Խորհրդարանը նիստը սկսելուց վայրկյաններ անց գնաց 20 րոպե ընդմիջման
Խորհրդարանը շարունակում է աշխատանքները։ Նիստի մեկնարկին պատգամավորները պետք է քվեարկեին նախորդիվ քննարկված օրենքի նախագծերը։
Սակայն նախքան քվեարկությունը սկսելը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով 20 րոպե ընդմիջում խնդրեց։
Ընդմիջումից հետո քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացված «Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։ Նախագծին կողմ էր քվեարկել 82 և դեմ՝ 30 պատգամավոր։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վարման կարգով ասաց, որ պետք է թույլ չտալ նման նախադեպ ստեղծել. «Ընդունված օրենքը տարիներ շարունակ չի կիրառվել, իսկ խախտումը բացահայտելուց հետո բերել ու փոփոխության են ենթարկում այն դրույթը, որն արհամարհվել է, չպետք է նման բան թույլ տալ։ Չի կիրառվել խորհրդարանի ընդունած օրենքը, և հիմա էլ՝ բացահայտվելուց հետո, կիրառելու փոխարեն գալ ու այդ օրենքը փոփոխելը, կարծում եմ, անընդունելի է»։
«Սպառողական կրեդիտավորման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։ Կողմ էր քվեարկել 112 պատգամավոր։
Առաջին ընթերցմամ ընդունվեց «Բանկային ավանդների ներգավվման մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ էր քվեարկել 113 պատգամավոր։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Արժութային կարգավորման և արութային վերահսկողության մասին օրենքում փոփոխություն և լրացում» կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կողմ էլ քվեարկել 113 պատգամավոր։
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ էր 111 և ձեռնպահ՝ 2 պատգամավոր։
Կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց։ Կողմ էր 112 պատգամավոր։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ ոք չի ասում՝ «ականջներդ կկտրեմ», եթե փողդ չբերես դնես բանկում. Բագրատյան
- Բանկերում 3 տրիլիոնի չափ գումար կա՝ որպես ավանդ. Մելքումյան
- Մինչև 300 հազար դրամ վարկերի դեպքում կսահմանվեն որոշակի նորմատիվ-իրավական պահանջներ
- Բանկային երաշխիքը չի վերացվելու.Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները