Իդլիբում իրականացվել է ռուս-թուրքական 15-րդ համատեղ պարեկային հերթապահությունը
Սիրիայի Իդլիբ նահանգով անցնող Հալեպը Միջերկրական ծովի ափին միացնող M4 մայրուղու մի հատվածում իրականացվել է ռուս-թուրքական 15-րդ համատեղ պարեկային հերթապահությունը։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ermenihaber-ը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Ռուսական կողմից պարեկային ծառայության ժամանակ օգտագործվել է БТР-82А և «Тигр» զրահամեքենաներ»:
Հիշեցնենք, որ Իդլիբում համատեղ պարեկություն իրականացնելու հարցում Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` մարտի 5-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում:
Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարներն Իդլիբում հրադադար հաստատելուց բացի պայմանավորվել էին, որ թուրքական և ռուսական զինվորական ստորաբաժանումները մարտի 15-ից պարեկություն կիրականացնեն M4 մայրուղու Տրումբա (Սարաքիբ շրջանից 2կմ արևմուտք) - Այն ալ-Հավր հատվածում։
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան