«Արարատ 73»-ի ֆուտբոլիստների գողացված արձանների փաստով դեռ նյութեր են նախապատրաստվում
«Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանախմբի գողության փաստով նյութերի նախապատրաստումն այս պահին շարունակվում է։ Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Հիշեցնենք՝ մայիսի 20-ին «Փյունիկ» ակումբի գրասենյակի ղեկավար Գրիգոր Թադևոսյանը հայտնել էր, որ գողացել են «Արարատ-73»-ի ֆուտբոլիստների արձաններից մի քանիսը։ Հենց այդ օրը ոստիկանությունից ասել էին, որ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ-73» ֆուտբոլային թիմի հաղթանակները հավերժացնող արձանախումբ տեղադրվել է 2016 թվականին Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ: Քանդակագործների խմբի ղեկավարն է Արմեն Սամվելյան, ճարտարապետ՝ Տիգրան Բարսեղյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ