«Աերոֆլոտը» սպասարկում է նոր կանոններով
«Աերոֆլոտ»-ը Ռոսավիացիայի և Ռոսպոտրեբնադզորի ցուցումներով ուղևորների սպասարկման նոր կանոններ է մտցրել: Նպատակը կորոնավիրուսի տարածման կանխարգելումն է: Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը՝ հղում անելով Ինտերֆաքսին։
Այսուհետ նստեցման ժամանակ կչափեն ուղևորների ջերմությունը: Ինքնաթիռ չեն թողնի 37-ից բարձր ջերմություն ունեցողներին: Մինչև ինքնաթիռ մտնելը, ուղևորները պետք է ախտահանեն ձեռքերը: Ուղևորները պետք է պարտադիր լինեն դիմակներով ու ձեռնոցներով, դրանք պետք է կրեն թռիչքի ողջ ընթացքում: Ընդ որում 3 ժամը մեկ դիմակը պետք է փոխվի: Անհրաժեշտության դեպքում դիմակ կտրամադրի բորտուղեկցորդը:
Ինքնաթիռ նստելու և դուրս գալու ժամանակ ուղևորները պետք է պահպանեն 1,5-2 մետր հեռավորություն: Բացի այդ, ուղևորները թռիչքի ողջ ընթացքում պետք է կապված լինեն ամրագոտիներով: Ընկերությունում նշել են, որ միջոցներն աստիճանաբար կմեղմացվեն ընդհուպ մինչև սովորական ռեժիմ:
Հարակից հրապարակումներ`
- «Աէրոֆլոտ» -ը նշել է միջազգային թռիչքների վերականգնման ժամկետը
- «Աերոֆլոտ»-ը մինչև օգոստոս դադարեցրել է տոմսերի վաճառքը միջազգային բոլոր չվերթներում