«Honda»-ն ներկայացրել է «Acura TLX» նոր Սեդանը
Ճապոնական «Honda» ընկերությունը ներկայացրել է «Acura TLX» 2021 մոդելային տարվա նոր Սեդանը, փոխանցում է regnum.ru-ը՝ հղում տալով ընկերության հանրային կապերի ծառայությանը։
Մոդելը հիմնված է նոր պլատֆորմի վրա։ «Acura TLX 2021»-ի երկարությունը 4,943 մ է, ինչը 74 մմ-ով ավելի երկար է, քան նախորդ մոդելը։ Նոր սեդանի լայնությունը 1.910 մմ է (56 մմ լայն նախորդից), իսկ բարձրությունը`1,443 մմ (15 մմ երկար նախորդից): Անիվների բազայի չափը 2.870 մմ է:
Մեքենայի նախնական տարբերակը ունեցել է 18 դյույմանոց անիվներ: Չնայած նախորդ սերնդի սեդանները հագեցած էին 17 դյույմանոց անիվներով:
Նշվում է, որ նոր մոդելի սրահը ավելի բարձրորակ պարագաներով է կահավորված։