Ավստրիայում Հիտլերի տունը կդառնա ոստիկանական բաժանմունք
Ավստրիայի իշխանությունները ներկայացրել են այն տան վերափոխման նախագիծը, որտեղ 1889 թվականին ծնվել է Ադոլֆ Հիտլերը։ Ըստ դրա, այն դառնալու է ոստիկանական բաժանմունք։ Այսպիսով, նրանք փորձում են այն աննկատ դարձնել նացիստական բռնապետին փառաբանող մարդկանց համար։
360tv.ru կայքը, հղում անելով Associated Press-ին, գրում է, որ 2019 թ. նոեյմբերին կառավարությունը հայտարարել էր, որ որ շենքում տեղակայվելու են մարզային հրամանատարությունն ու ոստիկանության բաժանմունքը: Ներքին գործերի նախարարի խոսքով, սա առավել հարմար ծրագիր է այս շենքի համար:
«Ինչո՞ւ։ Ոստիկանությունը հիմնարար իրավունքների և ազատությունների պահապանն է: Ոստիկանության վերապատրաստված ծառայողները իրենց համարում են քաղաքացիների գործընկերներ, ինչպես նաև նրանք, ովքեր պաշտպանում են ազատությունը, հավաքների իրավունքը և խոսքի ազատությունը»,-ասել է նա։
Շենքի նոր դիզայնի համար օգտագործվում է արդիական մոտեցում, որը չի ազդի նախնական տեսքի վրա: Նախատեսվում է վերակառուցումն ավարտել մինչև 2022 թվականը և կարժենա մոտ 5 միլիոն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ