Քաղաքական 10:16 28/05/2020 Հայաստան

Փաշինյան. Հավատացած եմ՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։

Վարչապետի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է.

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սփյուռքի հպարտ հայություն,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:

1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գյուղ և թվում էր՝ նրանք  անխուսափելիորեն մուտք են գործելու էջմիածին ու Երևան, և հայության մնացած հատվածն էլ դատապարտվելու է ոչնչացման:

Դրությունն օրհասական էր: Սակայն պետք էր ոտքի կանգնել՝ ուժերի գերլարումով դիմակայելու մահաբեր գրոհին: Եվ հենց Արամ Մանուկյանը դարձավ հայության ոգու, կամքի ու ուժի մարմնավորումը. միշտ արդարադատ ու վճռական Արամը հուսահատության այդ օրերին ասում էր. «Դեպի գործ և աշխատանք, ու հաղթողը մենք ենք լինելու»:

Հուսահատությունը շուտով փոխվեց ոգևորության: Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում հայ ժողովուրդը մեկընդմիշտ ամրագրեց իր տեղն աշխարհի քարտեզի վրա. մայիսյան հաղթանակների շնորհիվ է, որ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը:

Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսները դարձան Հայաստանի անկախության կերտողները: Հավերժ փառք Արամ Մանուկյանին, Թովմաս Նազարբեկյանին, Մովսես Սիլիկյանին, Դրոյին, Նժդեհին, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյաններին, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղային, ողջ հայկական բանակին ու աշխարհազորայիններին, զենքը ձեռքին կռվող հոգևորականներին:

1918 թվականի այսօրվա Եռաբլուրի տարածքում Արամ Մանուկյանի նախաձեռնությամբ աշխատում էին շուրջ 1500 կին ու տղամարդ, նրանք ամրացնում էին դիրքերը. Եռաբլուրը Երևան քաղաքի պաշտպանական վերջնագիծն էր: Սարդարապատի հաղթական ճակատամարտը զերծ պահեց Երևանը գրավվելուց, իսկ Եռաբլուրը տարիներ անց դարձավ յուրատեսակ ուխտատեղի՝ ոգեկոչելու Արցախի ազատության համար կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը:

Այսօր մենք հավատարիմ ենք Սարդարապատի և Արցախի հաղթական ավանդներին ու պատգամներին, հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնությունից զերծ, առաջխաղացման ու փոփոխության ձգտող ստեղծագործ հասարակությամբ, ուժեղ տնտեսությամբ ու էլ ավելի ուժեղ  ու արդիական բանակով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արամ Մանուկյանը ասում էր. «...դուք պիտի իմանաք, որ ես անոյժ եմ առանց ձեզ: Հերոսը ինքը ժողովուրդն է և եթե ժողովուրդը պատրաստակամություն ունի... աշխատել ու փրկել հայությունը վերահաս կործանումից, ապա իմ ու ինձ նման շատերի աշխատանքը ապարդիւն չի անցնի»:

Ուստի միասին դեպի գործ և աշխատանք, դեպի մեր երազանքների Հայաստան: 

Համոզված եմ, Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի կորուստ, հավատի և լավատեսության կորուստ:

Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները,
Կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը,
Եւ կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:16
Խավին կվերադառնա «Բարսելոնա» գլխավոր մարզչի կարգավիճակով
«Բարսելոնան» պայմանավորվածություն է ձեռք բերել իր նախկին ավագ Խավիի հետ, որն այժմ մարզում է քաթարական «Ալ-Սադդ» ակումբը:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Լիկա Թումանյան. Հենց հիմա Արմնյուզում են գտնվում ոստիկաններ
«ArmNews FM»-ի տնօրեն Լիլիթ Թումանյանն ահազանգում է. «Հենց հիմա Արմնյուզում են գտնվում ոստիկաններ՝ հեռուստատեսության դեմ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ոստիկանություն. ՍԴ արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ-ի վարչական շենք
«Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք»,- նշված է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Ներքին Չարբախում 4000 քմ խաղողի այգի է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Երևանի Ներքին Չարբախ 1-ին փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:57
Հնդկաստանը 10 տոննա բժշկական օգնություն է փոխանցել Սիրիային
Հնդկաստանը 10 տոննա բժշկական օգնություն է փոխանցել Սիրիա: Բեռը սիրիական պետական ավիաընկերության ինքնաթիռներով է ժամանել Դամասկոսի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
13:56
Սպանության փորձ՝ Վանաձորում
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ռազմիկ Աբրահամյանի և Արսեն Դավթյանի գործով Արսեն Թորոսյանը հարցաքննվում է
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում է։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի...
Աղբյուր` Panorama.am
13:45
Անգլիայում պարտադիր կարանտինը կհանվի 50 երկրներից ժամանողների համար
Պարտադիր երկշաբաթյա կարանտինը, որը հունիսի սկզբից սահմանվել է Մեծ Բրիտանիա ժամանող բոլոր անձանց  համար, չեղյալ կհայտարարվի ավելի քան 50...
Աղբյուր` Panorama.am
13:39
ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը միջնորդել է հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը
Սահմանադրական դատարանում ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը,...
Աղբյուր` Panorama.am
13:34
Լույս է տեսել Ռուբեն Վարդանյանի «Selfнекролог или Реквием по Несбывшемуся» գիրքը
Գիտնական և գրող Ռուբեն Վարդանյանի «Selfнекролог или Реквием по Несбывшемуся» («Ինքնամահախոսական կամ Ռեքվիեմ չիրականացվածի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Սերժ Սարգսյանը շնորհավորել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին` ծննդյան 80-ամյակի առթիվ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իշխանությունները թաքցրել են կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը. Արթուր Ղազինյան
«Որևէ գործողություն, որը կզսպեր, կկանխեր, կարգելափակեր Հայաստան վիրուսի ներթափանցումը, տարածումը , ՀՀ կառավարությունը չի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Բունդեսթագը քրեական պատիժ է սահմանում՝ շրջազգեստի տակից լուսանկարելու համար
Բունդեսթագը ուրբաթ օրը՝ հուլիսի 3-ին, ճանաչել է «upskirting»-ը՝ շրջազգեստի տակից նկարելը, քրեական հանցագործություն: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք
Հուլիսի 3-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 93 հիվանդ է բուժվում, նրանցից 89-ը Շիրակի մարզի բնակիչ է։...
Աղբյուր` Panorama.am
13:02
Կոլումբիայի դատարանը դադարեցրել է երկրում ԱՄՆ զինված ուժերի գործունեությունը
Հինգշաբթի օրը Կոլումբիայի դատարանը վճիռ է կայացրել հարավամերիկյան այդ երկրի տարածքում դադարեցնել ԱՄՆ զորախմբի գործունեությունը, մինչև Սենատի...
Աղբյուր` Panorama.am
12:55
ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում հետաքննել սահմանադրական հանրաքվեի խախտումները
Եվրամիությունը լուրջ անհանգստություն է հայտնում Ռուսաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ քվեարկության կազմակերպման...
Աղբյուր` Panorama.am
12:49
ՄԻՊ. 9-րդ ծրագրից օգտվելու խոչընդոտներն ամբողջությամբ վերացած չեն
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման մեկնարկից ի վեր, այսինքն՝ ապրիլի 14-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
12:42
Կանայք կորոնավիրուսի պատճառով կորցնում են իրենց աշխատանքը
Եվրամիությունում ութ ամսում գործազրկությունը հասել է ռեկորդային մակարդակի և մայիսին այն կազմել է 6,7 տոկոս (մեկ տասներորդ տոկոսով ավելին է, քան...
Աղբյուր` Panorama.am
12:36
Գերմանիան խախտել է «Tesla» ընկերության պլանները
Գերմանիայի Գրուենհայդ քաղաքի բնակիչները և տեղի բնապահպանները խախտել են էլեկտրամոբիլ արտադրող «Tesla» ընկերության և դրա հիմնադիր Իլոն...
Աղբյուր` Panorama.am
12:30
Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ի 6,718 նոր դեպք
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 6,718 նոր դեպք, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով երկրի ԱՆ օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
12:24
Հրաչյա Զատիկյանի գլխավորությամբ ոստիկանները ՍԴ դատավորին թույլ չեն տվել մտնել դատարանի շենք
Հուլիսի 3-ին միջադեպ է արձանագրվել Սահմանադրական դատարանի շենքի մուտքի մոտ։ News.am-ի փոխանցմամբ, առավոտյան ժամը 11․30-ի սահմաններում...
Աղբյուր` Panorama.am
12:19
Ինդոնեզիան մտադիր է ստեղծել COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութը
Ինդոնեզիան աշխատում է կորոնավիրուսային հիվանդության դեմ սեփական պատվաստանյութը ստեղծելու ուղղությամբ, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։...
Աղբյուր` Panorama.am
12:10
Ֆրանսիայում վարչապետ Էդուարդ Ֆիլիպի կառավարությունը հրաժարական է տվել
Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպն այսօր առավոտյան նախագահ Էմանուել Մակրոնին է ներկայացրել իր կառավարության հրաժարականը, որն ընդունվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
12:03
Գրիգոր Դավթյան. Ներկայիս իրավիճակն ավելի շատ հնարավորություններ է ստեղծել թվային բանկինգի համար
Ամերիաբանկի թվային բանկինգի ծառայության ղեկավար Գրիգոր Դավթյանը Iravaban.net -ի հետ զրույցում ներկայացրել է, թե ինչ նոր հեռավար ծառայություններ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Իրանը կփոխհատուցի Թեհրանի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի զոհերի ընտանիքներին
Ուկրաինան, Կանադան, Միացյալ Թագավորությունը, Շվեդիան և Աֆղանստանը համատեղ բանակցելու են Իրանի հետ՝ փոխհատուցելու նրանց, ում հարազատները զոհվեցին...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ռուսաստանը Սուրբ Սոֆիայի տաճարի հարցում կշռադատված որոշում է ակնկալում Թուրքիայից
Ռուսաստանի ԱԳՆ-ն Թուրքիայից կշռադատված որոշում է ակնկալում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու նախաձեռնության հարցում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
11:42
Ստանիսլավսկու անվան թատրոնում ներկայացումները կհարմարեցվեն բացօթյա տարածքներում խաղալու համար
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է իր աշխատանքն արտակարգ դրության պայմաններում: Պարետի հատուկ թույլտվությունից...
Աղբյուր` Panorama.am
11:36
Արցախում 50 հազարական դրամ կտրամադրվի քրոնիկ հիվանդներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելությունը Լեռնային Ղարաբաղում, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությամբ
Աղբյուր` Panorama.am
11:30
Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում
Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ...
Աղբյուր` Panorama.am
11:25
Թևան Պողոսյանը՝ Զոհրաբյանին. Նառ ջան, keep going
Քաղաքական, հասարակական գործիչ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը, արձագանքելով առողջապահության նախարար Արսեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}