Քննչական մարմիններն ինչո՞ւ են հապաղում և որտեղ է թաղված շան գլուխը. Աննա Կոստանյան
«Ցանկանում եմ հույս հայտնել, որ իրավապահ մարմինները կառաջնորդվեն բացառապես երեխայի շահի պաշտպանությամբ և առաջնահերթությամբ և զերծ են մնալու, ինչ-որ անձանց կողմից ինչ-որ ճնշումներից»,- երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ունեցած ելույթի ժամանակ հայտարարաեց պատգամավոր Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով 2019 թվականի դեկտեմբերին հասարակական մեծ հնչեղություն ստացած երեխայի նկատմամբ կատարված սեռական բռնության դեպքին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը տեղեկացրեց, որ մայրը չկարողանալով պաշտպանել երեխային բռնարարք թույլ տված ինչ-որ անձանցից և նաև իրավապահ համակարգում տեսնելով ինչ-որ անհասկանալի դիմադրություն, փորձել է ԶԼՄ-ների միջոցով հանրայնացնել այս դեպքը, որպեսզի հանրային ճնշման և, գոնե, օրենսդիր կամ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետևողականությամբ վերջապես բացահատվի և համապատասխան գնահատական ստանա դեպքը:
Տեղեկացնելով, որ դեկտեմբերի 31-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյում երեխայի մոր ներկայությամբ զննություն է իրականացվել, բայց 20 օր հետո եզրակացություն է ներկայացվել, որ ոչինչ հայտնաբերված չի եղել՝ պատգամավորը ընթերցեց եզրակացության վերջին արտահայտությունը, ըստ որի, չեն բացառել, որ եղել է դեպքը:
Աննա Կոստանյանը տեղեկացրեց՝ ներկայում հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում ճանաչվել է, որ անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգություն է տեղի ունեցել: Սակայն, պատգամավորի ներկայացմամբ, երեխայի մոր տված ցուցմունքով դեռևս կարգավիճակ չեն ստացել այն անձինք, որոնք երեխայի կողմից կասկածվում են որպես իր հանդեպ բռնարարքներ թույլ տվածներ:
Աննա Կոստանյանը տարակուսեց, թե քննչական մարմիններն ինչու են հապաղում և որտեղ է թաղված շան գլուխը:
«Մենք երեխայի հետ գործ ունենք, որի ճակատագիրը խեղվել է: Որովհետև այս դեպքը հանրային շատ լայն արձագանք ստացավ և այն թաղամասը,որտեղ ապրում է երեխան, բոլորը նրան դեմքով ճանաչում են»,- նկատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը:
Նա շեշտեց, որ թույլ տված բռնարարքը ոչ միան պետք է կանխարգելել, այլ պատժել օրենքի ամենախիստ ուժով:
«Որևիցե մանկապիղծ և որևիցե անձ, որը կարող է նույնիսկ մտքի ծայրով թույլ տա՝ կարող է որևէ բռնության ենթարկել, կամ նմանատիպ ոտնձգություններ ունենալ երեխաների նկատմամբ, պետք է առավելագույնս ու խստագույնս պատժվի օրենքի ողջ ուժով»,- հայտնեց Աննա Կոստանյանը և շեշտեց, որ ինքը հետևելու է, որ այս դեպքը ունենան տրամաբանական հանգուցալուծում, հանցագործները պատժվեն օրենքի ողջ ուժով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը անդրադարձավ նաև 2016 թվականին 6-7 տարեկան մանկահասակ երեխայի նկատմամբ սեռական բռնության մեծ հնչեղություն ստացած մեկ այլ դեպքի և տեղեկացրեց, որ երկու տարի տևած քննությունը դադարեցվել է հանցակազմի բացակայության պատճառով:
Ըստ պատգամավորի, այս տարվա մայիս ամսին մամուլում ևս 2-3 նմանատիպ դեպքի մասին լուր է տարածվել:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում