Ադրբեջանը մինչև հունիսի 15-ը սահմանները փակ կպահի
Կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով Ադրբեջանը մինչև հունիսի 15-ը երկարաձգել է իր սահմանների փակումը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով երկրի կառավարությանն առընթեր գործող շտաբին:
Նշվում է, որ այդ որոշումն ընդունվել է աշխարհում համաճարակի հետ կապված իրավիճակը վերլուծելուց հետո:
Խոսքը վերաբերում է ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ուղիները փակ պահելուն։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսի նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: