Առողջություն 17:03 28/05/2020 Աշխարհում

Ինչպե՞ս տանը վերականգնվել Covid-19-ից․ The New York Times

Հանգիստն ու հեղուկները անհրաժեշտ են, բայց միշտ չէ, որ բավարար են: The New York Times-ը հրապարակել է հոդված, որում հիվանդությունից վերականգնվածները ներկայացնում են մի շարք խորհուրդներ, որոնք կարող են նպաստել՝ ավելի լավ զգալուն:

Covid-19-ով վարակվելը վախեցնող մեկուսացման փորձ է: Բայց քանի դեռ ավելի շատ մարդիկ են դիմանում դրան, դրանից վերականգնվածների համայնքն աճում է, և նրանց հետ միասին գալիս է ավելի շատ ուղեցույցներ։

Կայքին կորոնավիրուսը հաղթահարած զույգը պատմում է, որ ամուսիններով վարակվել են մարտի վերջին, հիվանդությունն ընթացել է մեղմ և չեն հոսպիտալացվել։ Իսկ ի՞նչ անել տանը։
Ստանդարտ խորհուրդները հանգստի, հեղուկների ու ջերմիջեցողների վերաբերյալ անհրաժեշտ, բայց բավարար չեն հիվանդության անգամ թեթև ձևի համար։

Վերականգնվելով, Մեգի Աստորը խոսել է շատ ընկերների, գործընկերների և ինտերնետում անծանոթների հետ, որոնք անցնում են նմանատիպ դժվարությունների միջով, ու ներկայացրել է որոշակիորեն ամբողջական խորհուրդներ՝ ինչպես կառավարել Covid-19-ի ոչ-ծայրահեղ դեպքերը:

Երբ օգնություն ստանալ
Իհարկե, նախ պետք է վստահ լինել, որ ձեր հիվանդությունը հնարավոր է կառավարել տանը: Covid-19-ի դեպքերի մեծ մասը հնարավոր է բուժել տնային պայմաններում։ Սակայն եթե այս ցուցակից Ձեզ մոտ առաջանա որևէ ախտանիշ, ներառյալ շնչառության դժվարությունը, կրծքավանդակի կայուն ցավը կամ ճնշումը,  արթնանալու կամ արթուն մնալու անկարողությունը և/կամ շրթունքների կամ դեմքի կապտություն, ապա շտապ դիմեք բժշկի օգնության:

«Որոշ մարդիկ սկզբում ունենում են համեմատաբար մեղմ ախտանիշներ, այնուհետև  այն կարող է դառնալ ավելի լուրջ: Այս հիվանդների մոտ, հավանաբար, առաջին ախտանիշներից 4-8 օր հետո կզարգանա շնչառության խնդիրներ, և այդ ժամանակ մարդիկ պետք է սկսեն ուշադրություն դարձնել», - ասում է Հարվարդի բժշկական դպրոցի դոցենտ Պիտեր Կոենը:

Եթե օրեցօր վատթարանում է շնչառությունը, ասում է բժիշկ Քոենը, ապա դա նշան է բժշկին զանգելու համար: Ավելի հազվադեպ, թթվածնի ցածր մակարդակի պատճառով հիվանդները կարող են շնչառության պատճառով գլխապտույտ ունենալ, ուստի սրան նույնպես ուշադրություն դարձրեք:
Հակառակ դեպքում կարդացեք:

Ինչ է Ձեզ հարկավոր
Եթե կարդում եք սա ու առողջ եք, ապա հիմա գնեք հիմնական նյութերը, ներառյալ ջերմաչափ, ացետամինոֆեն կամ իբուպրոֆեն, և ջրազրկման դեմ ըմպելիքներ: Զարկերակային օքսիմետրը, որը չափում է թթվածինն արյան մեջ։

Եթե արդեն հիվանդ եք, ապա խնդրեք ընկերներին կամ հարազատներին՝ գնել դրանք Ձեզ համար, կամ պատվիրել առցանց՝ հնարավորության դեպքում՝ բացառելով շփումը։

Դեղորայքի նշանակումը կարող է օգնել
Covid-19-ի հետևանքով առաջացած հազը և սրտխառնոցը կարող են երբեմն խիստ ծանր լինել ու բավարար դեղատոմսով դեղորայք նշանակելու համար:

Մեգի Աստորը նշում է, որ իրեն ու ամուսնուն նշանակվել էր  բենզոնատատը (հազի համար) և պրոմեթազինը (սրտխառնոցի համար)։ Որոշ ընկերների նշանակվել է կոդեին պարունակող հազի դեղամիջոց կամ Zofran: Սակայն ամեն դեպքում այն պետք է նշանակվի բժշկի կողմից։ Եվ եթե զգում եք, որ կարիքը կա, ապա ավելի լավ է շուտ դիմել բժշկին դեղատոմսի համար, քան ուշ։

Թեթևացրեք շնչառությունը
Չոր օդը կարող է ուժեղացնել որոշ ախտանիշներ, ինչպիսիք են հազը և կրծքավանդակի ծանրությունը: Եթե ունեք օդի խոնավացուցիչ, ապա օգտագործեք այն: Եթե ոչ, տաք ցնցուղը ևս կօգնի:

Հատուկ շնչառական վարժությունները ևս օգտակար են՝ խորը շունչ քաշեք, պահեք այն 5 վայրկյան և արտաշնչեք: Դա արեք 5 անգամ, 6-րդ անգամ  ուժեղ հազացեք: Կատարեք այդ ցիկլը երկու անգամ։ Փորձեք դա անել օրական մի քանի անգամ:

Վերահսկեք ձեր ախտանիշները
Հիվանդանալուն պես սկսեք մանրամասն գրառումներ կատարել․ չափեք ջերմությունը օրը մի քանի անգամ հստակ ժամի ու գրանցեք։ Ամեն անգամ դեղահաբ ընդունելիս՝ գրանցեք: Եթե մեկ ախտանիշ անցնում է, կամ նորն է զարգանում, գրանցեք այն:

Հոգեկան առողջությունը ևս կարևոր է
Covid-19-ով վարակվելը խիստ սթրեսային է: Բնական է ընկճված լինելը կամ անհանգստություն զգալը, անգամ խուճապի նոպաներ ունենալը: Մի ամաչեք խոսել բժշկի հետ ձեր հոգեկան առողջության մասին. դա նույնքան կարևոր է, որքան ֆիզիկական առողջությունը:
Այդ պահերին փորձեք հիշել լավ հիշողությունները, թեթև շնչել ու թուլանալ։

Նորմալ է նաև լավ չլինելը, պարզապես պետք է անցնել հաջորդ օրերի միջով․ ուրեմն առաջ գնացեք, լաց եղեք, զվարճացեք Netflix-ով, կարդացեք, արեք այն, ինչը կօգնի Ձեզ։

Մի ակնկալեք գծային վերականգնում
Որոշ մարդիկ առաջին մի քանի օրերի ընթացքում ունեն մեղմ ախտանիշներ, իսկ հետո հանկարծ վիճակը վատանում է: Ոմանք տենդ են ունենում, որն անընդհատ բարձրանում է: Ոմանք հիվանդ են լինում երկու շաբաթ անընդմեջ, այնուհետև կարող են լինել առանց ախտանիշի օրեր, այնուհետև կրկնություն։ Ոմանք ամիսներ շարունակ երկարատև ախտանիշներ են ունենում:

«Սա և խելագարեցնող է և շատ տարածված: Ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ, որքան հնարավոր է ու թույլ կտա աշխատանքն ու ֆինանսական իրավիճակը: Ինձ և մի քանի ընկերների համար հիվանդությունը տևեց մոտ 3 շաբաթ»,-գրել է Մեգի Աստորը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am
23:13
Freedom House-ն անդրադարձել է ՀՀ-ում ոստիկանության դրսևորած բռնություններին և ճնշումներին
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
22:56
Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում, իսկ մեկ տարի անց՝ սյունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է. «Տավուշի գյուղերը չպետք է տրվեն Ադրբեջանին, և իշխանությունների այդ...
Աղբյուր` Panorama.am
22:45
Ցեղասպանության զոհերի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները սառեցվե՞լ են
Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ գործող իշխանությունների հակասական հայտարարություններն ու քայլերը շարունակվում են: Մինչ իշխանության...
Աղբյուր` Panorama.am
22:10
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Նոյեմբերյանի ոստիկանությունում է՝ տեսակցելու ազատությունից զրկվածներին
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին...
Աղբյուր` Panorama.am
21:56
Կիրանցի հատվածում այս պահին ճանապարհը փակ է, այնտեղ ջահերով երթ է անցկացվում
Տավուշի Կիրանց գյուղում էլ են ջահերով երթ անցկացնում։ Տեղացիները ջահերով հավաքվել են տեղի եկեղեցու բակում։ Այդ մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»
18:05 23/04/2024

Արևմտյան Հայաստանի ու արդեն Արցախի հուշարձանները՝ «ցեղասպանված հուշարձաններ»

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}