Իրավունք 17:07 02/06/2020 Հայաստան

Փաստաբան. Կալանավորված քաջարանցուն անհապաղ բաց չթողնելը ծանր հետևանքներ կունենա նրա հիվանդ երեխայի համար

Քաջարանի կալանավորված բնակիչներից  Բաբկեն Համբարձումյանի մանկահասակ երեխաներից մեկն ունի առողջական լուրջ խնդիրներ։ Լրագրողների հետ հանդիպմանը նրա փաստաբան Կարեն Ղազարյանը։

«Բաբկեն Համբարձումյանն ունի երկու  տարեկան զույգ երեխաներ, նրանցից մեկն ունի շատ լուրջ առողջական խնդիրներ։ Դրա մասին մենք իմացանք ձերբակալման ընթացքում, բժշկական փաստաթղթեր տրամադրելիս։ Գիտե՞ք, այլ բան է, երբ ուսումնասիրում ես փաստաթուղթը հատկապես, երբ մասնագետ չես, այլ բան, երբ տեսնում ես երեխային»,-ասաց փաստաբանը։

Նա ասաց, երեխան ունի գանգի ոսկորների ճողվածք, որից հեղուկ է դուրս գալիս ու առկա է ուռուցք։

«Ուշագրավ է, երեք մեղադրյալներից բոլորի ցանկությունն էր, որ գոնե Բաբկենին չկալանավորեն։ Իրենք չէին մտածում իրենց մասին, մտածում էին ընկերոջ մասին, որ խնամքին հիվանդ երեխա ունի։ Բաբկենին կալանավորելը նշանակումէ  այդ ընտանքիիքն զրկել ֆինանսական միջոցներից, երեխային հայրական խնամքից, ինչը ծանր հետևանքներ կարող է ունենալ երեխայի համար»,-ահազանգեց փաստաբանը։

Կ. Ղազարյանը նշեց, որ Բ. Համբարձումյանը ընտանիքի միակ աշխատողն է։ Կալանավորվածներից մեկը Բաբկենի եղբայրն է, հետևաբար ընտանիքը զրկված աշխատողներից, մինչդեռ երեխայի բուժումը պահանջում է մեծ գումարներ։

«Երեխայի մոտ հիմա էլ հետևանքներ կան, աչքերի շլություն, գանգի ձևափոխում։ Բուժում չստանալու դեպքում դրանք ծանր կլինեն։ Չի կարող  խոչընդոտելու ռիսկը ավելի բարձր արժեք ունենալ, քան երեխայի առողջությունը»,-ասաց նա։

Նրա խոսքով, ընտանիքն ունի մեծ վարկեր, որոնց մի մասով բնակարան են գնել, մյուս մասով երեխայի բուժման ծախսերը հոգացել։

«Եթե Բաբկեն Համբարձումյանը մնա կալանքի տակ, կա ռիսկ, որ կկորցնեն բնակարանը, կա նաև ռիսկ, որ երեխայի հետ բուժման ծախսերը չեն կարող հոգալ։ Հիմա մեր իրավապահ մարմինները գտել են, որ երեխայի առողջական վիչակը չի կարող էական լինել կալանքի հիմքերը բացառելու համար։ Էլ ի՞նչ  կարող է ավելի կարևորել լինել, քան երեխայի առողջությունը»,-նկատեց փաստաբանը։
Նրա խոսքով, քննությանը խոչընդոտելու ռիսկը կարելի է չեզոքացնել օրինակ գրավով, որի վերաբերյալ միջնորդությունը դատարանը չի բվարարել, օպերատիվ գործողություններով ու այլ միջոցներով։

«Ես հպարտացա քաջարանցիներով, նրանք ամաչել են, օգնության կոչով չեն դիմել հանրությանը։ Ես հորդորում եմ՝ միանալ Բաբկեն Համբարձումյանին անհապաղ կալանքից ազատելու պահանջին, ապա աջակցել, որ նա կարողանա բուժում ստանալ արտերկրում»,-ասաց փաստաբանն ու նկատեց, որ ՄԻՊ-ի հետ խորհրդակցելուց հետո հնարավոր է հրապարակեն երեխայի լուսանկարներն ու տեսանյութեր։

Ասուլիսին մասնակից Լևոն Համբարձումյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ գործը որակեց աննախադեպ, առաջին իրավիճակն այն է, որ սխալ անձ է տարվել ոստիկանություն ու բռնության ենթարկել։ Երկորրդ իրավիճակն այն է, որ նույն գործով անազատության մեջ են մեկ ընտանիքի երկու աշխատողները։

«Մենք բողոքարկել ենք Լևոն և Բաբկեն Համբարձումյանների կալանքի մասին որոշումները»,-ասաց նա։

Նա ընդգրկված է եղել Երևանում աշխատող թիմում, հիշեցրեց, որ գործով կա 7 դատավոր, որից 4-ը՝ Դավիթ Հարությունյան, Վարդան Գրիգորյանը, Հարություն Մանուկյանը գտել են, որ ձերբակալությունները ոչ իրավաչափ են, մեկ մեղադրյալի կալանքի համար հիմնավոր կասկած դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի տեսել։ Մինչդեռ երեք դատավորներ՝ Նելլի Բաղդասարյանը, Վաչե Մարգարյանը, Ռոբերտ Պապոյանը կալանավորման որոշում են կայացրել նույնական փաստական հանգամանքներում։

«Եվ սա այն դեպքում, երբ ենթադրյալ տուժող Շավարշ Մարգարյանը հայտնել է, որ ինքն իրեն տուժող չի համարում, հայտարարել է, որ իր ցուցմունքները տվել է ոսոտիկանության աշխատակիցների ուղղորդմամբ։ Այս ցուցմունքները ունենալով ձեռքի տակ՝ երեք դատավոր գտել է, որ նրանք պետք է կալանավորվեն»,-նշեց Վարդուհի Էլբակյանը՝ կասկած հայտնելով, որ դատավորների վրա ճնշում է եղել։

Նա նկատեց, կա անձի առևանգման հոդվածով գործ, կա անձ, ով ասում է, իրեն չեն առևանգել, հայտարարում է, որ ցուցմունքները տվել է սպառնալիքի ներքո։

«Այս հանգամանքը չի գնահատվում, քննություն չի իրականացվում, իսկ տղաների նկատմամբ կիրառվում է ապօրինի կալանավորում»,-ասաց Էլբակյանը։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}