Իրավունք 16:01 02/06/2020 Հայաստան

Փաստաբաններ. Քաջարանցիների ձերբակալումը, կալանավորումն ուղեկցվել են աղաղակող խախտումներով

Քաջարանցիների ձերբակալման, կալանքի, ազատությունից զրկելու հետ կապված տեղի են ունեցել աղաղակող խախտումներ։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  Քաջարան քաղաքում տեղի ունեցած դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված անձանցից մեկի  փաստաբան Արա Ղազարյանը։

«Աղաղակող խախտումները չեն տեղավորվում նոր կառավարության նոր քաղաքականության շրջանակում, կիրառողները, կարծես, ապրում են այլ իրականությունում»,-ասաց Արա Ղազարյանը։

Ասուլիսի մասնակից փաստաբան Կարեն Ղազարյանն ասաց, որ այս գործով իրենց դիմել էին այս գործով մեղադրյալների հարազատները հավաքից երկու օր առաջ։ Նրանց հասած տեղեկություններով, պատրաստվում էին  քրեական հետապնդում սկսել, նրանց ոստիկանություն տանել։

« Քաջարանում ոստիկանության հատուկ զորքերի ներկայությունը մտահոգություններ էին առաջացրել նրանց մոտ։ Մենք մյուս փաստաբանի՝ Կարեն Տոնոյանի հետ ուրբաթ օրը եղել ենք Քաջարանում, ունեցել ենք կոնսուլտացիաներ, եկել ենք ընդհանուր այն մտքին, որ սպասենք ծանուցման, կգնանք,  կմասնակցենք քննչական գործողություններին, չէինք բացառում նաև բերման ենթարկելու տարբերակը, բայց բացառում էինք այդ կերպ բերման ենթարկելը»,-ասաց փաստաբանը։

Արդեն կիրակի օրը նրանք իմացել են, որ երեք անձանց, որոնցից երկուսն արդեն իրենց պաշտպանյալներն են, բերման են ենթարկել ոստիկանության Կապանի բաժին։

«Ըստ մեր պայմանավորվածության, այդ անձինք պետք է ոստիկանությունում հայտարարեին, որ պահանջում են պաշտպանի հետ հանդիպում, սակայն նրանց մեզ զանգելու հնարավորություն չեն տվել, պաշտպանի հետ հանդիպելու պահանջներին չեն արձագանքել»,-մանրամասնեց նա։

Բաժին հասած փաստաբաններին էլ թույլ չեն տվել ոստիկանություն: Նրանք նաև ականատես են եղել, թե ինչպես ոստիկանության այդ շենքից դուրս են բերել քաջարանցիներից երկուսին ձեռքերը հետևում կապած, գլուխները՝ կռացրած ու տեղափոխել քննչական բաժին։ Այստեղ էլ միայն Երևանից ժամանած քննիչների հետ խոսելուց հետո թույլ են տվել որպես պաշտպան ներգրավվել։

«Մեզ տեղեկություններ էին գալիս, զանգեր, որ ոստիկանությունում նրանց նկատմամբ բռնություններ են կիրառվում։ Մենք ասացին, այս երկուսի նկատմամբ որևէ բռնություն չկա, մենք այստեղ ենք։ Մեր ժամանալու պահին բերվածների  6-10 ազգականներ բավականին հեռու կանգնած են եղել ոստիկանության շենքի դիմաց։ Հետո ես տեղեկություն ստացա, որ սխալմամբ բերված մի անձի նկատմամբ բռնություն է կիրառվել։ Ես ստացա լուսանկարը բռնության հետքերով, բայց ես այդ անձի պաշտպանը չեմ»,-նշեց պաշտպանն ու ավելացրեց, որ հենց այդ լուրերի տարածվելուց հետո է սկսել  մեծ բազմություն հավաքվել ոստիկանության դիմաց։

Նա նկատեց, որ գործը սկսել ու ընթանում է խախտումներով, այդպես վարվում են թե քննչական մարմինները, թե դատարաններն իրենց որոշումներով։

«Այդ անձանց ձերբակալեցին կոշտ, անհամաչափ ուժի կիրառմամբ, առանց ծանուցելու, առանց լսելու։ Ոստիկակական գործողություններն այս առումով ոչ իրավաչափ են եղել, կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանն անելիք ունի, պետք է պարզել տեղի ունեցածքի հանգամանքները, քննվեն բռնության մասին ահազանգերը»,-նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է, այն հայտարարություններին, թե Սյունիքից սկսում է հակահեղափոխությունը, ապա փաստաբանը հայտարարեց՝ այդ ժողովուրդը քաղաքականության հետ կապ չի ունեցել։

«Նրանք հավաքվել են, երբ բռնության մասին ահազանգ է եղել։ Ինքնաբուխ հավաքը իրենց երիտասարդների, համաքաղաքացիների իրավունքների պաշտպանության համար էր։ Նրանք վանկարկում էին ոչ բռնությանը, թույլ չենք տա, որ նրանց Երևան տանեք։ Եթե ոստիկանությունը մեզ թույլ տար ոստիկանություն մտնել, ապա չէր լինի ենթադրյալ բռնություն, հավաք, անձրևի տակ։ Սա քաջարանցիների ըմբոստությունն էր անօրինականությունների դեմ»,-հայտարարեց Կարեն Ղազարյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:18
12.07.2020. Կորոնավիրուսով 8 հիվանդ է մահացել
Հուլիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31969 դեպք, որոնցից 19633-ն` առողջացած, 565-ը` մահվան...
Աղբյուր` Panorama.am
17:16
Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժը զգացել են Լոռիում ու Տավուշում
Հուլիսի 12-ին, տեղական ժամանակով ժամը 09:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:54-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
17:12
ՊՆ. Ադրբեջանցի զինծառայողները ՈՒԱԶ-ով Տավուշի ուղղությամբ սահմանը խախտելու փորձ են կատարել
«Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը
ԱԳ նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝  Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմանը։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ինչո՞ւ Կառավարությունը ոչխար պահողի կողքին չէ
Մայիսի 15-ին գայլերի ոհմակը հոշոտեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղում բնակվող Մելքոնյանների ընտանիքին պատկանող 122 գլուխ...
Աղբյուր` Panorama.am
19:45
«Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում
«Երկնագույն հոսք» գազատարը, որը Սև ծովով ձգվում է դեպի Թուրքիա, այս տարվա մայիսի կեսերից ի վեր չի աշխատում: Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:30
Իտալացին տուգանվել է 703 կմ / ժամ արագությամբ մեքենա վարելու համար
«Autoappassionati» պորտալը հայտնում է, որ Իտալիայի Անկոնա նահանգի բնակիչը տուգանվել է արագությունը գերազանցելու համար: Տեսախցիկն...
Աղբյուր` Panorama.am
19:15
Օրվա ընթացքում ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի 70 հազար նոր դեպք
Միացյալ Նահանգներում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 70 հազար նոր դեպք, որը օրական հաստատված դեպքերի նոր...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ռուսաստանում սկսվել են առգրավել հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները. «Զա ռուլյոմ» պարբերական
Ռուսներին պատկանող, բայց Հայաստանում գրանցված մեքենաների վրա դրված արգելքը վերաբերում էր 2017-ից 2020 թվականներին ձեռք բերված 200 հազար...
Աղբյուր` Panorama.am
18:52
«ՀԱԵ-ի`պատմական կարգավիճակն արտահայտող ձևակերպման բացակայությունն ինքնին հակասահմանադրական լռություն է»
 «Հանրային իրավունքի զարգացման եւ իրավական փորձաքննությունների բյուրո» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել...
Աղբյուր` Panorama.am
18:45
Փարիզը ափսոսում է Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության համար
Ֆրանսիան ափսոսում է Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը փոխելու Թուրքիայի որոշման համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասված է շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները
Փարիզում գտնվող Ռոդենի թանգարանը միջոց է գտել կարանտինի ընթացքում վատացած ֆինանսական վիճակը բարելավելու համար: Ինքնաֆինանսավորվող թանգարանը հենց...
Աղբյուր` Panorama.am
18:22
Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Հուլիսի 11-ին, ժամը 09։33-ին ահազանգ է ստացվել, որ Աղձք գյուղի  Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է...
Աղբյուր` Panorama.am
18:15
«Ռուսաստանի կոմունիստներ»-ը զբոսաշրջիկներին հորդորել են չմեկնել Թուրքիա
«Ռուսաստանի կոմունիստները» կարծում են, որ ռուսաստանցիները պետք է հրաժարվեն Թուրքիա կատարվող ուղևորություններից, այն բանից հետո, երբ...
Աղբյուր` Panorama.am
18:07
Դավիթ Տոնոյանն ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրենին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 11-ին ընդունել է «Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի տնօրեն, Նոտր...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հացի արտադրությունը նվազել է
Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են։ ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ այս տարվա հունվար-մայիսին հանրապետությունում...
Աղբյուր` Panorama.am
17:50
Բուլղարիայի նախագահը կառավարությանը և գլխավոր դատախազին կոչ է արել հրաժարական տալ
Շաբաթ օրը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը ուղերձ է հղել ժողովրդին, որում կոչ է արել կառավարությանը և երկրի գլխավոր դատախազին հրաժարական տալ:...
Աղբյուր` Panorama.am
17:39
Երկուշաբթի օրը Երևանի բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:26
Թրամփը ներում է շնորհել «Ռուսական գործ»-ով անցնող Սթոունին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր, որը մեղմում է «Ռուսաստանի գործ»-ով անցնող նախկին խորհրդական Ռոջեր...
Աղբյուր` Panorama.am
17:12
Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է
Ընթացիկ տարվա հունվար–մարտին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 25,4 մլն ԱՄՆ դոլլար, նախորդ տարվա նույն...
Աղբյուր` Panorama.am
17:00
Դիահերձարանի տարածքը՝ աղբի մեջ
Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ, որոնցով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3118 դեպք
Ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։...
Աղբյուր` Panorama.am
16:39
ՀԱՀ-ում պատանդներ վերցնելիս եկեղեցում զոհվել է 5 մարդ
Առնվազն հինգ մարդ մահացել է հարավաֆրիկյան Յոհանեսբուրգ քաղաքից արևմուտք գտնվող եկեղեցում պատանդ վերցնելու գործողության ժամանակ: Հարավային...
Աղբյուր` Panorama.am
16:28
Բացահայտվել է Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը
Հիվանդանոցից հուլիսի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 45-ամյա մի տղամարդ։...
Աղբյուր` Panorama.am
16:17
Եգիպտոսում ծովում 11 մարդ է խեղդվել
Հյուսիսային Եգիպտոսում՝ Միջերկրական ծովի՝ Ալեքսանդրիայի ափերին 11 մարդ է խեղդվել։ Այս մասին գրում է The Washington Post-ը։ Այս ափերը...
Աղբյուր` Panorama.am
16:06
Արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 12-ը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:00
Առաջիկայում մի քանի չվերթներ կիրականացվեն Մոսկվայից ու Մինսկից
Հուլիսի 11֊ին կիրականացվի Երևան֊Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 17։55, ժամանում 23։55)։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:48
Ստեփանակերտի նոր ենթակայանը շահագործման կհանձնվի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է «Արցախէներգո» ՓԲԸ կողմից կառուցվող Ստեփանակերտի նոր՝ 110/35/10...
Աղբյուր` Panorama.am
15:36
Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է
Տեր Տիգրան քահանա Բադիրյանն արձագանքել է Պետրոս Ղազարյանին Արայիկ Հարությունյանի տված հարցազրույցին։ Քահանան գրում է. «ԿԳՍՄ...
Աղբյուր` Panorama.am
15:25
Եթե թալանչիները հեռացել են, ո՞վ է թալանելու հիմա.Էդմոն Մարուքյան
«Գյուղացիները հստակ պնդում են` որքան էլ ժամանակին թալանել են, էլի ինչ-որ բան հասել է նրանց և նրանք ավելի շատ բերք են ստացել, քան այս տարի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}