Տնտեսություն 18:43 03/06/2020 Հայաստան

Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության շրջանակում մեկնարկել է 23 միջոցառում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով վարել է Էկոնոմիկայի նախարարության 2019թ. գործունեության հաշվետվության վերաբերյալ քննարկումը:Այ մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է կառավարության 2019-2023թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների, փաստացի ոլորտային արդյունքների, ռազմավարությունների ընթացքի, վարչապետի հանձնարարականների կատարողականի, ինչպես նաև գերատեսչության առաջիկա անելիքների մասին:

Կառավարության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում՝ 2019թ. կատարվել է 56 միջոցառում, 2020թ. առաջին 4 ամսվա արդյունքով՝ 6 միջոցառում: 2019 թ. միջոցառումներն ուղղված են եղել գործարար միջավայրի բարելավմանը, պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) իրավական կարգավորումների սահմանմանը, միջազգային համագործակցության խորացմանը, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավմանը, գյուղատնտեսության աջակցությանը, 2020թ. առաջին 4 ամսվա ընթացքում՝ ԵԱՏՄ շրջանակում և երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացմանը, երրորդ երկրներից ՀՀ ներմուծման և արտահանման ընթացակարգերի սահմանմանը, ՊՄԳ վերաբերյալ տվյալների շտեմարանի ստեղծմանը և այլն: Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ 2019թ. որոշ միջոցառումներ հաշվետու ժամանակահատվածում ամբողջությամբ չեն կատարվել և կիրականացվեն 2020թ. միջոցառումների ծրագրին զուգահեռ:

Գերակա ոլորտներում ներդրումային ծրագրերով մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրվել 57 ծրագրի՝ 175 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն՝ 15 ծրագրի՝ 58.8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:

Զբոսաշրջության զարգացման ծրագրերի շրջանակում բարեկարգվել են Տաթևի վանք տանող ճանապարհը, «Սոճուտ» դենդրոպարկ տանող ճանապարհը, «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող ճանապարհը, իրականացվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացման ճանաչողական միջոցառումներ: ԵԱՏՄ և երրորդ երկրների միջև համագործակցության ամրապնդման շրջանակում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր: Սկսնակ գործարարներին աջակցության շրջանակում ծրագրեր են իրականացվել ծառայությունների և արտադրության ոլորտի 400-ից ավելի ներկայացուցիչների և 100-ից ավելի գործարարների համար:

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում տրամադրվել է 49.4 մլրդ դրամի աջակցություն, գործարարների համար կազմակերպվել են երկու տասնյակից ավելի վեբինարներ, որոնք հասանելի են նաև առցանց: Զեկուցվել է նաև Ներդրումների աջակցման կենտրոնում ու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում գտնող ծրագրերի մասին:

Նախարարը նշել է, որ համավարակով պայմանավորված իրավիճակն արտացոլելու նպատակով լրամշակման փուլում են արդյունաբերության, ՓՄՁ, զբոսաշրջության և չափագիտության ռազմավարությունները:

Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության շրջանակում մեկնարկել է 23 միջոցառում, ընդունվել է գործարար միջավայրի բարելավման ռազմավարությունը: Առաջիկա անելիքների առումով իրականացվելու են գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, արդյունաբերության զարգացման, ՓՄՁ խթանման, գյուղատնտեսության աջակցության և արդիականացման շարունակական միջոցառումներ:

Նախարարի զեկուցումից հետո Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է առաջնահերթ ուղղություններով տարվող աշխատանքների ընթացքով և որակով: Վարչապետի հարցադրումներին ի պատասխան, մասնավորապես,  զեկուցվել է, որ

- պետություն-մասնավոր գործընկերության զարգացման  նպատակով մշակվել են գործընթացի կազմակերպման ընթացակարգերը սահմանող իրավական կարգավորումներ, որոնք նախատեսվում է կիրառել թե՛ պետության, թե՛ մասնավոր հատվածի կողմից նախաձեռնությունների ներկայացման դեպքում: Վարչապետին ներկայացվել են ՊՄԳ կազմակերպման հիմնական սկզբունքները, նշվել է, որ նախագիծը կառավարությունում քննարկման փուլում է:

- Doing Business-ի բարելավման աշխատանքների շրջանակում ամփոփվել են ըստ պատասխանատու գերատեսչությունների կատարված միջոցառումները, ակնկալվում է որոշ ուղղություններով Հայաստանի դիրքերի բարելավում:

- Էկոնոմիկայի նախարարության վերլուծական կարողությունների զարգացման ուղղությամբ առաջարկներ են մշակվել՝ անհրաժեշտ գործիքակազմի ձևավորման, համապատասխան մասնագետների ներգրավման և տեղեկատվության հասանելիության օրենսդրական կարգավորումների բարելավման վերաբերյալ: Նախատեսվում է հաջորդ տարվա առաջին կիսամյակում արդեն ունենալ համապատասխան մոդել:

Վարչապետը հետաքրքրվել է գյուղատնտեսության զարգացման ռազմավարության իրականացման ընթացքով: Նախարարը զեկուցել է, որ աշխատանքները տարվում են գործող աջակցության ծրագրերի լավարկման, հարկային կարգավորումների բարելավման, հողային ռեֆորմի իրականացման, խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագրի իրականացման և պարտադիր սպանդանոցային մորթի իրականացման համակարգի գործարկման ուղղություններով:

Նշվել է, որ գյուղոլորտի պետական աջակցության շրջանակում իրականացվում է 12 ծրագիր, այդ թվում՝ գյուղոլորտին և ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում՝ 60 մլրդ դրամ, գյուղտեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական աջակցություն՝ ավելի քան 5 մլրդ դրամ:

Ներկայացվել է նաև ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգերի և հակակարկտային պաշտպանիչ ցանցերի ներդրման միջոցառումների ընթացքը: Վարչապետը կարևորել է գյուղոլորտի պետական աջակցության արդյունավետ իրականացումը և հանձնարարել ձեռնարկել առավել դանդաղ տեմպով իրականացվող միջոցառումները խթանող քայլեր:

Հողային ռեֆորմի մասով նշվել է, որ նախատեսվում է այն սկսել Արմավիրի և Արարատի մարզերից: Միջոցառումներն արդեն մեկնարկել են, իրականացվում են ֆերմերային տնտեսությունների հետ համատեղ: Նախարարի խոսքով՝ համավարակային իրավիճակի որոշակի կարգավորումը կնպաստի մինչև տարեվերջ չափելի արդյունքների արձանագրմանը:

Վարչապետին զեկուցվել է, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագիրն արդեն պատրաստ է և ներկայացվել է կառավարության քննարկմանը: Ծրագրում սահմանված են գործընթացի ուղղություններն ու քայլերը: Պատասխանատուների վստահեցմամբ՝ կառավարության  հաստատումից հետո այն հնարավոր կլինի սկսել, նախատեսվում է զուգահեռ կազմակերպել նաև շահառուների լայն իրազեկման գործընթաց:  Այս համատեքստում ներկայացվել են նաև ոչխարաբուծության, տոհմային անասնաբուծության ծրագրերի իրականացման ընթացքը, սպանդանոցների կառուցման աշխատանքները:

Գյուղոլորտի հարկային կարգավորումների բարելավման հարցի առնչությամբ նախարարը նշել է, որ դրա նպատակը հարկային ռեժիմների ներդաշնակեցման, լավարկման ճանապարհով փոքր ֆերմերային տնտեսություններին աջակցությունն է և տեղական արտադրության խթանումը: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ նշվել է, որ այս տարվա հուլիսին կներկայացվի կոնկրետ առաջարկների փաթեթ:

Անդրադարձ է եղել նաև հանձնարարականների կատարողականին:

Վարչապետն ընդհանուր առմամբ դրական է գնահատել նախարարության 2019թ. գործունեությունը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ աշխատանքներին տեմպ և արդյունավետություն հաղորդելու կարիք կա: Այս առնչությամբ կառավարության ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ: 
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի տարածքում հուլիսի 5-ը ին և 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝...
Աղբյուր` Panorama.am
19:51
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Աշխարհում միլիարդատերերի թիվը պատմության մեջ առաջին անգամ հասել է 2825 մարդու և 2019-ին աճել է 8,5 տոկոսոով, իսկ նրանց ունեցվածքն աճել է 10.3...
Աղբյուր` Panorama.am
19:42
Պլանային ջրանջատում Արմավիրում՝ հուլիսի 6-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:30
ԱՀԿ-ում կարծում են՝ կորոնավիրուսի երկրորդ ալիք հնարավոր է և չլինի
«Վստահություն նրանում, որ կգա երկրորդ ալիքը, չկա»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը։
Աղբյուր` Panorama.am
19:21
Հայկական ֆուտբոլը քո ու քո նմանների կարիքը շատ ունի.Ղազարյան
Հայաստանի ազգային հավաքականի և կիպրական ԱԵԼ-ի կիսապաշպտան Գևորգ Ղազարյանը իր ինստագրամյան էջի stories բաժնում անդրադարձել է Արամ Բարեղամյանի՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Գիտնականներ.Վաղ ամուսնությունը մեծացնում է ալկոհոլիզմի ռիսկը
Վաղ ամուսնությունը կարող է հանգեցնել ալկոհոլիզմի, պարզել են ԱՄՆ-ի Վիրջինիայի Համագործակցության համալսարանի հետազոտողները: Աշխատանքը պատրաստվում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ղազախստանում կանգնեցվել է Նազարբաևի հուշարձանը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նուր-Սուլթանում վիդեոկապով մասնակցել է հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանի...
Աղբյուր` Panorama.am
18:51
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ:Այս...
Աղբյուր` Panorama.am
18:42
Աշխարհում 11 միլիոնից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով
Կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց ի վեր, ավելի քան 11 միլիոն մարդ հիվանդացել է COVID-19-ով: Վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է 207 հազար նոր...
Աղբյուր` Panorama.am
18:14
Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար
«Ես համալսարանական եմ» նախաձեռնության անդամների որոշմամբ, մեկնարկել է «Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
18:08
Թվիթերը հեռացնում է «սև ցուցակ», «տեր» և «ստրուկ» տերմինները
Արևմուտքում ռասիզմի դեմ պայքարի շրջանակներում կոսմետիկայի ընկերությունները քսուքների և լոսյոնների անվանումներից հեռացնում է սպիտակեցնող և...
Աղբյուր` Panorama.am
17:57
Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում
Հարգանքի տուրք՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյան հիշատակին։
Աղբյուր` Panorama.am
17:54
Շվեյցարիայում հաստատվել է COVID-19-ի 97 նոր դեպք
Շվեյցարիայում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19- ի 97 նոր դեպք, համաճարակի սկսվելուց ի վեր երկրում կորոնավիրուսով վարակվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հանրային սննդի օբյեկտներում խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը
Այսօր ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են մշտադիտարկումներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Ավստրալիայի ափերից մեկում տղամարդը մահացել է շնաձկների հարձակման հետևանքով
Ֆրեյզեր կղզու շրջանի Ավստրալիայի ափերից մեկում շնաձկների հարձակման հետևանքով տղամարդը է մահացել, հայտնում է «Գազետա.ռու»-ն ՝...
Աղբյուր` Panorama.am
17:36
Կատուն 12 րոպե անցկացրել է աշխատող լվացքի մեքենայում
Ավստրալիայում տնային կատուն 12 րոպե աշխատող լվացքի մեքենայում անցկացնելուց հետո փրկվել է։ Գազետա.ռու կայքը, հղում անելով ABC News-ին, գրում է,...
Աղբյուր` Panorama.am
17:25
«Նորակերտում այս պահի դրությամբ ջրի խնդիրն ամբողջությամբ լուծված համարել չենք կարող»
«Նախկինում գյուղում ջրամատարակարարում չկար: Վերևի թաղամասը խորքային հորերի ջուրն էին օգնագործում,որը խմելու համար պիտանի չէր, իսկ ներքևի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Որոնք են քնելու համար ամենավտանգավոր դիրքերը
Քնի ժամանակ ոչ ճիշտ պառկելու դիրքը մեջքի  հիվանդությունների հիմնական պատճառն է։ Այս մասին  գրում է «Ռիա Նովոստի»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
17:19
Արշավինը կարող է խաղալ «Բարսելոնայի» կազմում
«EFE»- ի լրագրող Խոսե Իգնասիո Օրտեգա Վասալոն խոսել է «Զենիթի» և «Արսենալի» նախկին խաղացող Անդրեյ Արշավինի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ներն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» ոստիկանների այցելությանը
Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքը «ՀՀ ոստիկանությունն այցելել է երկու...
Աղբյուր` Panorama.am
17:09
Սատկել է աշխարհի ամենածեր կատուն
Անգլիայում սատկել է աշխարհի ամենածեր կատուն `Ռաբլ մականվամբ, հայտնում է «Լենտա.ռու»-ն։ Նշվում է, որ կատուն 31 տարեկան էր:...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է
Հայոց արքան ու թագուհին և բարեպաշտ Խոսրովիդուխտն անձամբ մասնակցում են Ս. Էջմիածնի կառուցմանը:
Աղբյուր` Panorama.am
16:53
Կորոնավիրուսը Իտալիային ծնելիության լուրջ անկում է խոստանում
COVID-19-ի  համաճարակի հետևանքով Իտալիայում պտղաբերության լուրջ անկում է սպասվում, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով...
Աղբյուր` Panorama.am
16:48
Զորավարժությունների արդյունքների ամփոփում՝ Արցախում
Այսօր Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի նախագահությամբ, տեղի է ունեցել   հունիսի 22- 26-ը անցկացված...
Աղբյուր` Panorama.am
16:44
Սիրիայում թուրքական օդուժը մեկ ամիս շարունակ ռմբակոծել է Աֆրինի և Շահբայի շրջանները
Սիրիայում «Աֆրինի ազատագրման ուժեր» քրդական խմբավորումը հայտնել է, որ թուրքական ուժերը մեկ ամսվա ընթացքում առնվազն 14 անգամ Աֆրինի և...
Աղբյուր` Panorama.am
16:43
Տասնյակ ամերիկացի դիվանագետներ լքում են Սաուդյան Արաբիան
Ամերիկացի տասնյակ դիվանագետներ և նրանց ընտանիքները լքում են Սաուդյան Արաբիան՝ թագավորությունում կորոնավիրուսով վարակակիրների թվի կրուկ աճի...
Աղբյուր` Panorama.am
16:32
Ջորջիո Արմանին՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դեսպան
Իտալացի հայտնի դիզայներ Ջորջիո Արմանին և հանրահայտ խոհարար Ջինո Սորբիլոն Իտալիայում զբոսաշրջությունը վերսկսելու կապակցությամբ դարձել են ՄԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:27
Նուր Սուլթանում երկու շաբաթով դադարեցվում է հանրային տրանսպորտի աշխատանքը
Կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Ղազախստանի մայրաքաղաքում հասարակական տրանսպորտը երկու շաբաթով կդադարեի գործել, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}