Իրավունք 18:27 02/06/2020 Հայաստան

«Արմավիր» ՔԿՀ-ի նախկին պաշտոնյան հանդիսությունների սրահի կառուցման համար կալանավորներից շինանյութի տեսքով ստացել է կաշառք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Գ. Ս.-ն, 2018-2019 թվականներին զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետի պաշտոնը, նշված տեղամասում արգելանքի տակ պահվող կալանավորված անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, ծառայության գծով հովանավորչության և թողտվության համար ստացել է խոշոր չափի կաշառք և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները: ՀՔԾ-ից հայտնում են, որ ըստ առաջադրված մեղադրանքի` Գ. Ս.-ն, իր ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահի կառուցման համար շինանյութ ապահովելու նպատակով, 2019 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված երկու անձանցից շինանյութի տեսքով ստացել է խոշոր չափի կաշառք: Մասնավորապես, կալանավորներից մեկի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու, այդ թվում` քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր տեղափոխելուն աջակցելու համար, Գ. Ս.-ն 2019 թվականի ապրիլին հիշյալ կալանավորից պահանջել և նրա մտերիմի միջնորդությամբ որպես կաշառք ստացել է տարբեր շինարարական ապրանքներ: Վերջինս կալանավորի հանձնարարությամբ դրանք գնել և փոխադրել է Գ. Ս.-ի ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահ:

Կալանավորված մյուս անձի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար Գ. Ս.-ն նրանից նույնպես 2019 թվականի մարտին որպես կաշառք ստացել է շինարարական ապրանքներ, որոնք դարձյալ փոխադրվել են նրա ընտանիքին պատկանող հանդիսությունների սրահ: Սակայն շինանյութի հերթական խմբաքանակը Գ. Ս.-ն չի հասցրել ստանալ, քանի որ այն տեղափոխող անձը 2019 թվականի հուլիսի 11-ին բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Բացի այդ, Գ. Ս.-ն, որպես կաշառք ստացած շինարարական ապրանքների դիմաց իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նպաստել է քրեակատարողական հիմնարկ արգելված իրերի տեղափոխմանը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, մասնավորապես՝ միջոցներ չի ձեռնարկել քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց կողմից բջջային հեռախոսից օգտվելը և նրանց ազատ տեղաշարժը կանխելու, ինչպես նաև կալանավորված անձանցից արգելված իրերը հայտնաբերելու, իրավախախտումներն արձանագրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու ուղղությամբ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Գ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:41
Արսեն Բաբայան. Արտակարգ դրությունը երկարացնելով փորձ է արվում լռեցնել մարդկանց դժգոհության ալիքը
«Հայրենիք» կուսակցության խորհուրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը պնդում է, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման...
Աղբյուր` Panorama.am
12:36
Արթուր Դանիելյան. Եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման, բացառված չէ, որ ստիպված դիմադրություն ցույց տանք
«Մի փոքր անակնկալի եկա, չէի սպասում, որ ոստիկանները նման գործողությունների կդիմեն։ Ինձ թվում է, որ երկրում, որտեղ իշխանությունը  իբր...
Աղբյուր` Panorama.am
12:32
Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը Հայաստան-Ադրբեջան սահմանային բախումների վերաբերյալ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։  Հայտարարությամբ հանդես եկած...
Աղբյուր` Panorama.am
12:29
Հ. Հարությունյանը Ստյոպա Սաֆարյանի գրառման վրա հրավիրում է դատախազության, ՄԻՊ-ի ու այլոց ուշադրությունը
TV 5 հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը հրավիրում է ՄԻՊ-ի` Արման Թաթոյանի, Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ՝ Սաթիկ...
Աղբյուր` Panorama.am
12:24
Արտակարգ դրությունը երկարաձգվեց չորրոդ անգամ
Կառավարությունն այսօրավ արտահերթ նիստում որոշում ընդունեց ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամկետը, որը լրանում էր այսօր, երկարաձգել ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
12:21
Արցախա-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է
Չնայած՝ հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի ուղղությամբ տեղ գտած սրացումներին, Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում,...
Աղբյուր` Panorama.am
12:10
Կիրակի օրվա ցածր ցուցանիշը պայմանավորված է քիչ թեստերով.առողջապահության նախարար
«Ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը կրկին մնում է բարձր: Գումարային՝ մոտ 650 հոգի, որից 43-ը միացված է թոքերի արհեստական օդափոխման...
Աղբյուր` Panorama.am
12:04
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, թարմացվել է կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:58
Երեք կուսակցություններ. Դադարեցնել անձանց հավաքներ անցկացնելու տոտալ սահմանափակումը
ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խումբը ԱԺ որոշման նախագիծ է մշակել, որով առաջարկում է վերացնել հավաքների...
Աղբյուր` Panorama.am
11:55
Նարեկ Մալյանը ոստիկանության Արտաշատի բաժնում է
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ոստիկանության Արտաշատի բաժնում է։ Այս մասին հայտնել է նա։ Հիշեցնենք՝...
Աղբյուր` Panorama.am
11:54
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախաձեռնել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստ
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատճառով, որն առաջացել է այս տարվա հուլիսի 12-ին Տավուշի ուղղությամբ բախումների արդյունքում, ՀԱՊԿ...
Աղբյուր` Panorama.am
11:51
Հակառակորդն ունի բավականին զգալի կորուստներ. Դավիթ Տոնոյան
«Հուլիսի 12-ին ժամը 12-ի սահմաններում Տավուշի հատվածում հայկական դիրքերին է մոտեցել «Ուազ» մակնիշի մեքենա, և անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
11:46
Երիտասարդն ընկերուհու հետ բարձրացել է ժայռերի վրա և չի կարողացել իջնել
Հուլիսի 12-ին, ժամը 21։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Ալիխանյան փողոցի կողմից,...
Աղբյուր` Panorama.am
11:42
«Ադեկվադ»-ի անդամները Ոստիկանության Արտաշատի բաժնի դիմաց են
«Ադեկվադ» միաբանության անդամներն այս պահին ոստիկանության Արտաշատի բաժնի դիմաց են։ Ոստիկանության դիմաց է նաև Նարեկ Մալյանի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Ադրբեջանը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկախատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության արտահերթ նիստում hայտնեց, որ երեկ Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են կատարել՝...
Աղբյուր` Panorama.am
11:31
13.07.2020. Կորոնավիրուսով 9 հիվանդ է մահացել
Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ  182 նոր դեպք, առողջացել է 232 մարդ։ Մեկ օրում մահացել է կորոնավիրուսով 9...
Աղբյուր` Panorama.am
11:28
Wizz Air Abu Dhabi-ն Աբու Դաբի- Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթեր կիրականացնի
Արաբական Միացյալ Էմիրությունների նորագույն ազգային ավիաընկերություն Wizz Air Abu Dhabi-ն 2020 թվականի հոկտեմբերի 3-ից Աբու Դաբի- Երևան-Աբու Դաբի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՌԴ Կենտրոնական բանկը խոսել է խարդախությունների նոր սխեմայի մասին
Համաճարակի ընթացքում խարդախները սկսել են օգտագործել անհասցե ֆինանսական գովազդներ: «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
10:59
Ավտոերթից առաջ Նարեկ Մալյանին բերման են ենթարկել
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ժամը 11։00-ին նախաձեռնել է ավտոերթ, որը մեկնարկելու է Խոր Վիրապ վանքի մոտից։ Ավտոերթի...
Աղբյուր` Panorama.am
10:53
Հակառակորդի կիրառած զենքերից երկու ոստիկաններ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել. ՊՆ
«Հակառակորդի կիրառած զենքերից սահմանին մարտական ծառայություն իրականացնող ոստիկաններից երկուսը պահակակետի տնակի մոտակայքում թեթև մարմնական...
Աղբյուր` Panorama.am
10:48
«Հայրենիք». Միջազգային հանրությունից ակնկալում ենք կոշտ և հասցեական գնահատականներ
«Հայրենիք» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական գործողությունների վերաբերյալ....
Աղբյուր` Panorama.am
10:37
Սարհատ Պետրոսյան. Երևանի ավագանու ձեռքում է լինելու այս նախագծի հետագա ճակատագիրը
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը գրում է. «Իհարկե սահմանային վիճակը թույլ չի տալիս որևէ այլ բանի մասին մտածել, սակայն գործընկերներոջս գրառումը...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հայկական ԶՈՒ-ն թիրախավորում է միայն Ադրբեջանի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն՝ անդրադառնալով երեկ և այսօր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի գործողություններին։...
Աղբյուր` Panorama.am
10:25
Բիլ Գեյթս. COVID-19-ի պատվաստանյութը պետք է առաջինը հասնի դրա կարիքն ունեցողներին, ոչ թե ամենից բարձր վճարողներին
Աշխարհով մեկ հարյուրավոր լաբորատորիաներ փորձում են պատվաստանյութ ստեղծել COVID-19-ի դեմ: Եվրոպական մի շարք երկրներ ու Ամերիկայի Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
10:16
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ
Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
10:07
Մարիա Զախարովա․ Միայն Բաքվում «ЖАРА»-ն էր պակասում
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ֆեյսբուքում գրառում է կատարել։ «Պիտերյան ֆորումն ու...
Աղբյուր` Panorama.am
10:04
Բախվել են ավտոմեքենաներ
Կան տուժածնե
Աղբյուր` Panorama.am
09:58
Հունաստանն առաջարկում է բոյկոտել թուրքական ապրանքները՝ Սուրբ Սոֆիայի վերաբերյալ որոշման պատճառով
Հունաստանում պաշտոնյաներն առաջարկել են արգելել թուրքական ապրանքների ներմուծումը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու երկրի որոշման պատճառով:...
Աղբյուր` Panorama.am
09:52
Գլխավոր սպառնալիքը լոկալ մարտերը լայնամասշտաբ գործողությունների վերածելու Ադրբեջանի վաղեմի մտադրությունն է. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}