Քաղաքական 16:25 03/06/2020 Հայաստան

«Ժառանգություն». Պարետատան և առողջապահության պատասխանատուները պետք է հրաժարական տան

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Վերլուծելով Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ողջ ընթացքը՝ «Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է.

Ա. Արտակարգ դրությունը հայտարարելու պահին պաշտոնապես ունեինք 45 վարակակիր, հունիսի 2-ի դրությամբ թագավարակաի արձանագրված դեպքերի թիվը հասավ 10524, արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ամեն օր վարակյալների թիվն աճում է 100-ներով, սահմանում ենք ցավալի ռեկորդային ցուցանիշներ՝ օրական հաստատված մինչև 517 վարակման դեպք, մահվան դեպքերը 170, որոնց գալիս է լրացնելու թագավարակի պարագայում սրացած այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը՝ 59:

Առողջացողների թվերը ողբերգականորեն ցածր են: Թեստավորման թվերն էլ նվազ և բացարձակ անհամադրելի են համավարակի պայմաններին: Իրավիճակը, իշխանության իսկ արձանագրմամբ «կատաստրոֆիկ» է:

Բ. Ապրիլի 13-ից սկսված և մայիսի 18-ից խորացած տնտեսական գործունեության և մարդկանց տեղաշարժի սահմանափակումների վերացումը, որը փաստորեն պարետատան մշակած ռազմավարության գագաթն էր, ավարտվեց բացարձակ ձախողմամբ, որովհետև ընդունված անհամարժեք որոշումների և կասկածելի տրամաբանությամբ փոփոխվող գնահատականների, անվերահսկելի հրահանգների պատճառով համավարակի շղթան սկսեց տարածվել, իրականացան մասնագետների վատթար կանխատեսումները, տարածաշրջանում մեր գործողությունների արդյունավետության ցուցանիշը ամենաթշվառն է:

Ակնհայտ դարձավ երկրի մասնագիտական ներուժի և պետական պատասխանատուների միջև փոխգործակցության իսպառ բացակայությունը, որը հատկապես ցայտուն դրսևորվեց առողջապահական համակարգում:

Գ. Համավարակի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինները դրսևորեցին իրենց անգործությունը: Կառավարությունն ու պարետատունը սկսեցին մեղավորների որոնումը, և «մեղավոր» հռչակվեց ՀՀ քաղաքացին, որը, պարզվեց, չի դրսևորում քաղաքացիական պատշաճ պատասխանատվություն: Իսկ համավարակի դեմ պայքարում պարզունակ համադարման հայտարարվեցին դիմակը, ձեռքերի ախտահանումը և սոցիալական տարածությունը:

Ելնելով ստեղծված իրավիճակից, որը ՀՀ պետական անվտանգությանը սպառնացող լրջագույն մարտահրավեր է, և հիմնվելով իշխանության հաշվետու լինելու հիմնարար սկզբունքի ու վարած քաղաքականության համար պատասխանատու լինելու հրամայականից՝ «Ժառանգություն»-ը պահանջում է.

Ա. ՀՀ պարետատան և առողջապահության ոլորտի ղեկավարների հրաժարականն ու հրապարակային բացատրությունը: Ինչպես ՀՀ քաղաքացին պետք է պատասխանատվություն կրի սահմանված որոշումների խախտման համար, այնպես էլ ոլորտի ղեկավարները պետք է պատասխանտու և հաշվետու լինեն սեփական ձախողումների համար:

ՀՀ կառավարման համակարգում անհրաժեշտ է կադրային նոր քաղաքականություն, որի համաձայն՝ միայն մասնագիտական փորձ և գիտելիքներ ունեցողները պետք է զբաղեցնել ոլորտների ղեկավար պաշտոնները, ընդ որում ղեկավարումը պետք է իրագործվի ազգային համաձայնության մթնոլորտում, որտեղ փոխգործակցությունն է որոշիչ գործոն ոչ թե կուսակցական պատկանելությունը և խմբիշխանությունը:

Բ. Ընդլայնել կառավարչական և հատկապես առողջապահական ռեսուրսների որոնումը՝ կարևորելով մարդկային ռեսուրսի արդյունավետ ներգրավումը: Հրաժարվել պարգևավճարներով յուրայիններին խրախուսելու արատավոր սկզբունքից, կրճատել պետական ապարատի ուռճացված աշխատավարձերը: Եթե կառավարությունը կարանտինային սահմանափակումներին փոխարինող գործուն այլընտրանք չձևավորի՝ վարակի հետագա տարածումը միայն քաղաքացիների պատասխանատվությանը վերապահելով, հետևանքները անդառնալի կարող են լինել։

Գ. Հայաստանում իշխանության բոլոր թևերում՝ օրենսդիր, գործադիր, դատական ձևավորել ազգային համաձայնության մթնոլորտ՝ հրաժարվելով համավարակով թելադրված սահմանափակումները սեփական թիմի նեղ շահերին ծառայեցնելու հանցավոր գայթակղությունից, արհեստական և օտարածին օրակարգերով հանրությանը ուղղորդելուց, որի հետևանքով արդեն քանիցս խախտվում են ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, մոռացության են մատնվում հեղափոխության հռչակած նպատակներն ու ժողովրդին տված խոստումները:

Այսօր ողջ աշխարհում ծավալվող իրադարձությունները վկայում են, որ ազատությունների սահմանափակումը չի կարող երկարատև լինել և ծառայել որևէ խմբի շահերին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}