Իրավունք 16:40 29/05/2020 Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը՝ ՄԻԵԴ կարծիքի մասին. Ունենք բավականին օգտակար մի որոշում

«ՄԻԵԴ հրապարակած խորհրդատվական կարծիքին ծանոթանալուց առաջին իսկ տպավորությունն այն է, որ նախկինում հայտնած մեր բազմաթիվ դիրքորոշումներ, պնդումներ տեղ են գտել խորհրդատվական կարծիքում»,- բացօթյա ճեպազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։

Նա նկատեց՝ որոշակի տպավորություն է առաջացել, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Սահմանադրական դատարանի առաջին և երկրորդ հարցերին անդրադարձ չի կատարել։

«Նման ձևակերպումներից պետք է զերծ մնալ, քանի որ առաջին և երկրորդ հարցերը վերաբերում են իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին։ ՄԻԵԴ-ը դրան անդրադարձել է 3-րդ կետում՝ եզրափակիչ մասում, այսինքն, այդ հարցերն անպատասխան չեն մնացել»,- նշեց փաստաբանը։

Վարդևանյանն անդրադարձավ նաև «բլանկետային նորմ» ձևակերպմանը, որը տեղ է գտել խորհրդատվական կարծիքում։

«Բլանկետային նորմը, այն ցանկացած նորմն է, որ Քրեական օրենսգրքում չէ, այլ՝ մեկ այլ փաստաթղթի մեջ է։ Օրինակ, բլանկետային նորմ է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որի հիմնական նորմերը գտնվում են Սահմանադրության մեջ։ Հիմա ի՞նչ է ասել ՄԻԵԴ-ը։ Եվրոպական դատարանը շատ հստակ ասել է, ինչպես նախկինում մենք շատ անգամ նշել ենք, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի ու իրավաչափ լինել, եթե այն բավարար հստակ է ու կանխատեսելի»,-մանրամասնեց Վարդևանյանը՝ նշելով, որ 300.1 հոդվածի պարագայում հստակության ու կանխատեսելիության պահանջներ չկան։

ՄԻԵԴ-ը, ըստ նրա, ևս մի կարևոր անդրադարձ է արել, նշելով, որ արարքի շրջանակը պետք է լինի հստակ։

«300.1 հոդվածը նաև այս պահանջին չի բավարարում, սա կարելի է  ասել, որ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի նոր հանգամանքներից մեկն է, որը մեր կողմից օգտագործվելու է։ Հետևաբար, այս պարագայում, երբ խոսում ենք նորմի հստակության ու կանխատեսելիության պահանջներից, պետք է նշել, որ 300.1 հոդվածը նաև դրանց չի բավարարում»,- նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է Քրեական օրենսգրքի ՝ 300.1 հոդվածի վերաբերյալ փոփոխությունների հետադարձ ուժին, ապա, ըստ փաստաբանի, եթե ՄԻԵԴ-ն այդտեղ խնդիր չտեսներ, ապա պարզապես կնշեր՝ այստեղ խնդիր չկա։

«Եվրոպական դատարանն իր դիրքորոշումների ազատության մեջ որևէ խնդիր չունի։ Եթե ՄԻԵԴ-ը մի հարց վերլուծում է նման ծավալուն փաստաթղթով, ապա նշանակում է՝ կա խնդիր։ Եթե խնդիր առհասարակ չլիներ, ապա այն վարույթ չէր ընդունի։ Իսկ այսօր ունենք բավականին օգտակար մի որոշում, որը հետադարձ ուժի մասով շատ կոնկրետ նշվել է, խստացնող արարքը չի կարող հետադարձ ուժ ունենալ։ Նաև նշել է կանոնը, թե որ դեպքում հետադարձ ուժի կանոնը կիրառելի՞ է, թե՞ ոչ, այսինքն, քրեական հետապնդումը պե՞տք է դադարեցվի, թե՞ ոչ։ Այս առումով ասված է՝ պետք է ուշադրություն դարձնել ներպետական պրակտիկային։ Սա բառացի տեղ է գտել ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքում։ Այդ դեպքում մենք ունենք ներպետական պրակտիկա՝ յոթի գործ, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցում, որոնք պայմանավորված են հետադարձ ուժի հիմքով»,- բացատրեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն ու հիշեցրեց, որ Հայաստանի դատարաններն ու դատախազությունը գտել էին, որ 300.1 հոդվածն իրենից նոր հանցակազմ է ներկայացնում ու խստացնող է։

Վարդևանյանն ասաց, որ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքում եղած ձևակերպումներն կօգտագործվեն ինչպես հասցեատեր հանդիսացող Սահմանադրական դատարանի, այնպես էլ իրենց՝ փաստաբանների կողմից։ Նրա կարծիքով, իրավունքի զարգացման առումով այս որոշումը շատ կարևոր է լինելու։

Հիշեցնենք, որ 2019 թ. հուլիսին ՀՀ Սահմանադրական դատարանն ընդունել էր աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:

ՍԴ որոշման մեջ ՄԻԵԴ-ին ուղղված չորս հարց կար.

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության
մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել Մարդու իրավունքների եվրոպական
դատարանին` առաջադրելով հետևյալ հարցերը.

1) արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում (որոշակիություն,
հասանելիություն, կանխատեսելիություն, կայունություն) Կոնվենցիայի 7-րդ հոդվածի
իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության և Կոնվենցիայի այլ՝
օրինակ՝ 8.11-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ,
2) եթե՝ ոչ, ապա ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում,
3) կարո՞ղ է, արդյոք, ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության
ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին
հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը
բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության
պահանջները,
4) քրեական օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին (Կոնվենցիայի
7-րդ հոդվածի 1-ին մաս) համապատասխան՝ ինչպիսի՞ չափորոշիչներ են սահմանված
հանցանքի կատարման պահին գործող և դրանից հետո փոփոխված քրեական
օրենքների համադրման համար՝ պարզելու դրանց բովանդակային (էական) նմանությունները կամ տարբերությունները:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}