Սաքունց. Կորոնավիրուսի խայտառակ տարածման անմիջական պատասխանատուն ՀՀ կառավարությունն է
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան էջում գրառմամբ անցել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակին։
Նա գրել է. «ՀՀ-ում կորոնավիրուսի խայտառակ տարածման անմիջական պատասխանատուն ՀՀ կառավարությունն է
Մայիսի 13-ին գրանցված դեպքերի թիվը կազմում էր 3718
Մայիսի 29-ին՝ կազմում է 8676
Դեպքերի թիվն աճել է մոտ 2, 33 անգամ
Նույն ժամանակահատվածում մահացությունների թիվը 48-ից դարձել է 120, աճելով 2,5 անգամ:
Համեմատության համար նշենք, որ ապրիլի 13-ից մինչև ապրիլի 29-ը ժամանակահատվածում դեպքերի թիվը աճել էր 1039-ից մինչև 1932 / մոտ 1,86 անգամ/, իսկ մահացությունների թիվը 14-ից հասել էր 30 / մոտ 2,14 անգամ/:
Այսինքն, մայիսի 13-ից հետո արտակարգ դրությունը բացարձակապես որևէ ազդեցություն չի ունեցել համավարակի կանխման վրա, և սրանում ուղղակի և անմիջական պատասխանատվություն կրում է կառավարությունը:
/նախկինները չոգևորվեն ու որևէ հույս չունենան, թե իրենց բաղձալի վերակենդանացման կամ լեգիտիմացման համար այս քննադատությունը որևէ հիմք կամ առիթ կամ նշանակություն ունի, Դուք մերժված եք ընդմիշտ և այլևս անելիք չունեք/»։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը մերժել է ՀԿ-ներին
- 29.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
- Չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ առողջ երիտասարդ քաղաքացին 100 տոկոսով դուրս կգա դրական ելքով.Թորոսյան
- Վարակի ամենամեծ օջախը Երևանն է. Փաշինյան
- 28.05.2020. Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 15 մահ է գրանցվել
- 27.05.2020. 372 նոր վարակակիր և մահվան 7 դեպք
- 13.05.2020. 180 նոր վարակակիր, 70 առողջացած և մեկ մահվան դեպք