Բարեկարգվում է դեպի Խոր Վիրապ տանող ճեմուղին
Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Ըստ կոմիտեի, բ արեկարգվում են՝ Խոր Վիրապ վանքի ավտոկայանատեղին և հարակից տարածքները
Դեպի Խոր Վիրապ տանող ճեմուղին։
«Ծրագիրը նախատեսում է հանրային ենթակառուցվածքի ստեղծում՝ զուգարաններ հարմարեցված նաև հաշմանդամների համար, ինչպես նաև վանքի և հարակից տարածքների ջրամատակարարման ապահովում։
Ընթացիկ աշխատանքներով նախատեսվում է նաև բարեկարգել կանաչապատ տարածքները և ստեղծել հանգստի գոտի, հանրային վաճառակետեր։
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի բովանդակության պատասխանատու` ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե, Ծրագրի իրականացնող՝ ՀՀ ՏԿԵՆ Տարածքային զարգացման հիմնադրամ»,- հայտնում են կոմիտեից։