Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը
63 տարեկանում մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը։ Մահվան բոթը հրապարակել է «Երկիր Մեդիա»-ն։
Ներկայացնում ենք Արմեն Խաչատրյանի կենսագրությունը.
Ծննդյան թիվ և վայր՝ 1957թ. օգոստոսի 13, ք. Երևան
Կրթություն` 1978թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, բանասիրության գիտությունների թեկնածու է։
Աշխատանքային գործունեություն`
1978-1980թթ. Ձորաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ
1980-1981թթ. Հայաստանի պետական պատկերասրահի գիտական մասի վարիչ
1981-1985թթ. ՀԼԿՄ Երևանի քաղաքային կոմիտեի հրահանգիչ
1985-1987թթ. ՀԿԿ Երևանի Շահումյանի շրջկոմի հրահանգիչ
1987-1990թթ. Երևանի հ. 191 միջնակարգ դպրոցի տնօրեն
1991-1999թթ. Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի հիմնադիր անդամ, գիտակրթական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր
1999թ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ
1999 -2003թթ. ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարական վեհաժողովի խորհրդի անդամ
2003-2010թթ. Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2004-2016թթ. Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կիև)
2010-2017թթ. Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ
Դիվանագիտական աստիճան`
Արտակարգ և լիազոր դեսպան
Պարգևներ և կոչումներ`
2001թ. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից շնորհվել է «Ընկերակցություն» շքանշանը
2001թ. Կոնստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Բարթուղեմիոս Ա-ի կողմից ստացել է Օրթոդոքս Եկեղեցու բարձրագույն «Սուրբ Անդրեաս» շքանշանը
2002թ. Պարգևատրվել է Ուղղափառ ժողովուրդների միջազգային հիմնադրամի կողմից սահմանված «Ուղղափառ ժողովուրդների միասնությունը ամրապնդելու գործում բացառիկ գործունեությանհամար» միջազգային մրցանակ
2002թ. «Պատվո շքանշան» (Ֆրանսիա)
2003թ. Ֆ.Նանսենի անվան Ոսկե մեդալ
2003թ. Անտիոքի և Ասորական Համաարեւելյան ուղղափառ եկեղեցու «Սուրբ Իգնաթիոս Թեոֆորոսի» բարձրագույն շքանշան
2004 Համաուկրաինական կազակական «Կազակության խաչ» շքանշան (Ուկրաինա)
2006թ.Պետրոս Մեծի` առաջին և երկրորդ աստիճանի շքանշան (Ռուսաստան)
2007թ. Գորչակովի առաջին աստիճանի շքանշան (Ռուսաստան)
2009թ. Գեորգիևյան մեդալ (Ուկրաինա)
Օտար լեզուներ`
Ռուսերեն, անգլերեն, լեհերեն
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր: