Ուկրաինայում կալանք են դրել Պորոշենկոյի նկարների հավաքածուի վրա
Ուկրաինայի հետաքննության պետական բյուրոյի աշխատակիցները կալանք են դրել նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյին պատկանող նկարների հավաքածուի վրա, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով Կիևում Իվան Գոնչարի թանգարանի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ նկարների համաքածուն ցուցադրվում է այդ թանգարանում։ Ավելի վաղ Հետաքննությունների պետական բյուրոյի աշխատակիցները եղել են թանգարանում և հայտնել, որ նկարները ձեռք են բերվել մաքսանենգ ճանապարհով:
Իրավապահները կոտրել են թանգարանի դուռը՝ անհապաղ հետախուզման համար, ծեծկռտուք է եղել Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցության պատգամավորների և իրավապահների միջև:
Իրավապահ մարմիններն առգրավել են մաքսային հայտարարագրերի բնօրինակները։
Թանգարանից հայտնել են, որ քննիչը չի պատասխանել այն հարցերին, թե կոնկրետ որ գործողություններ են անօրինական, և արդյոք թանգարանը կարող է ցուցահանդես անցկացնել: