Աշխատանքի պահին մահացել է ՀԿԵ էլեկտրամեխանիկը
Մայիսի 26-ին, ժամը 16-ի սահմաններում դժբախտ պատահարի հետևանքով, Հրազդան-Չարենցավան հատվածի կոնտակտային ցանցում պլանային աշխատանքների կատարման ընթացքում, զոհվել է Հարավկովկասյան երկաթուղու Ենթակառուցվածքի տնօրինության Էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման ձեռնարկության էլեկտրամեխանիկ Գ.Կ-ն։
Ընկերությունից հայտնում են, որ ներկայում պարզվում են դեպքի պատճառներն ու մանրամասները, դեպքի վայրում աշխատում են մասնագետներ:
«Հարավկովկասյան երկաթուղին իր խորին ցավակցությունն է հայտնում հանգուցյալի հարազատներին ու բարեկամներին և իր կողմից զոհվածի ընտանիքին կտրամադրի ամբողջ անհրաժեշտ օգնությունը (և բարոյահոգեբանական, և նյութական)»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան