աղբյուր` Panorama.am
14:48
Գաղտնալսել են ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին և հրապարակել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեղեկացնում է, որ իրեն սադրել են, ձայնագրել ու հրապարակել։ Նա...
Աղբյուր` Panorama.am
14:43
Տարհանում է իրականացվում «Դալմա մոլ»-ում
Այս պահին ոստիկանության աշխատակիցները տարհանում են իրականացնում «Դալմա մոլ»-ի տարածքից։ ԱԻՆ-ը ստացել է պայթուցիկ սարքի տեղադրման...
Աղբյուր` Panorama.am
14:40
Իրաքը Թուրքիայի ռազմագործողությունների դադարեցման համար կարող է դիմել միջազգային կառույցներին
Իրաքի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ահմադ աս-Սահաֆը հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական...
Աղբյուր` Panorama.am
14:34
«Ոչ վարկային թալանին». Բեռնատարով ակցիա
«Ոչ վարկային թալանին»։ Այս ու այլ պահանջներ էին բղավում Երևանի կենտրոնով՝ Վազգեն Սարգսյան փողոցով ընթացող բեռնատարում եղած մի քանի...
Աղբյուր` Panorama.am
14:30
Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով մարդիկ են մահացել
Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների և սողանքների զոհ են դարձել 25 քաղաքացիներ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
14:24
Իսրայելը հետաձգում է Արևմտյան ափի անեքսիան
Իսրայելը որոշել է հետաձգել Արևմտյան ափի անեքսիան, առաջիկա օրերին գործողությունը չի իրականացվի: Այս մասին, Lenta-ի հաղորդմամբ, հայտնել է Իսրայելի...
Աղբյուր` Panorama.am
14:19
«Մեգամոլ Արմենիա»-ում ռումբերի տեղադրման մասին հաղորդագրություն է տարածվել
Այսօր ժամը 13։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել՝  ինտերնետային հարթակում հաղորդագրություն է տարածվել, որ...
Աղբյուր` Panorama.am
14:16
ԶԼՄ-ները նշել են՝ որքան գումար է վճարել Գերմանիան ԱՄՆ բանակի տեղակայման համար
Գերմանիան վճարել է մոտ մեկ միլիարդ եվրո 10 տարվա ընթացքում` ԱՄՆ-ի բանակը երկրի ներսում տեղակայելու համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում...
Աղբյուր` Panorama.am
14:10
Կորոնավիրուսը կարող է ախտահարել ոչ միայն թոքերը, այլ նաև՝ գլխուղեղը. բժիշկ
«Սա իսկապես լուրջ խնդիր է, մոտենում ենք հիվանդության 30 հազար հաստատված դեպքերի շեմին»,- այսօր «COVID-19. Հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մյունխենի ավանդական մարաթոնը կանցկացվի նոր ձևաչափով
Մյունխենի ավանդական մարաթոնի կազմակերպիչները հայտնել են, որ հոկտեմբերի 11-ին նախատեսված վազքարշավը կանցկացվի նոր ձևաչափով: ՀԱՕԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:52
Ղևոնդ Ալիշան-200
«Ալիշանը մեծ ու հեռատես աչք է, որ Վենետիկում ապրելով` կարողանում է համրել Հայաստանի բոլոր քարերը»:
Աղբյուր` Panorama.am
13:43
«Եղեգ» ՓՀԷԿ-ն իրականացրել է սահմանված ջրաքանակից ավելի ջրառ
Հարուցվել է վարչական վարույթ։
Աղբյուր` Panorama.am
13:38
Թուրքիայում Covid-19-ի դեպքերի թիվն անցել է 205․000-ը
Թուրքիայում հուլիսի 5-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 19 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
13:32
«Նոր ալիքը» չեղարկվել է
Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթը չեղարկվել է։ news.ru-ն գրում է, որ որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
13:24
Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյա­նի ամբող­ջա­կան գրական ժա­ռան­գու­թյու­նը
Այն ներկայացվելու է կից հիմ­նա­րար նալ­բան­դյա­նա­գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րով:
Աղբյուր` Panorama.am
13:15
Իրաքում հերքել են Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման մասին տեղեկությունները
Երկուշաբթի օրը Իրաքի անվտանգության ուժերի ներկայացուցիչները հերքել են Իրաքի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի տարածքում հրթիռային հարված...
Աղբյուր` Panorama.am
13:06
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 6611 դեպք
Ռուսաստանում մեկ օրական հայտնաբերվել է կորոնավիրուսի 6 611 դեպք, որի արդյունքում վարակների ընդհանուր թիվը դարձել է 687 862-ը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:00
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Երաժշտական ողջույնը»
Թատրոնի նոր շենքի շինհրապարակից
Աղբյուր` Panorama.am
12:52
Համավարակի ընթացքում առնետներն ավելի վտանգավոր են դարձել
Համավարակի ընթացքում թափոնների և դուրս նետվող աղբի քանակի կրճատման պատճառով կրծողներն ավելի ու ավելի հաճախ են ներխուժում բնակելի տներ։...
Աղբյուր` Panorama.am
12:45
Կանսկի տեսափառատոնը կանցկացվի շուրջօրյա հեռարձակման ֆորմատով
Կանսկի 19-րդ միջազգային տեսափառատոնի մրցութային ծրագրում 35 ֆիլմ է 18 երկրից: Փառատոնը կանցկացվի օգոստոսի 23-29-ը:  kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}