Ուկրաինան հայտարարել է թռիչքների վերսկսման մասին
Հունիսի 15-ից Ուկրաինան կվերսկսի միջազգային և ներքին չվերթները: Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, հայտարարել է երկրի ենթակառուցվածքների նախարար Վլադիսլավ Կրիկլիյը։
Ըստ նախարարի, ներքին օդային հաղորդակցությունը կարող է սկսել շատ ավելի շուտ, այժմ այդ ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:
Կրիկլիյը նաև անվանել է երկրի համար ամենատարածված ուղղությունները` Թուրքիա, Հունաստան, Կիպրոս, Խորվաթիա, Վրաստան:
Ըստ նրա, ճշգրիտ ուղղությունները կհայտարարվեն այս շաբաթ (հունիսի 1-7):
Միևնույն ժամանակ, համաճարակաբանական իրավիճակի պատճառով չեն վերսկսվի թռիչքները դեպի Իտալիա և Իսպանիա:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում