Բալիում համաճարակի ժամանակ ծնված ընձուղտին Կորոնա են անվանել
Ընձուղտը, որը կորոնավիրուսային համաճարակի ժամանակ ծնվել է Բալիում գտնվող սաֆարի այգում, անվանել են Կորոնա: Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, լուրը հաղորդել են այգու ներկայացուցիչները:
Ընձուղտը ծնվել է ապրիլի 9-ին, իսկ անունն ընտրել է շրջակա միջավայրի և անտառտնտեսության նախարարը:
«Մեր շրջակա միջավայրի նախարար Սիտի Նուրբայա Բաքարն ընձուղտի ձագին անվանեց Կորոնա՝ որպեսզի մեզ հիշեցնի, որ ծնվել և գոյատևել է համաճարակի այս պատմական պահին»,- հաղորդվում է Սաֆարի պարկի Facebook-ի էջում:
Այժմ պարկը փակ է կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների միջոցառումների պատճառով, բայց բացումից հետո բոլորը կարող են ծանոթանալ ընձուղտի հետ: