Հանրային նշանակության տարբեր վայրերում կատարվել է 1168 վարակազերծում
ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: ԱԻ նախարարության հաղորդմամբ, հունիսի 1-ին, փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 1168 վարակազերծում, որից 780-ը՝ մարզերում, 388-ը՝ Երևանում։ Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են օրը մի քանի անգամ։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։
ԱԻՆ-ն աջակցում է նաև հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։
Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան