Կրեմլը հերքում է օտարերկրացիների համար Ռուսաստանի սահմանների բացումը
Ռուսաստանը դեռևս սահմանները չի բացել օտարերկրացիների համար։ Այս մասին, ինչպես գրում է Lenta-ն, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հերքելով համապատասխան տեղեկատվությունը:
Մեկնաբանելով Մոսկվայում Հաղթանակի շքերթին օտարերկրյա առաջնորդների հրավերները՝ Պեսկովը հիշեցրել է, որ «փակ սահմանային ռեժիմը չի տարածվում պատվիրակությունների պաշտոնական այցերի վրա, հատկապես բարձր մակարդակի»:
Նշվում է, որ մայիսի 25-ին վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ էր արել քաղաքացիներին դեռ սպասել՝ օտարերկրյա ուղևորությունների առումով՝ Ռուսաստանում կորոնավիրուսային վարակ բերելու ռիսկը վերացնելու համար: