Փլուզում Հաղարծին գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 31-ին, ժամը 16։33-ին տեղեկություն է ստացվել, որ Հաղարծին գյուղ տանող կամրջի հենապատը փլուզվել է:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 15-րդ կմ-ին գտնվող կամրջի երկաթբետոնե հենապատը փլուզվել է (մոտ 30 քմ): Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին