Ինչպես խնամել մաշկը դիմակ և ձեռնոց կրելիս
Բժշկական գիտությունների դոկտոր, դերմատոլոգ Յուլյա Գալյամովան խորհուրդներ է տվել, թե ինչպես խնամել մաշկը դիմակ և ձեռնոց կրելիս։ Նա զգուշացրել է, որ ամենաալերգեն ձեռնոցները լատեքսից պատրաստվածներն են։
«Անհրաժեշտ է ստեղծել պաշտպանություն մաշկի համար, որն իրական կյանքում պաշտպանում է մեզ սնկերից, այսինքն բարձրացնել մաշկի ջրա-լիպիդային բալանսը»,-nsn.fm հաղորդմամբ, նշել է դերմատոլոգը։
Դրա համար պետք է օգտագործել ձեռքի խոնավացնող կրեմներ, քանի որ մարդիկ անընդհատ լվանում են ձեռքերն ու ախտահանում հատուկ նյութերով։
«Եթե մաշկը չոր է, ապա պետք է օգտագործել սնուցող, ավելի յուղային կրեմ, եթե մաշկը շատ ճարպ ունի՝ թեթև, ավելի ջրային, մածուցիկ կրեմ»,- ասել է նա։
Ռիա նովոստին գրում է, որ դիմակի պատճառով դեմքի բորբոքման դեպքում պետք է օգտագործվի այդ դեպքերի համար նախատեսված կրեմ։ Այն, Գալյամովայի խոսքով, պարունակում է ցինկ, որը թույլ է տալիս կանխել դերմատիտի զարգացումը։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանացի մանկաբույժը բացատրում է, թե որքանով են անվտանգ դիմակները փոքր երեխաների համար
- Առավել հաճախ արձանագրվող խնդիրներն առնչվում են դիմակ ու ձեռնոց չկրելուն. ԱԱՏՄ
- Բելգիայում խուլերի համար թափանցիկ դիմակներ են կարում
- Հայտնաբերվել է դիմակ և ձեռնոց կրելու կանոնների խախտման 583 դեպք
- Ճապոնացի մանկաբույժները նախազգուշացրել են նորածինների համար բժշկական դիմակների վտանգների մասին
- Ֆրանսիացիներին սովորեցնում են՝ ինչպես ճիշտ գցել դիմակները
- ԱՄՆ-ում սրճարանի հաճախորդը կրակել է խոհարարին՝ ի պատասխան դիմակ կրելու պահանջի
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ