Լոս Անջելեսի քաղաքապետը խոստացել է հինգշաբթի օրվանից դադարեցնել պարետային ժամը
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետևանքով սկսված անկարգությունների պատճառով Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում գործող պարետային ռեժիմը, որը իշխանությունների կողմից մտցվել էր անցած շաբաթվա վերջին, կավարտվի հինգշաբթի: Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին չորեքշաբթի օրը հաղորդել է KTLA հեռուստաալիքը՝ հղում անելով քաղաքապետ Էրիկ Գարսեթիին:
Քաղաքապետը 10 միլիոնանոց քաղաքի բնակիչներին խոստացել է, որ իշխանություններն այլևս չեն երկարացնի պարետային ժամը: Հետևաբար, այդ միջոցն ուժի մեջ կլինի մինչև հինգշաբթի առավոտ:
Բացի այդ, Գարսեթին վստահեցրել է, որ քաղաքապետարանը կհրաժարվի տեղական ոստիկանության համար ֆինանսավորումն ավելացնելու ծրագրերից և այդ միջոցները կուղղի Լոս Անջելեսի աֆրոամերիկյան համայնքի համար նոր աշխատատեղերի բացմանը, առողջապահության, կրթության և աջակցության ծրագրերի իրականացմանը:
Չորեքշաբթի օրը մայրաքաղաքում խաղաղ հավաք է անցկացվել ոստիկանության գործողությունների դեմ, անկարգություններ չեն եղել: Ավելի վաղ «Լոս Անջելես Թայմս»-ը հաղորդել էր, որ երեքշաբթի օրը քաղաքում կողոպուտների կամ վանդալիզմի դեպքեր չեն գրանցվել:
Հրապարակման համաձայն, կիրակի և երկուշաբթի տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ քաղաքում ձերբակալվել է մոտ 700 մարդ, որոնցից շուրջ 70-ը` կողոպուտի և վանդալիզմի համար:
Կալիֆոռնիայի նահանգապետ Հևին Նյուսոմայի որոշմամբ, Լոս Անջելեսի շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն, և իրավիճակը կարգավորելու համար ներգրավվել էին Ազգային գվարդիայի զորքեր:
Հարակից հրապարակումներ`
- HBO Max-ն և Warner Bros-ն աջակցում են ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի ակցիաները
- ԱՄՆ-ում ոստիկանները ռետինե փամփուշտներով կրակել են բողոքի ակցիան լուսաբանող Sputnik-ի պրոդյուսերի վրա
- Բողոքի ցույցեր ԱՄՆ-ում. կան զոհեր
- Լոս Անջելեսում ջարդուփշուր են արել Gucci-ի, Marc Jacobs-ի, Alan Kokozian-ի և շքեղ այլ ապրանքանիշերի բուտիկները
- ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ 4100 մարդ
- Ցույցերը հասել են Սպիտակ տուն. գործի է դրվել Ազգային գվարդիան
- Պենտագոնը ռազմական ոստիկանություն կուղարկի Միննեապոլիս
- Մեկ մարդ մահացել է Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ