Բազմաֆունկցիոնալ տրակտորներ են տրամադրվել խոշորացված մի քանի համայնքների
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում տեղեկացնում է՝ Էքսկավատորներ են տրամադրվել Սիսիան, Արենի, Շողակաթ և Օձուն խոշորացված համայնքներին։
«Մենք բազմաֆունկցիոնալ տրակտորներ ենք տրամադրում խոշորացված համայնքներին: Թվով 49 տրակտոր է տրամադրվել, ևս 142 կոմունալ տեխնիկա»,-նշել է նա՝ ավելացնելով, որ այն էական փոփոխություն է մտցնում համայնքի կյանքում՝ մեծացնելով համայնքի միջոցները։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ