ԱՅԼՄԱՄՈՒԼ 15:53 01/06/2020 Հայաստան

Սպանված տարեց կնոջ և Գարիկ Մաշադյանի միջև պայքար է տեղի ունեցել. «Փաստինֆո»

Տարեց կնոջ սպանության գործով, որով որպես մեղադրյալ է անցնում ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի եղբայրը՝ Գարիկ Մաշադյանը, տուժող կողմը քննիչի գործողություններում առերևույթ պաշտոնեական հանցագործության հատկանիշներ է արձանագրել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել՝ արարքի որակումը թողնելով իրավապահ մարմիններին։

«Քրեական գործ հարուցելու հիմքերի և առիթների առկայության դեպքում վարույթն իրականացնող մարմինը հարուցում է քրեական գործ։ Եթե քննիչը հիմքի և առիթի բացակայության պարագայում հարուցում է քրեական գործ, ապա մենք գտնում ենք, որ քննիչի գործողություններում առկա է պաշտոնեական հանցագործության հատկանիշներ»- ասել է նա՝ հավելելով, որ ավելի վաղ ևս վիճարկել են քննիչի գործողությունների իրավաչափությունը, բացարկ հայտնել քննիչին, բայց դատախազի կողմից դրանք մերժվել են։

Աղբյուրը հիշեցնում է, որ ըստ մեղադրանքի՝ հոկտեմբերի 21-ի՝ ժամը 20։00-ի սահմաններում Գարիկ Մաշադյանը մուտք է գործել Վարդաշեն փողոցի տարեց բնակիչ Ցողիկ Բադիկյանի տուն, պահանջել ենթադրաբար օգոստոս ամսին իր կողմից տրված ոսկյա խաչը, ինչը Ցողիկ Բադիկյանը չի վերադարձրել այն, որի ընթացքում ծագել է վիճաբանություն ու Մաշադյանը մի քանի անգամ դանակով հարվածներ է հասցրել տարեց կնոջն ու սպանել։

Տուժողի դին հայտնաբերվել է հոկտեմբերի 22-ին՝ ժամը 00.00-ի սահմաններում, ամուսնու կողմից։ Ժամանել են ոստիկանները, կատարել դեպքի վայրի զննություն և դեպքի առթիվ քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ ավազակային հարձակմամբ զուգորդված սպանություն, սակայն Մաշադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորյալ սպանության համար՝ առանց հափշտակության նպատակի։ Փաստաբանի խոսքով՝ դեպքի վայրի զննության արձանագրությունից պարզ է դարձել, որ բնակարանից հափշտակվել են ոսկյա զարդեր և կանխիկ գումար եւ գողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Տուժող կողմը համաձայն չէ գողության հատկանիշներով քրեական գործ հարուցելու և հետագայում գործի վարույթը կասեցնելու քննիչի որոշման հետ և գտնում է, որ դա արվել է Մաշադյանի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով։

«Քննիչը գտնում է, որ այդուհանդերձ Գարիկ Մաշադյանի ցուցմունքն արժանահավատ է, նա ոչինչ չի հափշտակել, թե նույն ժամանակահատվածում այլ անձ է մուտք գործել Ցողիկ Բադիկյանի բնակարան, կատարել գողություն և անհայտ անձի կողմից գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մասով քրեական գործից մաս է անջատում առանձին վարույթում, դրանով քրեական գործի վարույթը կասեցնում, իսկ Գարիկ Մաշադյանի մասով քրեական գործն ուղարկում դատարան»,- ասել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախկինում տեսել են անօրինականություններ, բայց անգամ այդ անօրինությունները քողարկված են եղել, իսկ այն, ինչ արվել է այս քրեական գործով, արվել է՝ տուժողների կարծիքն ընդհանրապես հաշվի չառնելով, նրանց նկատմամբ ցինիկ և հանդուգն վերաբերմունք ցուցաբերելով։

«Պատկերացնու՞մ եք քննիչն ինչ է ասում։ Նրա ասելով՝ այդ նույն ժամանակահատվածում Ցողիկ Բադիկյանը սպանված վիճակում ընկած է եղել հատակին, անհայտ անձը մուտք է գործել բնակարան և կատարել է ոսկյա զարդերի և կանխիկ գումարի հափշտակությունը»,- ասել է Հովհաննիսյանը։

Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ սպանության դեպքից երկու օր անց, արձանագրության համաձայն՝ինքնակամ ոստիկանության բաժին է ներկայացել Գարիկ Մաշադյանը և հայտնել, որ ինքն է կատարել սպանությունը, սակայն՝ կենցաղային դրդապատճառներով, ավազակային հարձակման նպատակով մուտք չի գործել այդ բնակարան, որևէ իր կամ կանխիկ գումար չի հափշտակել։ Հիմք ընդունելով Մաշադյանի այդ ցուցմունքը՝ միանգամից նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։

«Որևէ այլ քննչական-դատավարական գործողություն չի կատարվել, հիմք է եղել միայն իր ցուցմունքը»,- ասել է փաստաբանը՝ տեղեկացնելով, որ նախաքննության ընթացքում քննիչը բազմաթիվ օպերատիվ-հետախուզական հանձնարարություններ է տվել հետաքննության մարմնին՝ պարզելու թե արդյո՞ք Գարիկ Մաշադյանի ցուցմունքը համապատասխանում է իրականությանը, արժանահավատ է, թե ոչ, տուժողի ցուցմունքները համապատասխանում են իրականությանը, թե ոչ, սակայն մշտապես ստացել է պատասխաններ, որ դեռևս աշխատանքները շարունակվում են, որևէ բան հայտնել չեն կարող, այսինքն՝ Գարիկ Մաշադյանի ցուցմունքի արժանահավատության վերաբերյալ քննիչը որևէ տեղեկատվություն չի ստացել հետաքննության մարմնից։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ընդգծել է, որ Գարիկ Մաշադյանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հարազատ եղբայրն է, դատախազ Հարություն Մաշադյանի հարազատ հորեղբայրը, բացի այդ՝ հանդիսանում է նաև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ որդին, ինչպես հայտարարել է Աննա Հակոբյանը։

«Այլ կերպ, քան ազգակցական կապերով բացատրել քննիչի վարքագիծը, չեմ կարող։ Չեմ ասում, որ այդ անձանց կողմից անմիջականորեն ուղղորդում է եղել, բայց նաև պետք չէ, որ այս գործով ուղղորդում լիներ։ Պատկերացրեք քննիչի հոգեվիճակը, երբ ինքը գիտի, թե ինչ անձի վերաբերյալ է քրեական գործ քննում և ով է այդ գործով մեղադրյալը»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քննիչն արդեն իսկ կաշկանդված է անձի ազգակցական կապերով և ամեն ինչ արել է նրա համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և նրա ազգականներին հաճո լինելու համար։

Գործով տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչը՝ Սյուզաննա Խչեյանը, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ քրեական գործում առկա են բազմաթիվ տվյալներ, որոնք վկայում են՝ մեղադրյալի կողմից առանձնակի դաժանությամբ տուժողին սպանելու հանգամանքների մասին, մասնավորապես՝ դատաբժշկական փորձագիտական եզրակացության տվյալների համաձայն՝ հիմնավորվում է, որ տուժողի մարմնին առկա է երեք տասնյակից ավելի վնասվածքներ, որոնք տեղակայված են՝ կրծքավանդակի, դեմքի, պարանոցի շրջաններում։

«Տուժող կողմի պնդմամբ՝ Գարիկ Մաշադյանն իմացել է, որ նրանք ունեցել են ոսկյա զարդեր և գումար և առկա վնասվածքների բնույթը և քանակը վկայում է այն մասին, որ տեղի է ունեցել պայքար՝ տուժողի և մեղադրյալի միջև, մեղադրյալը նրան տանջանքների է ենթարկել ՝ ոսկյա զարդերի և գումարի տեղն իմանալու համար, ինչին ի վերջո հասել է, որովհետև գիտենք, որ ոսկյա զարդերը և գումարը բնակարանից հափշտակված են եղել»,- ասել է Խչեյանը։

Նրա խոսքով՝ պայքարի մասին է վկայում նաև դեպքի վայրի խուզարկությամբ հայտնաբերված պոլիէթիլենային ձեռնոցները, որի դատագենետիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերվել են Գարիկ Մաշադյանի ԴՆԹ հետքերը, ինչը փաստաբանի պնդմամբ, վկայում է այն մասին, որ Գարիկ Մաշադյանը եղել է պոլիէթիլենային ձեռնոցներով և պայքարի արդյունքում այն կա՛մ վայր է ընկել, կա՛մ հանել է՝ բնակարանից գույքը, մասնավորապես՝ ոսկյա զարդերը և դրամական միջոցները հափշտակելուց հետո։ Խչեյանը նշել է, որ նման պայմաններում առկա է առանձնակի դաժանության սպանություն և փաստաբանների համար զարմանալի է, որ նախաքննական մարմինն այն չի որակել որպես առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}