Քաղաքական 09:33 03/06/2020 Հայաստան

Հարութ Սասունյան. Թուրքիան փորձում է տիրանալ Երուսաղեմի հայկական կալվածքներին

2020 թ․ փետրվարի 13-ին «Հրեական մամուլ» շաբաթաթերթի (The Jewish Press) հոդվածը բացահայտել է Թուրքիայի կառավարության գործունեությունը՝ Երուսաղեմի հայկական և քրիստոնեական թաղամասերին տիրանալու մասին։ Լրագրող Բարուխ Յեդիդի հոդվածը կրում է՝ «Թուրքիան աշխատում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասին տիրանալու համար» խորագիրը:

Երուսաղեմի հայ «բնակիչները TPS-ին [Իսրայելի լրատվական գործակալություն] պատմել են թուրք պաշտոնյաների ջանքերի մասին, որոնք վերջին տարիներին փորձում են նրանց համոզել ժխտել թուրքերի կողմից մեկ դար առաջ իրականացված Հայոց հոլոքոստը և տեղի քրիստոնյաներին պատկանող անշարժ գույքը ձեռք բերելու այլ գործողությունների մասին», գրել է Յեդիդը։
Երուսաղեմի հայ բնակիչներից մեկը, ում պապը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, TPS- ին հայտնել է, որ մի թուրք կին դիվանագետի հետ հանդիպումից 40 րոպե անց վերջինս փորձել է համոզել իրեն կասեցնել իր գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ «Ես հասկացա, որ նա ուզում է համոզել ինձ դադարեցնել հայերի կոտորածի թեմայով իմ գործունեությունը»։  Հայն ասել է, որ նա թուրք դիվանագետին անմիջապես ցույց է տվել դռան տեղը, որը հասկացել է՝ հայկական համայնքը երբեք չի հրաժարվի Ցեղասպանության ճանաչման համար պայքարից։ «Մենք ևս հարյուր տարի կսպասենք, բայց չենք հրաժարվի փոխհատուցման մեր պահանջից, քանի դեռ չենք հասել մի այնպիսի վճարման համաձայնագրի, որ կնքվել է Իսրայելի և Գերմանիայի միջև», ասաց հայ զրուցակիցը։

Երուսաղեմում անշարժ գույքի այլ հայ սեփականատերեր հայտնել են TPS-ին, որ թուրքական կառավարության ներկայացուցիչները իրենց առաջարկել են 3000 դոլար դրամաշնորհներ՝ տարբեր կարիքների համար։ Սակայն հայերը մերժել են թուրքական կաշառքները՝ դրանք անվանելով «լռեցման դրամաշնորհներ, որոնք կոչված են ապահովել, որպեսզի Թուրքիայի կառավարությունը չդատապարտվի 1915-1917 թթ․ կոտորածների համար»։ Թեև իսրայելցի լրագրող Յեդիդը օգտագործում է «կոտորած» եզրը՝ համաձայն Իսրայելի կառավարության ժխտողական քաղաքականության, սակայն նա արագորեն շեղվում է այդ քաղաքականությունից ՝ բացատրելով, որ «Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի բնաջնջումը կանխամտածված և համակարգված ցեղասպանություն էր՝ իր տարածքում գտնվող հայ բնակչության դեմ։ Նույնիսկ Առաջին աշխարհամարտից հետո թուրքերը, քրդերը և արաբները շարունակեցին կոտորել հայերին մինչև 1923 թվականը, և տարածված է այն կարծիքը, որ սպանվել է Թուրքիայի հայերի մոտավորապես կեսը՝ 1․5 միլիոն հայ»։ Թուրքերն ու քրդերը իրոք ցեղասպանություն են իրականացրել հայ ժողովրդի դեմ, բայց ես տեղյակ չեմ արաբների կողմից հայերի որևէ կոտորածի մասին:

Յեդիդը շարունակել է իր հոդվածը՝ վկայակոչելով Երուսաղեմում հայկական կալվածքներ գնելու թուրքական փորձերի օրինակներ. «Թուրքական ճնշումները նաև դրսևորվել են հայկական կալվածքներ ձեռք բերելու գործում: TPS-ին հայտնի է դարձել, որ մի քանի ամիս առաջ հայկական թաղամասի բնակիչները ցնցվել են՝ հայտնաբերելով, որ իրենց տներից մեկն իր իրական արժեքը երեք անգամ գերազանցող գնով վաճառվել է մի մահմեդականի։ Հետաքննությամբ պարզվել է, որ հայկական անշարժ գույքի գնման ֆինանսավորումը ստացվել է Թուրքիայից։ Այս միջադեպից հետո համայնքի որոշ ղեկավարներ հանդիպել են, որպեսզի քննարկեն իրադարձությունների շղթան և միջոցներ ձեռնարկեն կանխելու համայնքի կալվածքների արտահոսքը թուրքերին: Հայերի շրջանում դեռ վախի զգացում կա՝ թուրքերի կողմից ավելի շատ կալվածքներին տիրանալու կամ գնելու վերաբերյալ»։

Յեդիդը վկայակոչել է ևս մեկ թուրքական ծրագիր՝  Երուսաղեմում քրիստոնեական կալվածքներին տիրանալու համար․ «Մի քրիստոնյա առևտրական, որը խնդրել է անանուն մնալ, ասել է՝ վերջերս թուրքերը Հորդանանի Վաքֆին [մահմեդական հիմնադրամ] փոխանցել են շատ հին սեփականության վկայականներ, մի քանիսը խիստ մաշված, ներառյալ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի և հայկական ու քրիստոնեական թաղամասերի գույքի սեփականության մասին փաստաթղթեր։  Առևտրականը, որը ցույց է տվել մի քանի վկայականների լուսանկարներ TPS-ին, ասել է, որ թուրքերը խնդրել են Վաքֆին հաստատել այն փաստաթղթերը, որոնք օգտագործվում են կալվածքները գնելու համար»: Հակասական է, որ թուրքական կառավարությունը իր արխիվներից չի բացահայտում մինչև ցեղասպանությունը հայերին պատկանող կալվածքների վկայականները, այնուամենայնիվ նա Հորդանանի Վաքֆին ուղարկում է սեփականության վկայականների պատճենները:

Յեդիդն իր հոդվածում նաև գրել է․ «Երուսաղեմում ընդլայնվող թուրքական գործունեությունը և «Մահմեդական եղբայրներին» տրամադրվող նրա աջակցությունն անհանգստացնում են Իսրայելին։ Իսրայելի պաշտպանական ուժերի հետախուզական բաժինն իր վերջին տարեկան զեկույցում, առաջին անգամ, Թուրքիան ներկայացրել է որպես սպառնալիք»։
Յեդիդն այնուհետև նկարագրել է Իսրայելի դժկամությունը՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը․ «Իսրայելի պաշտոնյաները հաճախ են բարձրացրել Հայկական հոլոքոստի ճանաչման հնարավորությունը որպես հակազդեցություն Իսրայելի դեմ վարվող թուրքական գործունեության, այդ թվում՝ Թուրքիայում Համասի ահաբեկչական շտաբի տեղավորման: Տարիներ շարունակ Իսրայելը ձեռնպահ է մնացել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելուց՝ վախենալով, որ նման ճանաչումը կվնասի Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններին»: Սա անհեթեթ փաստարկ է, քանի որ Իսրայելի հարաբերությունները Թուրքիայի հետ արդեն իսկ խաթարված են, և նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հավելյալ վնաս չի պատճառի, ինչպես ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից անցյալ տարվա աշնանը Հայոց ցեղասպանության ճանաչումը բացասաբար չի ազդել ամերիկա-թուրքական հարաբերությունների վրա։
Իսրայելցի լրագրողը ճիշտ է նշել, որ «Թուրքիան վերահսկում է Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր հրապարակումները և դա համարում է Թուրքիայի ազգային անվտանգության համար մեծ նշանակություն ունեցող հարց, ըստ այդմ, թուրքերը չեն հրաժարվել Երուսաղեմում հայերին համոզելու իրենց փորձից ՝ դադարեցնել իրենց ոգեկոչման ջանքերը»։

Յեդիդը նաև հաղորդել է, որ Թուրքիայի կառավարությունը խրախուսում է թուրքական զբոսաշրջությունը դեպի Երուսաղեմ՝ վճարելով Երուսաղեմում և Արևմտյան ափին մզկիթներ այցելելու ճանապարհորդության ծախսերը. «Թուրքական ոչ առևտրային կազմակերպություններն ամենօրյա ռեժիմով գործում են Երուսաղեմում՝ հիմնականում օգնելով «Մահմեդական եղբայրներին» և Երուսաղեմի կրոնական գործունեությանը։ Հայկական թաղամասից մի աղբյուր ասել է, որ Հին քաղաքում վերջին շրջանում թուրք զբոսաշրջիկները նույնպես աշխատում են հայերի դեմ՝ պատռելով Ցեղասպանության մասին պաստառներն ու հրապարակումները։ Հայերին դատապարտող գրաֆիտիներ են տարածվել թաղամասի պատերին»:

Բացի այդ, թուրքական «Ժառանգություն» ընկերությունը Երուսաղեմում եռանդուն գործունեություն է ծավալում «կրթության, մշակույթի, անշարժ գույքի և բարօրության ոլորտներում, ինչպես նաև ֆինանսավորում է «ուղեկցող նախագիծը»` հազարավոր մահմեդական հավատացյալների մզկիթներ տեղափոխելու, ինչպես նաև տասնյակ հազարավորների սնունդը ֆինանսավորելու համար՝ Ռամադանի պահքն ավարտելու համար», հաղորդել է Յեդիդը։

Նմանապես, TIKA-ն՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թուրքական համագործակցության և համակարգման գործակալությունը, ֆինանսավորել է մի քանի ծրագրեր Երուսաղեմում։ Տասնյակ մզկիթներ ու տներ են վերանորոգվել Թուրքիայի կողմից։

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պետք է հակադրվի թուրքական ջանքերին՝ թույլ չտալով, որ տեղի հայերը վաճառեն իրենց գույքը թուրք գնորդներին: ՀՀ կառավարության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը պետք է օգնի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանին՝ Երուսաղեմի հայկական թաղամասի նկատմամբ թուրքական ոտնձգությունների փորձերին դիմակայելու համար։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:22
Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում. Վահրամ Պողոսյան
«Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Միանգամից ասեմ,...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տնօրեն. «Երեմյան Փրոջեքթս»-ի Մարտունու պահեստի մոտ հուժկու պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
«Խորը վշտով եմ հայտնում, որ հոկտեմբերի 24-ին, մեր հայրենիքի համար այս ծանր ու ճակատագրական օրերին, արցախյան ռազմաճակատում իրենց...
Աղբյուր` Panorama.am
10:20
Նիստը չմեկնարկած, ԱԺ-ն ստիպված գնաց ընդմիջման, քվորում չկար
Մեկ րոպես լռությամբ մեկնարկեց ԱԺ հերթական նիստը։ Նիստը վարում է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: Նիսկին նախ գրանցվել էր 63 պատգամավոր, և քվորում...
Աղբյուր` Panorama.am
10:05
Դպրոցական արձակուրդները երկարաձգվեցին 2 շաբաթով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել աշնանային արձակուրդները 2 շաբաթով երկարաձգելու վերաբերյալ:...
Աղբյուր` Panorama.am
09:56
«Ժողովուրդ». Արցախում սկսված պատերազմից անցել է ուղիղ մեկ ամիս
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախում սկսված պատերազմից անցել է ուղիղ մեկ ամիս. այսօր հոկտեմբերի 27-ն է: Այսպիսով, ի՞նչ ունենք...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Հրապարակ». «Իմ քայլը» հաշվետու է միայն իր դոնորներին
«Հրապարակ» թերթը գրում է. « «Իմ քայլը» հիմնադրամից, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի կինը՝ Աննա...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Իրատես». Ռազմարդյունաբերության զարգացումը պետք է հրամայական դարձնել
«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին, երբ մասնագետները, սովորական մարդիկ հազար ու մի հնարքներ են մտածում, թե ինչպես դիմակայել...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Փաստ». Ադրբեջանը Ուկրաինայից հավաքագրում է մեդիափորձագետների, ովքեր կզրպարտեն Հայաստանին 5000 դոլարի դիմաց
«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջան անունով արհեստածին պետությունը միշտ էլ աչքի է ընկել ստով ու կեղծիքով՝ լինի դա չեղած...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Հրապարակ». Ամեն զոհի հետ մենք էլ ենք մի քիչ մահանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամեն զոհի հետ մենք էլ ենք մի քիչ մահանում՝ անասելի ցավ ապրում 19-20-ամյա պատանիների, նաև ընտանիք ու...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Իրատես». Նախկին իշխանության հետ նույնացվող, «հին» իրավապաշտպաններն էլ անաղմուկ ու առանց ավելորդ քարոզչության զգալի աշխատանք են իրականացնում
«Իրատես» թերթը գրում է. «Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակներն ահռելի աշխատանքներ են տանում,...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Հրապարակ». ԲՀԿ կամավորական առաջին ջոկատը ժամեր անց կմեկնի Արցախ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի կոչով ձևավորված առաջին կամավորական ջոկատը երեկ երեկոյան մեկնում էր Արցախ։...
Աղբյուր` Panorama.am
09:47
«Ժողովուրդ». Հայաստանի մարզերի բժշկական կենտրոններում ԿՏ սարքավորում չկա. Կորոնավիրուսի թվերն ավելանում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Հայաստանի մարզերի...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Փաստ». Այս տարածաշրջան Թուրքիայի ներկայության համար ամենահարմար «այցեքարտն» Ադրբեջանն էր
«Փաստ» թերթը գրում է. «Արցախում ընթացող պատերազմի առաջին իսկ օրվանից Թուրքիայի ուղղակի մասնակցությունն ակնհայտ փաստ է: Աներկբա...
Աղբյուր` Panorama.am
09:44
Դեկտեմբերին պարզ կլինի COVID-19-ի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը․ Էնթոնի Ֆաուչի
ԱՄՆ-ում ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ Էնթոնի Ֆաուչին անդրադարձել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի թեմային: Պատասխանելով ընտրարշավի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Իրատես». Իրականությունն ու ֆեյսբուքյան «կյանքն» ընդհանրապես միմյանց հետ աղերս չունեն
«Իրատես» թերթը գրում է. «Այս պատերազմը կոտրեց ամենամեծ միֆը։ Իրականությունն ու ֆեյսբուքյան «կյանքն» ընդհանրապես...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Հրապարակ». ԱԺ նիստը հնարավոր է չկայանա քվորումի բացակայության պատճառով. Օրակարգում ընդգրկված պատերազմին առնչվող հարցեր
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ-ում պետք է մեկնարկեր հերթական քառօրյան։ Ըստ կանոնակարգի՝ քառօրյայի օրակարգը նախ հաստատվում...
Աղբյուր` Panorama.am
09:38
Հունաստանի ԱԳ նախարար․Թուրքիան տուրիստական գործակալություն է ջիհադիստների համար
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը նախօրեին Աթենքում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան...
Աղբյուր` Panorama.am
09:30
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախարար Արայիկ Հարությունյանը գրել է.  «Սիրելի ՛ հայրենակիցներ Ղեկավարվելով Արցախի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
09:16
Գիշերն առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր. Արցախի ՊՆ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել...
Աղբյուր` Panorama.am
09:14
Թուրքիայի արտգործնախարարությունը կարծում է, որ Ղարաբաղի հարցով անհրաժեշտ են մշտական լուծմանը նպատակաուղղված բանակցություններ
ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է Լեռնային Ղարաբաղի  հարցում սկսի մշտական լուծմանը նպատակաուղղված բանակցային գործընթաց: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
09:13
Մեր արժանապատվության կռվի մարտիկները.Ժպիտներ առաջնագծից
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը «Մեր արժանապատվության կռվի մարտիկները» խորագրի ներքո նոր լուսանկարներ...
Աղբյուր` Panorama.am
09:12
Սոցցանցերի ադրբեջանական աղբյուրներից ուղարկվում են պատերազմական դաժանությունների վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ. ՀՀ ՄԻՊ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.  «Սոցիալական ցանցերի ադրբեջանական աղբյուրներից հայկական էջերին ու մասնավոր...
Աղբյուր` Panorama.am
09:10
Պետքարտուղար Պոմպեոն պետք է պարտադրի Ռոյս-Էնգելի համաձայնագրի կիրառումը. Ֆրենկ Փալոնը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը իր Թվիթերի էջում գրել է, որ պետքարտուղար Պոմպեոն պետք է պարտադրի Ռոյս-Էնգելի...
Աղբյուր` Panorama.am
09:08
Տավուշի կամավորականների մարզումները ռազմաճակատ մեկնելուց առաջ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել  ռազմաճակատ մեկնելուց առաջա Տավուշի կամավորականների մարզումներից:  
Աղբյուր` Panorama.am
09:07
Գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել
Հոկտեմբերի 26-ի լույս 27- ի գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
23:20
Պայթյուն Թուրքիայում՝ ահաբեկչի ձերբակալության ժամանակ
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Հաթայ նահանգի Իսքենդերուն քաղաքում ահաբեկչին ձերբակալելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։ Ռիա նովոստիի...
Աղբյուր` Panorama.am
23:15
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Իրանի մի շարք քաղաքացիների, այդ թվում երկրի նավթի նախարար Բիժան Զանգանեի  նկատմամբ: Բացի այդ, ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
23:03
Արցախի ԱԳ նախարարը շեշտել է մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը
Հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության...
Աղբյուր` Panorama.am
22:58
Արցախի ՄԻՊ-ը՝ երեխաների մասնակցությամբ որոշ շահարկվող լուսանկարների մասին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, նկատելով սոցիալական ցանցերում երեխաների ընդգրկվածությամբ որոշ լուսանկարների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}