Հասարակություն 14:40 28/05/2020 Հայաստան

Տանը՝ կորոնավիրուս, դրսում՝ անկազմակերպ բուժօգնություն

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը  վարակված է կորանավիրուսով։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա պատմել է, որ տարբեր հետազոտություններ է անցել, արյան անալիզ է հանձնել, 12 օր բուժում է ստացել, սակայն  դրական դինամիկա չէր գրանցում, թույլ է իրեն զգացել։ Այնուհետև որոշել են ստուգել՝ կորոնավիրուսի վարակ կա թե չէ։ Մայիսի 20-ին թեստավորվել է, մայիսի 22-ին պատասխանը եկել է՝ դրական։

Նա դժվարանում է նշել, թե որտեղ է վարակվել, քանի որ պահել է կանոնները, դիմակ է կրել, ձեռքերն անընդհատ ախտահանել է. «Կասկածներ ունեմ միգուցե  բժշկական հիմնարկներից լինի, որտեղ բազմաթիվ այցելություններ է ունեցել հետազոտությունների հետ կապված։ Բժշկական կենտրոններ այցելել եմ մայիսի 8-ից հետո»։

«Ուրբաթ օրը, երբ  այդ կենտրոնից զանգեցին ու ինձ տեղեցարեցին, որ թեստի արդյունքը դրական է, դա եղավ վերջին զանգը, որ կատարեցին բուժհաստատությունները»,- ասում է Ի. Պետրոսյանը։

Հարցին՝ այն պահից, որ հաստատվել է վարակակիր եք, պետությունը չի՞ հետաքրքվել ձեր առողջությամբ, ինչպե՞ս եք մեկուսացել, նա ասում է. «Բոլորովին, որևէ զանգ,  թեինչ վիճակում եմ գտնվում։ Որևէ մեկը վիճակի գնահատում չի անում, որևէ մեկը չգիտի, թե ես ինչ վիճակում եմ։ Հարցն իմ մասին չէ, իմ հարցերն ինչ-որ կերպ կարողանում եմ լուծել, բայց շատ քաղաքացիներ կան, վստահ եմ, իրենց տներում ուղղակի  միայն մի բան են անում՝ չափում են ջերմություն։  Նախարարը հրաման էր արձակել՝ թեթև ընթացքով և ասիմպտոմ  վարակված քաղաքացիները մնում են տներում, բայց  ով է դա որոշում։ Ես մնացել եմ տանը, բայց իմ ամբողջ ընտանիքն էլ է տանը, կարող է առողջների համար վտանգ ներկայացնեմ»։

Նա նշում է, երբ որ պարզ է դարձել, որ պոլիկլինիկաները պետք է զբաղվեն այդ ամենով, իր նախաձեռնությամբ զանգել է թեժ գիծ, ուղղորդել են պոլիկլինիկաներ։

«Ինչ կարող են անել պոլիկլինիկայի աշխատակիցները, որոնց նույնիսկ դիմակ  չեն տալիս։ Ես որևէ կերպ չեմ կարող մեղադրել իմ պոլիկլինիկայի բժշկուհուն, ով ոչինչ չունի։  Հարցնում եմ՝ արտահագուստ ստացե՞լ եք։ Մարդիկ չեն ստացել արտահագուստ, ինչպե՞ս կարող են այցելել ու լսել իմ կամ մյուսների թոքերը, եթե պաշտպանված չեն։ Մինչև այդ հրամանի արձակումը, նախարարը պետք է բարի լիներ ու այդ ամեն ինչը կարգավորեր, որպեսզի հիվանդներն անելանելի վիճակում չհայտնվեին։ Մեզանից  վատ վիճակում հայտվել են պոլիկլինիկայի բժիշկներն ու բուժաշխատողները։ Բուժաշխատողներին չեն պատրաստել, որ իմանան, թե ինչպես իրենց դրսևորեն։ Լաբորատոր  հետազոտություն անելը չեն կարողանում կազմակերպել»,- ասում է նա։

Ի. Պետրոսյանն ասում է, որ ծնողներին, ամուսնուն թեստավորել են, բացասական է եղել, աղջիկը վատ է զգացել իրեն, արդեն պոլիկլինիկայի ցուցումով թեստավորվել է, սպասում են պատասխանին։
 
Բուժման ու դրանից հետո առաջացած խնդիրների մասին «Հետք»-ի հետ զրույցում պատմել է նաև կորոնավիրուսով հիվանդացած, 10 օր հոսպիտալացված և բուժումը կիսատ տուն տեղափոխված Արամ Բաբաջանյանը։ Ներկայացնելով իր հետ կատարվածը՝ նա վերջում հարցով դիմել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին. «Կուզեմ առողջապահության նախարարին հարց տալ։ Ինքը ռեալ պատկերացնու՞մ է՝ ինչ է կատարվում իր ենթակա հիմնարկներում։ Երբ որոշում են հիվանդներին ուղարկել ըստ բնակության վայրի, դա համաձայնեցրե՞լ են Երևանի քաղաքապետարանի հետ, որոնց ենթակայությամբ են գործում պոլիկլինիկաները, որ իրենք պետք է զբաղվեն այդ հիվանդներով։ Ես տեսնում եմ, որ աջ ձեռքը չի իմանում, թե ձախ ձեռքն ինչ է անում»։

Panorama.am-ն այսօր կրկին դիմեց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանին՝  ներկայացնելով ինչպե՞ս Ի. Պետրոսյանի կողմիչ հնչեցրած հարցերը, այնպես էլ այլ քաղաքացիների դժգոհություններն անելանելի վիճակում հայտնվելու ու լուծումների սպասելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ ինչպե՞ս կապ հաստատել բուժաշխատողների հետ, ինչպե՞ս  ինքամեկուսանալ տանը, եթե այդ տանը ապրում են մի քանի հոգով։

Ա. Նիկողոսյանն  ասաց, որ քաղաքացին ինքը պետք է տեղամասային պոլիկլինիկայի բժշկի հետ լինի կապի մեջ։

«Մենք ասել ենք, որ պոլիկլինիկայի բժիշկների հետ լինել կապի մեջ։ Եթե պոլիկլինիկայից ինչ-որ խնդրի պատճառով կապ չեն հաստատել իր հետ,  ինքը պետք է կապ հաստատեր»,- նշեց նա։

Նրա խոսքով, մոդելը նոր է, չեն կարող այդքան մեծ աշխատանքը մեկ օրում կազմակերպել. «Հազարավոր մարդկանց մասին է խոսքը։ Մի քիչ էլ մարդիկ պետք է կարողանան մեզ օգնել»։

Ա. Նիկողոսյանն ասաց, որ պոլիկլինիկաները գտնվում են քաղաքապետարանների ենթակայության տակ, եթե բողոքներ կան, կարող են զանգել այնտեղի թեժ գծերին, նաև նախարարության, կփորձեն կարգավորել բոլոր հարցերը։

ԱՆ մամուլի խոսնակի խոսքով, բուժաշխատողների հետ, նախքան թեթև կամ առանց սիմպտոմների կորոնավիրուսով վարակված  պացիենտներին տուն ուղարկելու համակարգին անցնելը, հինգ օր թրեյնինգ են անցկացրել, տեղյակ են՝ ինչպես պետք է իրենց գործողություններն անել, հաղորդագրություններ են տարածել, նախարարի հրամանը կա, որով կարգավորվում է այդ գործընթացը, իրենց անհատական պաշտպանիչ միջոցներով ապահովել են։ Ա. Նիկողոսյանն ասաց, որ իրենց կողմից քայլերն արվել են ու շարունակաբար անում են։ 

Ինչ վերաբերում է հաճախ բարձրաձայնվող հարցին՝ ինչպե՞ս կարող է դրական թեստով քաղաքացին շարունակել մնալ տանը՝ տան մյուս անդամների հետ, որոնց մոտ վիրուսը հաստատված չէ, նա պատասխանեց, որ պետք է ինքնամեկուսանալ սենյակում, ինքնամեկուսացման մասով տեսանյութ են տարածել, նաև առաջիկայում տնային բուժման մասին էլ հաղորդագրություն կլինի, թե ինչպես պահել կարգը։

Ա. Նիկողոսյանի խոսքով, հնարավորինս արված է ամեն ինչ տնային բուժումն ապահովելու համար։

Ա. Նիկողոսյանն արձագանքել էր նաև «Հետքի» հրապարակմանը՝ նշելով. «Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից, ուստի անհրաժեշտ է, որ դրական դեպքերը կապի մեջ լինեն իրենց տեղամասային բժշկի հետ: Օրը երկու անգամ` հեռախոսազանգով, անհրաժեշտության դեպքում բժիշկները նաև պիտի այցելեն իրենց:

Հիվանդանոցներում բուժում են ստանում ծանր և ծայրահեղ ծանր պացիենտները, իսկ ովքեր դուրս են գրվել, նշանակում է, որ հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն չի եղել:

Տնային բուժումների մասին մենք հայտարարել ենք դեռ անցած շաբաթ:

Ինչ վերաբերում է մնացած մանրամասներին` առավոտյան կխոսեմ հիվանդանոցի անձնակազմի հետ և անհրաժեշտության դեպքում կհրապարակենք ողջ իրողությունը»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}