Հոլիվուդի Փառքի ճեմուղում կոտրել են Թրամփի աստղը
Անհայտ անձինք Հոլիվուդի Փառքի ճեմուղում կոտրել են նախագահ Դոնալդ Թրամփի աստղը: Երաժշտական բիզնեսի ակադեմիայի էջում տեղադրվել է համապատասխան լուսանկար, աստղի մնացորդներից կարելի է հասկանալ, թե ում է այն պատկանել: Այս մասին գրել է kp.ru կայքը։
Օգտատերերը մեկնաբանություններում հիշեցրել են, որ սա առաջին նման դեպքը չէ: Ներկայիս ակցիան հավանաբար կապված է ԱՄՆ տարբեր քաղաքներում բողոքի ակցիաների հետ, որոնք սկսվել են սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո: Նրա մահվան մեջ կասկածում են ոստիկանության սպայի: Թրամփը բողոքողներին հանցագործներ էր է անվանել, նախագահը վստահ է, որ նրանք որևէ ընդհանուր բան չունեն զոհված Ֆլոյդի հետ, քանի որ դա սադրիչների ամբոխ է:
Հարակից հրապարակումներ`
- Նյու Յորքի քաղաքապետի աղջկան բողոքի ակցիայի ժամանակ բերման են ենթարկել
- Ցույցերը հասել են Սպիտակ տուն. գործի է դրվել Ազգային գվարդիան
- Սպիտակ տան դիմաց բախումներ են տեղի ունենում