Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ համազեկուցող
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Մոնիթորինգի հանձնաժողովի մայիսի 27֊ի նիստում հանձնաժողովի կողմից ԱԺ «Լուսավոր ՀԱյաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշանակվել է Ռումինիայի անդամության պարտավորությունների կատարման հարցերով համազեկուցող։
Ռումիանիայի հարցերով երկրորդ համազեկուցող է նշանակվել նորվեգացի պատվիրակ Ջեթ Քրիսթենսընը։
«Ստուգեցի ԵԽԽՎ արխիվը։ Պարզվեց՝ վերջին անգամ Հայաստանից այլ երկրի համազեկուցող ենք ունեցել 2007 թվականին»,-տեղեկացրել է Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում