Ազատազրկված անչափահասներին տրվել են ավարտական վկայականներ
«Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող ազատազրկված 9-րդ դասարանի հանրակրթական հիմնական ծրագրերն ավարտած չորս անչափահասների տրվել են ավարտական վկայականներ: Այս մասին հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ընդհանուր առմամբ, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի կողմից իրականացվող 2019-2020թ.թ. հանրակրթական ծրագրերը կազմակերպվել են «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում, որոնց մասնակցել և ավարտել են 11 աշակերտներ։
Համավարակի պատճառով «Աբովյան» ՔԿ հիմնարկում այս տարի Հունիսի մեկիտոնակատարության միջոցառումներ չեն կազմակերպվել, սակայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ ազատությունից զրկված երեխաների համար ձեռք են բերվել գրքեր, զարգացման խաղեր, զբաղվածության պարագաներ, ինչպես նաև հիգիենայի պարագաներ, որոնք հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, կփոխանցվեն երեխաներին։
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին