Առողջություն 12:44 03/06/2020 Հայաստան

Կառավարությունն ունակ չէ պաշտպանելու ժողովրդին, և աստիճանաբար օտարում է այդ պատասխանատվությունն իրենից. Թանդիլյան

«Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարն ուղղակիորեն ձախողել է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Նրա խոսքով, յուրաքանչյուր միջոցառում անհրաժեշտ էր անել պատեհաժամ, ճիշտ այն պահին, երբ դրա կարիքը կար. 1-2 օր ուշացումը եղավ ճակատագրական։

«Այն միջոցառումները, որոնք անում է կառավարությունը, պետք է արվեին ավելի վաղ, ճիշտ ժամանակին և ճիշտ ձևաչափերով։ Իսկ եղավ այն, որ կորոնավիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը տարածվեց ժողովրդի մեջ։ Այդ վերաբերմունքը կառավարությունից եկել և տարածվել է քաղաքացիների մեջ։ Ես հույս ունեմ, որ քաղաքացիները խոհեմ կգտնվեն, քանի որ կառավարությունը ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, և հիմա խուճապի մեջ է։ Այս առումով մենք արդեն պետք է դիմենք ժողովրդին և խնդրենք՝ պահպանել կանոնները»,- շեշտեց Մ. Թանդիլյանը։

Նրա խոսքով, այժմ տեսանելի է կառավարության անհանգստությունը, բայց դա որևէ կերպ չի արդարացնում ժամանակին ճիշտ ահազանգ չտալու և քաղաքացիների ուշադրությունը չգրավելու հանգամանքը։

Հարցին, թե արդյո՞ք վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղադրված ֆոտոշարքերն ու տեսանյութերը ազդեցություն կունենան, Մ. Թանդիլյանը պատասխանեց՝ երբ կա կարգադրություն, դրա կատարման համար պատասխանատու է կառավարությունը։ Նրա խոսքով դա հեշտ չէ, բայց ոչ ոք չէր ասել, որ հեշտ է լինելու, և չէր ասել, որ հայտարարություն անելու պահից սկսած բոլորն անելու են այն, ինչ ասվում է։

«Այս պահին պատասխանատվությունը դնել միայն քաղաքացիների վրա, անկարելի է, դա սեփական անկարողության ցուցադրում է։ Այս պարագայում որոշում ընդունողը պետք է ապահովի դրա կատարումը։ Ես հարց եմ բարձրացնում՝ տեղյա՞կ է արդյոք կառավարությունը, որ բավականաչափ քանակով ավտոբուսներ չկան Վանաձոր քաղաքում։ Երբ մենք միջոցներ ենք պարտադրում, դիտարկում ենք՝ հնարավո՞ր է արդյոք դրանց կիրառումը, թե՞՝ ոչ։ Այստեղ կառավարությունն անկարողություն ունի»,- ասաց պատգամավորը։

Ըստ Մ. Թանդիլյանի, միայն այն հանգամանքը, որ տևական ժամանակ է՝ քաղաքացիները չեն հետևում ցուցումներին, դա անվտսահություն է առոջապահության նախարարի հանդեպ։ Նրա խոսքով, երբ մեկ անգամ խաթարվում է վստահությունը, շատ դժվար է դառնում այն վերականգնելը․ հետևաբար վերաբերմունքը, որ Ա. Թորոսյանն ուներ վիրուսի նկատմամբ, շատ քաղաքացիներ չեն կարողանում հաղթահարել, ու չեն կարողանում լուրջ վերաբերել նրա մյուս հայտարարություններին։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե եթե կառավարությունը մեղավոր է, ապա մեղավոր է նաև ժողովուրդը, քանի որ նա է կառավարությանն իշխանության բերել՝ Մ. Թանդիլյանն ասաց, որ քաղաքացիները գնացել են ընտրության իրենց պատկերացումներով և այն ամենի հիման վրա, ինչ լսել են թեկնածուներից։ Ըստ պատգամավորի, հիմա էլ ժողովրուրդը տեսնում է այն, ինչ կա։

«Ես չեմ կարծում, որ այդ հայտարարությունը նրա մասին է, որ վարչապետը մեղավորություն չունի, և միակ մեղավորը ժողովուրդն է։ Ընտրությունների ընթացքում իշխանությունն ունեցել է ժողովրդի աջակցությունը, և դրանից հետո պարտավոր էր ապահովել այդ ժողովրդի անվտանգությունը։ Այժմ ժողովուրդն ականատես է, որ կառավարությունն ունակ չէ պաշտպանելու իրեն, և աստիճանաբար օտարում է այդ պատասխանատվությունն իրենից»,- շեշտեց Մ. Թանդիլյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}