ՌԴ դեսպանին հրավիրել են Գերմանիայի ԱԳՆ
2015-ի ապրիլ-մայիս ամիսներին Բունդեսթագի վրա հարձակում գործած հաքերների դեմ կիրառվող կիբեր-պատժամիջոցները կլինեն նրանց հաշիվների սառեցումը և ԵՄ մուտքի սահմանափակումը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Ադեբարը:
Նախորդ օրը Գերմանիայի արտգործնախարարություն էր հրավիրվել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը, որը տեղեկացվել էր 2015-ի ապրիլ-մայիս ամիսներին Բունդեսթագի վրա հաքերային հարձակմանը մասնակցելու կասկածանքով ռուս Դմիտրի Բադինի որոնման մասին: Ըստ Գերմանիայի գլխավոր դատախազության, Բադինը հարձակման պահին ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության աշխատակից է եղել: Բեռլինը ապացույցներ չի ներկայացրել հաքերային հարձակմանը Ռուսաստանի մասնակցության մասին:
«Նախօրեին տարածած մեր մամուլի հաղորդագրության մեջ նշել էինք, որ ակտիվացնում ենք կիբեր-պատժամիջոցների ռեժիմի համար պատժամիջոցների ցուցակի ստեղծման գործընթացը: ԵՄ կիբեր-պատժամիջոցների ռեժիմը գոյություն ունի 2019 թվականի մայիսից, բայց նախկինում չի կիրառվել: Մենք մտադիր ենք ցուցակի մեջ անձանց ավելացնել: Սանկցիաների այս ռեժիմը հնարավորություն կտա սառեցնել ակտիվներ, մուտքի սահմանափակումներ պարտադրել ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների համար: Սա է այն գործընթացը, որի մեկնարկը տալիս ենք»,- Ադեբարի խոսքերը ցիտել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մամուլի հաղորդագրության մեջ հիշատակվում է Բեռլինի Թիրգարտենի պուրակում Վրաստանի քաղաքացու սպանության դեպքը, որում ներգրավված էին Ռուսաստանի քաղաքացի և ՌԴ պետական մարմինները: Հարցին, թե ինչու են այդ դեպքերը հիշատակվում միասին՝ Ադեբարը հայտարարել է, որ երկու դեպքերն էլ ներկայացնում են Գերմանիայում Ռուսաստանի պետական մարմինների գործունեությունը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում