Հասարակություն 17:36 01/06/2020

«Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշենի անցակետ կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում «Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ մոտ 51.7 կմ երկարությամբ հատվածի տարբեր տեղամասերում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

«Սանահին» կայարանից Հաղպատ հատվածում կապալառու «ԱԱԲ պրոեկտ» կազմակերպությունն արդեն իսկ ասֆալտապատել է մոտ 9 կմ ճանապարհ։ Ընկերության ներկայացուցիչ Դավիթ Ազատյանը նշում է, որ այդ 9 կմ-ում դեռևս պետք է տեղադրեն վերջին՝ 4 սանտիմետր հաստությամբ մանրահատիկ ասֆալտե շերտը։ «Սանահին» կայարանից Հաղպատ ճանապարհի մյուս տեղամասերում շարունակվում են ասֆալտապատման նախապատրաստական, 3 կամուրջների, ջրատարների կառուցման աշխատանքները, լայնացվում են դժվարանցանելի հատվածները և այլն։ 

Ասֆալտապատումը սկսվել է նաև Մ6-ի Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածում։ Շինարարական աշխատանքներն իրականացնող իտալական «Սուարդի» ընկերությունը գրեթե ամբողջությամբ ասֆալտապատել է Շնող-Քարկոփ ճանապարհը։

Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը նշում է, որ Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն իր դրական ազդեցությունը կունենա նաև իրենց համայնքի, բնակիչների համար։ Բարեկարգ ավտոմայրուղին կնպաստի հարակից բնակավայրերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, կհեշտացնի գյուղացիների հասանելիությունը շուկաներին։ Համայնքապետը նկատում է, որ ճանապարհաշինական աշխատանքների որակից գոհ են։ Ըստ նրա՝ երկու տարի առաջ նույն կազմակերպությունը՝ «Սուարդին», հիմնանորոգել է նաև Շնողի գյուղամիջյան ճանապարհը, ինչը կատարել են բարեխղճորեն և բարձր որակով։

Մ6-ի հիմնանորոգումը համայնքների համար լուծում է նաև ենթակառուցվածքների հետ կապված մի շարք խնդիրներ. վերականգնվում են տասնամյակներ շարունակ չվերանորոգված կոյուղագծեր, ջրագծեր և այլն։

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում կատարվում են մեծածավալ աշխատանքներ։ Ճանապարհի հիմնանորոգման արդյունքում կունենանք Հայաստանը Վրաստանի հետ կապող բարեկարգ մայրուղի, որը կկրճատի երթևեկության տևողությունը, կավելացնի երթևեկության ինտենսիվությունը, ճանապարհը կդարձնի առավել անվտանգ։


 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:48
Հայտնաբերվել է օրինախախտման 2938 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 77486 է
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:34
Քանյե Ուեսթը ստեղծել է կուսակցությունը և այլևս չի աջակցում Թրամփին
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը  ստեղծել է իր քաղաքականություն միավորումը՝ «Տոնի կուսակցություն»։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվել է Հայաստանի առողջապահության համակարգին
Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվեց Հայաստանի առողջապահության համակարգին՝ COVID-19-ի դեմ արդյունավետ...
Աղբյուր` Panorama.am
18:15
«Ձյունիկ սառնարան»-ի շենքը պայթեցվեց
Այսօր «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվեց  Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով
Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են երկիշխանություն ունեցող Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:57
Խորհրդարանն ընդունեց քննարկված բոլոր 12 նախագծերը
Խորհրդարանն ավարտեց հերթական արտահերթ նիստը: Օրակարգային 12 հարցերը քննարկվելուց հետո քվեարկության դրվեցին։ Այսպես, Կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:46
ՃՈ. 60 կմ/ժ արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե սպասված արդյունքը չտա
2019 թվականի վիճակագրական տվյալների հիման վրա արված վերլուծությունները, այն ճանապարհներին, որտեղ սահմանված է առավել բարձր արագություն, քան...
Աղբյուր` Panorama.am
17:33
Հայաստանը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին
Կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանն աշնանը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության,...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մատվիենկո. Այսօր վիրուսն է որոշումներ կայացնում` բացել սահմանները, թե ոչ
Ռուսաստանը կվերսկսի միջազգային ավիահաղորդակցությունը՝ կախված աշխարհում սանիտարահամաճարակային իրավիճակից: ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
17:19
ԲԴԽ նախագահ. Այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ
Բարձրագույն Դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ուղերձ է հղել վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ։ Ուղերձում ասված...
Աղբյուր` Panorama.am
17:15
Պատգամավորը դիմեց իրավապահներին՝ գնալ քաղաքացիների ահազանգերի հետքերով
«Վերջերս տեղեկություններ եմ ստանում այն մասին, որ քաղաքացիները, որոնք կորցրել են հարազատներ, զանգեր են ստանում և իրենց առաջարկում են՝...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ոստիկանների պահանջներին չենթարկվելու 10 քրեական գործ է քննվել
Արտակարգ դրության՝ (covid 19) համավարակի պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ քաղաքացիների կողմից ոստիկանների...
Աղբյուր` Panorama.am
16:54
Առաջարկվում է մայթեզրերը «բեռնաթափել» վաճառքի դրված կամ վարձակալությամբ տրվող մեքենաներից
«Մենք Հանրապետության ողջ տարածքում խնդիր ունենք տրասպորտային միջոցների՝ մայթեզրերին կայանելու հետ կապված»,- խորհրդարանում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
16:50
ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում չբավարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը։ «Արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեղադրյալի կողմից ՀՀ տարածքն ապօրինի հատելը հնարավոր դարձնելու դրվագով գործն ուղարկվել է դատարան
ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում...
Աղբյուր` Panorama.am
16:35
Տիկարաձե. Սահմաններին ունենք մոնիտորինգի և դեպքերի բացահայտման մեծ փորձ
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, երկիրը մեծ փորձ ունի սահմաններին մոնիտորինգի և վարակման դեպքերի...
Աղբյուր` Panorama.am
16:29
Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել
ՏԿԵ նախարարության տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ`Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերանորոգման համար: Ճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
16:10
Պարետատունը մերժել է ՀՖՖ-ին
VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականների
Աղբյուր` Panorama.am
16:04
«Նախկինում ՍԴ-ում ճգնաժամ չկար, հիմա կա, քանի որ նիստ տեղի չի ունենում»
«2015 թվականի սահմանադրական փոփոխություններով այնպիսի համակարգ ստեղծվեց, որով սահմանադրական մեծամասնություն կազմող քաղաքական ուժը կարողանա...
Աղբյուր` Panorama.am
15:47
Մահացել է վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը
Այսօր 79 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:43
Դավիթ Խաժակյանը՝ ԿԸՀ-ում. Իմ պնդումն է, որ Արման Բաբաջանյանին պետք է զրկել մանդատից
«Ընդդիմադիր խմբակցությունից պատգամավորի դուրս գալու և մանդատը վայր չդնելու որոշմամբ խախտվում է Հայաստանի Հանրապետության «Ընտրական...
Աղբյուր` Panorama.am
15:41
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստը հետաձգվեց պաշտպանների՝ անհարգալից վերաբերմունքի պատճառով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընդմիջումից  հետո ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի»...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ձեր կրթությունը, գործն ու խոսքն ի չարս է օգտագործվելու. Ալևոր լոռեցու զգուշացումը պատգամավորներին
«Ոնց որ թե բոլորդ կրթված մարդիկ եք, բայց այդ կրթությունը օգտագործում եք, ոչ թե ազգը միավորելու կամ ազգային ներուժն օգտագործելու համար, այլ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Տոնոյանը հանդիպել է Բելառուսի դեսպանին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ` ՀՀ-ում վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
15:19
Զոհված զինծառայողների ծնողներն ու ամուսինները կկարողանան բուհերում անվճար սովորել
«Առաջարկում ենք անվճար կրթության իրավունք տալ զոհված զինծառայողներիի ամուսիններին և ծնողներին»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
15:18
Հունաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը
Ս.թ. հուլիսի 7-ին Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում վավերացվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համապարփակ և...
Աղբյուր` Panorama.am
15:11
Ղազինյանը ՀՔԾ մերժումը բողոքարկել է ՀՀ Գլխավոր դատախազություն
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը  հայտնում է, որ Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործ...
Աղբյուր` Panorama.am
15:07
Աշխարհում նկատվում է ծայրահեղ եղանակային պայմանների աննախադեպ աճ
Վերջին ժամանակներում աշխարհում նկատվում է ծայրահեղ եղանակային պայմանների աննախադեպ աճ, որը կործանարար ազդեցություն է ունենում։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
15:00
Իտալիայում նուդիստներին տուգանել են 3 հազար եվրոյով՝ սոցիալական հեռավորությունը չպահպանելու համար
Վեց մարդ, որոնք համարձակվել էին մերկ հայտնվել կիրակի օրը Իտալիայի Կոմո լճի ափին, տուգանվել են՝ հասարակական վայրում ոչ պատշաճ պահվածքի համար:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}