Քաղաքական 18:27 01/06/2020 Հայաստան

Պաշտոնեական անփութությո՞ւն, լիազորությունների չարաշահո՞ւմ, թե՞ իշխանության յուրացում. ՀՅԴ

Հանրությունը այլևս չի զարմանում քաղաքական իշխանության կողմից Սահմանադրությունն ու օրենքները խախտելու դեպքերի մասին լսելիս: Սակայն անբացատրելի է այն համառությունն ու չհիմանվորված ինքնավստահությունը, որը ցուցաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անընդհատ խախտելով օրենքները: Այս մասին նշված է ՀՅԴ ՀԳՄ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակի հայտարարությունում: 

«Հերթական փաստը շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում օրենքով նախատեսված ժամկետում թեկնածու չառաջադրելն է:

Նախկինում առիթ ունեցել ենք անդրադառնալու նմանատիպ դեպքերի, երբ, խախտելով Սահմանադրության և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի պահանջները, վարչապետը չէր առաջադրում կառավարության անդամների թեկնածուներ՝ պատճառաբանելով կառավարության կառուցվածքի սպասվելիք փոփոխությունները կամ, երբ 2018 թ. հոկտեմբերի 2-ին զավեշտի հասնող վարքագծով Ազգային ժողովի բակում ազատում էր կառավարության անդամներին: Սա՝ այն դեպքում, երբ վարչապետը կառավարության անդամներ՝ նախարար և փոխվարչապետ, նշանակելու կամ ազատելու իրավունք չունի:

Այս իրավունքը պատկանում է Հանրապետության նախագահին: Վարչապետը իրավունք ունի ներկայացնելու առաջարկություններ: Ընդ որում, օրենքով սահմանված են առաջարկներ ներկայացնելու պարտադիր դեպքեր և ժամկետներ: Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը:

Չառաջարկելով նախարարի թեկնածու, նա փոխնախարարին վերապահեց կառավարության անդամի լիազորություններ: Բացի այն, որ վարչապետը չունի նման իրավասություն, այն փաստացի յուրացրեց նաև Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորությունը: Այս պարզ կանոնի խախտումը լի է այնպիսի հետևանքներով, որոնք հանգեցնում են քաղաքացիների, կազմակերպությունների և պետական մարմինների իրավունքների և օրինական շահերի ոտնահարմանը:

Առավել ցայտուն օրինակը 2019 թ. մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին նախարարի պարտականությունների լիազորումն էր, ով իր հրամանով աշխատանքից ազատեց «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին: Վերջինս ստիպված էր դատական կարգով պաշտպանել իր իրավունքները:

Դատարանը անվավեր ճանաչեց «նախարարի պարտականությունները կատարող անձի» հրամանը, վերականգնեց նրան աշխատանքի և պարտադրեց պետական կազմակերպություններին՝ կատարել փոխհատուցումներ ու վճարումներ, որոնք ի վերջո հանրային (պետական միջոցներ էին): Այլ խոսքով, վնասը կրեց պետությունը:

Պատկերացրեք՝ ի՞նչ հետևանքների կհանգեցնի այսպիսի նշանակումների (իսկ դրանք անցյալ տարի վերաբերում էին հինգ նախարարությունների)  և դրանց հիման վրա փոխնախարարներին վերապահված ապօրինի լիազորությունների իրականացման բոլոր դեպքերի հանրագումարը: Թվում էր այս ապօրինության հետևանքը դաս կլինի վարչապետի համար: Սակայն ոչ, նա շարունակում է նույն համառությամբ և ոգով՝ իրեն համարելով Սահմանադրությունից ու օրենքից վեր պաշտոնյա:

Շրջակա միջավայրի նախարարի թեկնածու չառաջադրելով, նա շարունակում է արհամարել սահմանդրության և դրա հիման վրա ընդունված օրենքի պահանջները: Այսպես, Սահմանադրութան 131-րդ հոդվածի համաձայն վարչապետի առաջարկությամբ՝ Հանրապետության նախագահը, փոփոխություններ է կատարում Կառավարության կազմում:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, վարչապետը Հանրապետության նախագահին, որպես կանոն, միաժամանակ ներկայացնում է Կառավարության անդամի նոր թեկնածուին: Իսկ եթե Կառավարության նոր անդամի թեկնածուն միաժամանակ չի ներկայացվում, ապա վարչապետը Կառավարության նոր անդամի թեկնածուին Հանրապետության նախագահին է ներկայացնում 15-օրյա ժամկետում:

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը թափուր է 2020 թ. մայիսի 5-ից: Մինչև մայիսի 21-ը պետք է ներկայացվեր նախարարի թեկնածու: Սակայն, ինչպես տեսնում ենք, այն ներկայացված չէ: Պարզ չէ, թե այս ընթացքում ի՞նչ որոշումներ է կայացվել այս նախարարության անունից, և ինչպիսի՞ հետևանքների դրանք կարող են հանգեցնել: Թերևս ժամանակը ցույց կտա: Հիմա պարզ մի քանի հարցադրում.

1. Ինչու՞ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը արհամարում Սահմանադրության և օրենքի պահանջները:
2. Գիտակցո՞ւմ է, արդյոք, նա, որ իր այս վարքագծով խեղաթյուրում է պետական կառավարման համակարգը:
3. Պատկերացնու՞մ է, արդյոք, որ այսպիսի գործողությունը (անգործությունը) իշխանության յուրացում, պաշտոնեական անփութություն կամ լիազորությունների չարաշահում է»,-նշված է հայտարարության մեջ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:54
Առաջարկվում է մայթեզրերը «բեռնաթափել» վաճառքի դրված կամ վարձակալությամբ տրվող մեքենաներից
«Մենք Հանրապետության ողջ տարածքում խնդիր ունենք տրասպորտային միջոցների՝ մայթեզրերին կայանելու հետ կապված»,- խորհրդարանում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
16:50
ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում չբավարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը։ «Արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեղադրյալի կողմից ՀՀ տարածքն ապօրինի հատելը հնարավոր դարձնելու դրվագով գործն ուղարկվել է դատարան
ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում...
Աղբյուր` Panorama.am
16:35
Տիկարաձե. Սահմաններին ունենք մոնիտորինգի և դեպքերի բացահայտման մեծ փորձ
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, երկիրը մեծ փորձ ունի սահմաններին մոնիտորինգի և վարակման դեպքերի...
Աղբյուր` Panorama.am
16:29
Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել
ՏԿԵ նախարարության տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ`Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերանորոգման համար: Ճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Պարետատունը մերժել է ՀՖՖ-ին
VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների
Աղբյուր` Panorama.am
16:04
«Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չկար, հիմա կա, քանի որ նիստ տեղի չի ունենում»
«2015 թվականի սահմանադրական փոփոխություններով այնպիսի համակարգ ստեղծվեց, որով սահմանադրական մեծամասնություն կազմող քաղաքական ուժը կարողանա...
Աղբյուր` Panorama.am
15:47
Մահացել է վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը
Այսօր 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:43
Դավիթ Խաժակյանը՝ ԿԸՀ-ում. Իմ պնդումն է, որ Արման Բաբաջանյանին պետք է զրկել մանդատից
«Ընդդիմադիր խմբակցությունից պատգամավորի դուրս գալու և մանդատը վայր չդնելու որոշմամբ խախտվում է Հայաստանի Հանրապետության «Ընտրական...
Աղբյուր` Panorama.am
15:41
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանների՝ անհարգալից վերաբերմունքի պատճառով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընդմիջումից  հետո ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի»...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ձեր կրթությունը, գործն ու խոսքն ի չարս է օգտագործվելու. Ալևոր լոռեցու զգուշացումը պատգամավորներին
«Ոնց որ թե բոլորդ կրթված մարդիկ եք, բայց այդ կրթությունը օգտագործում եք, ոչ թե ազգը միավորելու կամ ազգային ներուժն օգտագործելու համար, այլ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Տոնոյանը հանդիպել է Բելառուսի դեսպանին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ` ՀՀ-ում վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
15:19
Զոհված զինծառայողների ծնողներն ու ամուսինները կկարողանան բուհերում անվճար սովորել
«Առաջարկում ենք անվճար կրթության իրավունք տալ զոհված զինծառայողներիի ամուսիններին և ծնողներին»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հունաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Ս.թ. հուլիսի 7-ին Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում վավերացվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համապարփակ և...
Աղբյուր` Panorama.am
15:11
Ղազինյանը ՀՔԾ մերժումը բողոքարկել է ՀՀ Գլխավոր դատախազություն
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը  հայտնում է, որ Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործ...
Աղբյուր` Panorama.am
15:07
Աշխարհում նկատվում է ծայրահեղ եղանակային պայմանների աննախադեպ աճ
Վերջին ժամանակներում աշխարհում նկատվում է ծայրահեղ եղանակային պայմանների աննախադեպ աճ, որը կործանարար ազդեցություն է ունենում։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
15:00
Իտալիայում նուդիստներին տուգանել են 3 հազար եվրոյով՝ սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար
Վեց մարդ, որոնք համարձակվել էին մերկ հայտնվել կիրակի օրը Իտալիայի Կոմո լճի ափին, տուգանվել են՝ հասարակական վայրում ոչ պատշաճ պահվածքի համար:...
Աղբյուր` Panorama.am
14:52
Կա՞ որևէ նպաստ, որից մարդը զրկվում է վարձու աշխատանքի անցնելու դեպքում. պատգամավոր
«Միկրոձեռնարկատիրությունների վարձու աշխատողները կկարողանան երեխայի խնամքի և ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստանալ»,-...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Արմմոնո»-ն նվիրվում է Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին
Այն կկայանա օգոստոսի 1-10-ը։
Աղբյուր` Panorama.am
14:42
Չինաստանում ուսանողներ տեղափոխող ավտոբուսն ընկել է լիճը․ 21 մարդ մահացել է
Առնվազն 21 մարդ է մահացել այն բանից հետո, երբ ավտոբուսը, որն ուսանողներին տեղափոխում էր համալսարանի ընդունելության քննությունների, ընկել էր...
Աղբյուր` Panorama.am
14:36
Արմեն Պետրոսյան. Մասնակի վերահսկողության ճանապարհը մարմնավաճառության ոլորտում անընդունելի է
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Նախօրեին ոստիկանության կողմից մարմնավաճառությամբ զբաղվող անձանց հավաքատեղիներ հայտնաբերելու...
Աղբյուր` Panorama.am
14:30
Սև ծովից ցիկլոն է գալիս Հայաստան
Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 9-13-ին, հատկապես երեկոյան ժամերին, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
14:18
Ոստիկանությունից հիշեցնում են. Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելը հանցագործություն է
Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ոստիկանության ծառայողները օրենքով պաշտպանված են գրեթե բոլոր երկրներում:...
Աղբյուր` Panorama.am
14:05
Կարեն Սեդրակյանն վերընտրվեց ՏՄՊՊՀ անդամ
Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ՝80 կողմ և 6 դեմ ձայներով, Կարեն Սեդրակյանին վերընտրեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական...
Աղբյուր` Panorama.am
14:00
Նատալյա Արինբասարովա. «Իմ երկրպագուն ինձ դավաճանեց, սիրահարվեց Արմեն Ջիգարխանյանի քրոջը»
Դերասանուհի Նատալյա Արինբասարովայի ճակատագիրը կարող էր  այլ լիներ, եթե չլիներ ծանր ախտորոշումը` սրտի հիվանդությունը: Բալետի պարուհին, որի...
Աղբյուր` Panorama.am
13:53
Կոչ. «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը հանել շրջանառությունից
Լրագրողական տասը կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ ընդգծելով, որ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Զախարովան մեկնաբանել է իր՝ դեսպան նշանակվելու մասին լուրերը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է իր՝ դեսպան նշանակվելու մասին լուրերը: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}