Ավետիք Իշխանյան. «Ասիմպտոմ պացիենտը»
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեկսբուքյան էջում գրել է. «Նայեցի կորոնավիրուսով վարակված, արդեն «պացիենտ» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկու այլ պաշտոնյաների ելույթները։
Այն, որ վարակը չի շրջանցում ոչ մեկին, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներին փաստ է։ Խնդրեմ՝ Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոն, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստին և այլոք։ Ի դեպ, եթե Ջոնսոնը լուրջ հիվանդանոցային «պացիենտ» էր, ապա Միշուստինը, այսպես կոչված «ասիմպտոմ պացիենտ»։ Սակայն այս անձինք, ունենալով պատասխանատվության բարձր զգացում, իրենց հիվանդության ընթացքում մեկուսացվել էին և բացի բժիշկներից, չէին շփվում այլոց հետ։
Սակայն մեր «հպարտ պացիենտ» վարչապետը, կարծես իր հետ ոչինչ չի պատահել, մասնակցում է պարետատան նիստերին և ասուլիսներ անում։ Դե արի ու մի մտածիր, որ կամ ճիշտ էին նրանք, ովքեր չէին հավատում վարչապետին, կամ վարչապետը դրսևորում է ծայրահեղ անպատասխանատվություն՝ վտանգելով այլոց առողջությանը, բայց և պատասխանատվություն պահանջում ժողովրդից»։
Հարակից հրապարակումներ`
- 03.06.2020. Մեկ օրում կորոնավիրուսով 15 հիվանդ է մահացել
- Փաշինյան. Եվ եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը
- ՀՀ վարչապետը, տատիկներն ու պապիկները
- Վարչապետը գիտի՝ ում մեղադրել ռեկորդային թվերի համար
- Եթե ընտանիքի մի հատվածը պետք է «դուբինկաներով» առողջություն պատադրի մյուս անդամին, մեզ համար սա լուրջ հոգեբանական գիծ է.վարչապետ
- Հսկողությունը պետք է կատարվի ամենախիստ և չոր ձևով.ունենք 2-3օր.վարչապետ