Իրանը կոչ է անում ԱՄՆ-ին՝ «դադարեցնել բռնությունը» սեփական քաղաքացիների նկատմամբ
Իրանի արտգործնախարարության խոսնակն այսօր Վաշինգտոնին կոչ է արել «դադարեցնել բռնությունները» սեփական քաղաքացիների նկատմամբ: Այս մասին գրում է MigNews-ը։
Նշենք, որ նախորդ շաբաթվանից ԱՄՆ տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են՝ ոստիկանության կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։
«Ամերիկայի քաղաքացիներին. աշխարհը լսել է ձեր ձայնը պետության կողմից ճնշումների մասին: Ամբողջ աշխարհը սատարում է ձեզ։ Ամերիկյան իշխանություններին և ոստիկանությանը՝ դադարեցրեք բռնությունները ձեր ժողովրդի նկատմամբ և թույլ տվեք նրանց շնչել»,- ասել է Աբբաս Մուսավին՝ Թեհրանում կայացած կոնֆերանսի ժամանակ:
Մուսավին հավելել է, թե «ամերիկացիները, որոնք հարգանք են ցանկանում և բռնության բացակայություն, ենթարկվում են բռնության ու ճնշումների»։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ 4100 մարդ
- Նյու Յորքի քաղաքապետի աղջկան բողոքի ակցիայի ժամանակ բերման են ենթարկել
- Ցույցերը հասել են Սպիտակ տուն. գործի է դրվել Ազգային գվարդիան
- Պենտագոնը ռազմական ոստիկանություն կուղարկի Միննեապոլիս
- Մեկ մարդ մահացել է Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ