Թալիբների հարձակման հետևանքով Աֆղանստանում յոթ ոստիկան է մահացել
Աֆղանստանի ոստիկանության 7 սպաներ սպանվել են երկրի արևմուտքում գտնվող Ֆարահ նահանգի անցակետում «Թալիբան» արմատական գրոհայինների հարձակման հետևանքով, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն՝ մեջբերելով տեղական ոստիկանության ներկայացուցիչ Մոհիբուլա Մոհիբի խոսքը։
Ըստ ոստիկանության ներկայացուցչի, զինյալների հետ բախումները շարունակվել են մինչև երեկո: Մարտական գործողությունների արդյունքում սպանվել է յոթ գրոհային։
Անվտանգության ուժերի ներկայացուցիչներից մեկն էլ հայտնել է, որ բացի 7 զոհերից, վիրավորում է ստացել ոստիկանության ևս 3 ծառայող։
Թալիբները դեռ հայտարարություններ չեն արել հարձակման հետ կապված:
Աֆղանստանում «Թալիբան» արմատական շարժման զինված ուժերի և զինյալների միջև առճակատումը շարունակվում է՝ չնայած խաղաղ գործընթաց սկսելու ջանքերին:
Փետրվարի վերջին, Քաթարում ԱՄՆ-ը և թալիբները ստորագրեցին ավելի քան 18 տարվա պատերազմում առաջին խաղաղության պայմանագիրը, որը նախատեսում է 14 ամսում արտասահմանյան զորքերի դուրսբերումը և մարտ ամսվա ընթացքում միջգաղութային երկխոսության սկիզբը, որը պետք է լիներ գերիների փոխանակման գործարքից հետո:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները